- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ես ցանկանում եմ՝ ամբողջ Հայաստանն իմանա, որ անարդարություն է տիրում հայկական ծանրամարտում։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2011թ. Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։
Ռիոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում 85 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանի երեկվա ձախողումից հետո Աղասի Աղասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ «85 կգ քաշային կարգում Հայաստանի ամենաուժեղը ես եմ, քանի մարզվում եմ, ու ոչ մեկ ինձ չի կարող հաղթել անկախ ամեն ինչից», որը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում։
Հիշեցնենք, որ Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում երկրորդ փորձից բարձրացրեց 158 կգ, սակայն երրորդ փորձին չմոտեցավ: Նա ոտնաթաթի վնասվածք է ստացել: Հրում վարժությունում էլ քաշ չպատվիրեց եւ չշարունակեց մրցելույթը:
Աղասի, ինչպե՞ս կմեկնաբանես ֆեյսբուքյան գրառումդ։
Ես մինչեւ վերջին հավաքը համոզված էի, որ Ռիո-2016-ի մեր կազմում մնացած միակ թափուր տեղը կամ իմն է լինելու, կամ Վանիկ Ավետիսյանինը։ Միայն վերջին հավաքում ինձ հայտնի դարձավ, որ ես դուրս եմ մնում օլիմպիական թիմից։ Ոչ ոք կոնկրետ չմոտեցավ ինձ եւ չասաց, բացատրություն չտվեց, թե ինչպես եւ ում ընտրությամբ կամ ցանկությամբ ես՝ 85 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնս, կամ 69 կգ քաշային կարգում Հայաստանին ամենաշատ օլիմպիական միավորներ բերած Վանիկ Ավետիսյանի փոխարեն Օլիմպիական խաղերին մասնակցում է Առաքել Միրզոյանը։
Դու քո ֆեյսբուքյան էջում բավական կտրուկ կարծիք արտահայտեցիր Առաքել Միրզոյանի երեկվա վնասվածքի մասին, անվանելով այն «շոու»։ Իսկապես, կարծո՞ւմ ես, որ այն, ինչ երեկ մրցահարթակում տեղի ունեցավ, շոո՞ւ էր։
Երբ մարդ վնասվածք է ստանում, դա պարզ ու ակնհայտ երեւում է։ Օրինակ՝ Անդրանիկ Կարապետյանի վնասվածքը, որին ամբողջ աշխարհը ականատես եղավ, բոլորը տեսան եւ հասկացան, որ դա լուրջ վնասվածք է։ Չի կարող նման բան լինել՝ դու վնասվածք ստանաս ու գոհ, շնորհակալ մրցահարթակից իջնես ու քայլելուց կամ նստածդ տեղը միամիտ ոտքդ ցավա․ այդպես ուղղակի չի լինում։ Դա, իհարկե, իմ գործը չէ...
Աղասի, դու հայտարարում ես, որ 85 կգ քաշային կարգում ամենաուժեղն ես։ Հայկական սպորտում կա՞ն մարդիկ, ովքեր խանգարում են ամենաուժեղներին բարձունքների հասնե՞լ։
Ես նշել ու եւս մեկ անգամ կնշեմ, որ 85 կգ քաշային կարգում ես ուժեղ եմ Առաքել Միրզոյանից։ Ինչ փոխել եմ քաշային կարգս եւ հանդես եմ գալիս 85 կգ քաշային կարգում, Հայաստանի չեմպիոնը ես եմ արդեն շուրջ 3 տարի։ Ինձ ոչ ոք չի հաղթել Հայաստանում այս քաշային կարգում։ Նույն հաջողությամբ, այս տարի ես հաղթեցի Հայաստանի առաջնությունում եւ Եվրոպայի առաջնությունում ես իմ բարձրացրած կիլոգրամներով հաղթել եմ Առաքել Միրզոյանին․ Առաքելը՝ երկամարտում ցույց տվեց 336 կգ արդյունք, ես՝ 346 կգ։ Ես նրան հաղթեցի նաեւ Իրանի մրցաշարում, հավաքների ընթացքում մշտապես գերազանցել եմ նրան կիլոգրամներով։ Մնացած եզրակացությունը թողնում եմ Ձեզ...
Ի՞նչն է այս ամենի պատճառը։
Ես միայն ցանկանում եմ, բարձրաձայնում եմ նրա համար, որ նման դեպքեր, նման ձեւով մարզիկների հանդեպ անհարգալից վերաբերմունք հետագայում, եկող սերնդի հետ չկրկնվի։ Թող ամեն հարցում հաղթի ուժեղագույնը ու ամեն հարցում ուժեղագույնին օլիմպիական բարձունքներին հասնելու ճանապարհը չխոչընդոտվի։
Նման ներքին խմորումները կարո՞ղ են հիասթափություն առաջացնել մարզիկների մոտ, մինչեւ անգամ հետագա պայքարից սեփական կամքով հրաժարվելու աստիճանի։
Իմ պրոֆեսիոնալիզմը եւ հոգեբանությունը թույլ չի տա, որ ես նման կողմնակալ վերաբերմունքի պատճառով թողնեմ սպորտը։ Բայց շատ մարզիկներ գուցե նման պայմաններում թողնեն։ Օլիմպիական խաղերը յուրաքանչյուր մարզիկի կյանքի երազանք է, ու շատ մարզիկներ գուցե նման դեպքերում հիասթափվեն, կոտրվեն։
Աղասի, ըստ քեզ, ո՞ւմ հրամանով Հայաստանի թիմի նվաճած հինգ օլիմպիական ուղեգրերից վերջինը հատկացվեց Առաքել Միրզոյանին։
Չգիտեմ, թե կոնկրետ ում հրամանով է։ Սա ֆեդերացիայի խնդիրն էր եւ ֆեդերացիան էր պարտավոր այս խնդրին լուծում տալ, մարզիչները պետք է որոշեին եւ խնդիրը լուծեին, բայց չլուծեցին։ Եղածը, եղած է։ Ես ուզում եմ, որ ամբողջ Հայաստանն իմանա, որ անարդարություն է տիրում կոնկրետ ծանրամարտի ասպարեզում։ Անարդարությունը ոչ միայն իմ, այլեւ Վանիկ Ավետիսյանի նկատմամբ է տեղի ունենում, ով ամենաշատ վարկանիշային միավորները բերեց մեր թիմին, բայց այսօր նա չմասնակցեց Օլիմպիական խաղերին։
Թող ծանրամարտում վերջապես ստեղծվի մի մթնոլորտ, որտեղ բոլորը կհասկանան ու կգիտակցեն մի բան՝ եթե մեկն ուժեղ է, ուրեմն նա պետք է գնա մրցումներին եւ ներկայացնի Հայաստանը, այլ ոչ թե ծանոթ-բարեկամ-պաշտոնով։
Լուսինե Շահբազյան
sport.news.am

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


