USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վարչապետի դինաստիան ու Յուվեցի Կարոն անհանգիստ են մի քրգործով
2016-08-12 02:49:00
Տպել Տպել

Վերջին օրերին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել՝ կապված վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկի, նրա հարազատների և ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոյի հետ:

Lakmoes.am-ին հասած տեղեկություններով՝ մի քրեական գործով սպանություն կատարած անձ է հայտնաբերվել:

hraparak.am-ի փոխանցմամբ էլ՝  Ջոնիկ Աբրահամյանի ՛՛հարսիկ-վարսիկը՛՛՝ Դիանա Աբրահամյանը, շտապ նոտար դառնալու նպատակով օգոստոսի 3-ին հաջողությամբ հանձնել է արդարադատության նախարարության կողմից  ՛՛ծիխարի՛՛ կազմակերպված որակավորման  քննությունները:   

Եվ այսպես, իրավապահներն սկսել են ակտիվորեն զբաղվել մրգավանցի Սեյրան անունով հայտնի՝ Արտուշ Սողոմոնյանի առեղծվածային մահվան դեպքով: Նախապես նշենք, որ այն ունի քաղաքական, քրեական, տնտեսական բաղադրիչներ և առնչվում է վարչապետին, ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանին, նրա եղբոր որդի, Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանին, տնտեսական մասով՝ նաև պատգամավոր Յուվեցի Կարոյին:

Հավաստի լուրեր կան, որ Արտուշ Սողոմոնյանի սպանությունն իրականացրած անձը հայտնաբերվել է, թեև նախնական վարկածով այն ներկայացվում  էր որպես  ինքնասպանություն: Մինչ հրազենով կրակելը բահով հարվածել են տուժողի գլխին՝ հավանաբար հույս ունենալով, որ այդկերպ գուցե հնարավոր լինի նրանից ազատվել համեմատաբար ՛՛մաքուր՛՛ տարբերակով՝ առանց զենքի գործադրման, սակայն չի հաջողվել:

Ավելին՝ նաև սպանությանն ՛՛օժանդակող՛՛ անձ է ի հայտ եկել. ըստ ճշտվող լուրերի՝ նա պատգամավորի որդի է, ով ցույց է տվել տուժողի տան տեղը:

Հիշեցնենք, որ մինչ դեպքը՝ 2012թ-ի հունվարի 27-ը, Արսեն Աբրահամյանի ղեկավարած ոստիկանությունում մի անստորագիր նամակի միջոցով սուտ մատնության փաստով շինծու գործ էին սարքել Արտուշ Սողոմոնյանի դեմ, ով Աբրահամյանների հետ թշնամական հարաբերություններ ունեցող Գազի Հովոյի ազգականն էր: Արտուշն իբր նամակ էր գրել ոստիկանություն, թե իր բարեկամ Գազի Հովոն ցանկացել է մահափորձ անել Ջոնիկ Աբրահամյանի նկատմամբ, սակայն հետո պարզվել է, որ սուտ է:

Այդ գործի դատաքննության մեկնարկից 4 օր առաջ Արարատի մարզի Մրգավան գյուղում, հայրական տանը հայտնաբերվել էր Արտուշ Սողոմոնյանի դին՝ սրտին հասցված հրազենային վնասվածքով՝ ձեռքերը կծկված վիճակում…   

Ավելի ուշ Lakmoes.am-ին հաջողվել էր որոշ հանգամանքներ պարզել. Արտուշ Սողոմոնյանը ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Տիգրան Ստեփանյանի բիզնես-գործընկերն էր և փորձել էր օգնել նրան՝ լուծելու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի, հետ ունեցած ֆինանսական  խնդիրները: Չէր հաջողվել. Կարոյի նպատակներն այլ էին եղել…   

Կարո Կարապետյանը, իր մասնակցությամբ մի աղմկահարույց դեպքից 9 օր անց, Յունիբանկի Արտաշատի մասնաճյուղից մոտ 800 միլիոն դրամի վարկ է վերցրել իրեն պատկանող Քաղցրաշենի գինու գործարանի անունով, սակայն դրա դիմաց գրավադրել էր ոչ թե գործարանի, այլ իր գործընկերների, ծանոթների տները, առանձնատները, բիզնես տարածքները, հողերը: Արտուշի ունեցվածքը ևս եղել էր գրավադրված գույքազանգվածի մեջ:

Հետագայում Կարոն չէր կատարել վարկային պարտավորությունները, և բանկը տեր էր դարձել 1 միլիարդը գերազանցող գրավադրված գույքին:

Գործընկերները զրկվել էին իրենց ունեցվածքից, իսկ հետո սկսել առեղծվածային հանգամանքներում մահանալ: Արտուշ Սողոմոնյանից, Քաղցրաշենի գործարանի մյուս փայատեր Վարդան Վարդանյանից հետո՝ մոտ երկու ամիս առաջ, մահացավ նաև Յուվեցի Կարոյի աղմկահարույց գործերից տեղյակ վարորդը՝ Օնիկ Հովհաննիսյանը, ով, այսպես ասած՝ Կարոյի տեղը ՛՛շտատով դատվող՛՛, պատասխան տվող անձն էր:

Մինչև վերջերս էլ բանկը աճուրդներով վաճառում էր Կարոյից տուժածների գրավ մնացած գույքերը, որոնց մեջ կան նաև վարչապետի սիրած բիզնեսներից՝ ձկնաբուծարաններ: Թե ում են դրանք բաժին հասել կամ հասնելու կոպեկներով, կարելի է ենթադրել:

Բայց որպեսզի ոչ ոք առայժմ չիմանա, թե ով է դրանց տերը դարձել, Աբրահամյանների դինաստիան հավանաբարորոշել է նաև անձնական օգտագործման նոտար ունենալ և գործարքները շտապ օրինականացնել հարսիկ-վարսիկ նոտարի միջոցով, քանի դեռ բացահայտվող քրեական գործերն ու քաղաքական սրացումները հօդս չեն ցնդեցրել ամեն ինչ՝ Արտաշատում ՛՛անշարժ գույք դարձած՛՛ Աբրահամյանների հետ միասին:   

Հ.Գ. Համառ լուրեր են պտտվում, որ Հովիկ Աբրահամյանը խնամի Ծառուկյանի ստեղծած ԲՀԿ կուսակցության ցուցակի պատգամավորների մի մասի  ՛՛դաբրո՛՛ տվողն է, Կարոն՝ ՛՛դաբրո՛՛ վերցնողներին համոզողն ու տոկոսով փող տվողը… հետագայում նրանց ունեցվածքը մեջ-մեջ անելու հաշվարկով:

                                                                             Էլմիրա Մարտիրոսյան

Այս նյութը դիտել են - 1352 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook