USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պարոնայք իրավասուներ, եթե երաշխիք է պետք, պատրաստ եմ վաղն իսկ վերադառնալ Երևան...
2016-08-11 15:34:00
Տպել Տպել

ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի կոչը ՀՀ իրավապահ համակարգի պատասխանատուներին.

Փոխեք Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի և Հովսեփ Խուրշուդյանի խափանման միջոցները, պարոնայք իրավասուներ: Չգիտեմ, ինչ եք այդտեղ հաշվում, քցում, բռնում, քննարկում, մի բան, սակայն, հաստատ գիտեմ` դուք չեք էլ պատկերացնում, ինչ վնաս եք տալիս մեր երկրի զարգացման ընթացքին: Փոխեք Դավիթի, Արմենի ու Հովսեփի խափանման միջոցները, պարոնայք, նրանք մեր երկրի քաղաքական ապագայի լույսերն են. երբ վաղը մեզնից ու ձեզնից որևէ մեկի համար հարկ եղավ, այդ նրանք են էլի լինելու, որ փողոց են դուրս գալու, որ մեզ ու ձեզ պաշտպանեն անարդարությունից, ճնշումներից ու լկտիությունից:

Այստեղից` Արցախից, այնքան էլ չի հասկացվում, թե ինչու են տղաները անազատության մեջ պահվում: Գիտեմ միայն, որ նախաքննական փուլում անազատությունը երաշխիք է գործի քննությանը չխոչընդոտելու համար: Պարոնայք իրավասուներ, եթե երաշխիք է պետք, պատրաստ եմ վաղն իսկ վերադառնալ Երևան և անազատության մեջ փոխարինել տղաներին մինչև գործի քննության ավարտը: Բաց թողեք նրանց, գրողը տանի, դուք ախր չեք էլ գիտակցում, ինչ եք անում:

Շնորհակալ կլինեմ ձեր դրական արձագանքի համար: Պատրաստ եմ հենց վաղն առավոտյան վերադառնալ Երևան:

Թևան Պողոսյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 1315 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook