- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ամենևին էլ նորություն չենք լինի բացահայտած,եթե ասենք, որ ներկայումս Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները, որ ընդունակ են` իրական հարված հասցնելու հայոց պետականությանը, հիմնականում գալիս են արտաքին աշխարհից. աշխարհաքաղաքական այս գերլարված իրավիճակում,երբ ոչ միայն Արցախի,այլև Հայաստանի գոյության հարցը,ինչպես ասում են,մազից է կախված,առավել քան երբեք կարևորվում է միջազգային հարաբերություններում մեր կողմից դրսևորած ճարպկությունն ու խորաթափանցությունը,որի շնորհիվ, միայն,հնարավոր է դառնալու կանխել այն վերահաս աղետը,որ ներկայումս կախված է Հայաստանի գլխին. իսկը ժամանակն է,որպեսզի մեր օտարերկրյա դեսպաններն ու դիվանագետները բանեցնեն իրենց ունեցած ողջ ներուժն ու կարողանան ուղիներ գտնել` Հայաստանի համար օրախնդիր դարձած հարցերը լուծելու:
Բայց ողջ խնդիրը կայանում է այն բանում,որ Հայաստանի ղեկավարության անպատասխանատու կադրային քաղաքականության արդյունքում վաղուց մեզանում դեսպանի պաշտոնը չի ընկալվում որպես յուրօրինակ ծառայություն` պատերազմող մեր պետությանն`ավելի շատ ընկալվելով որպես մարդկանց կա՛մ պատվավոր աքսորի ուղարկման հարգի ձև,կա՛մ այս կամ այն հանրապետականին պատվելու մեթոդ. Մանվել Բադեյանի օրինակը`ասվածի վառ ապացույց:
Չնայած թվում էր` թեման այս այլևս փակ է ու դրան վերադառնալն`անիմաստ զբաղմունք, պարզվում է,սակայն,որ այն դեռևս թեժ է մնում`հարուցելով այն մարդկանց զայրույթն ու զարմանքը, որոնք, ինչպես պարզվում է, տուժել են Մանվել Բադեյանի հայաստանյան գործունեությունից:
Այսպես`քաղաքացիներից մեկը բաց նամակ է հրապարակել մամուլում,որով հանրության ու,ինչու ոչ,նաև պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա,որ Բադեյանն իրեն ժամանակին,ինչպես ասում են, գցել է ու կլորիկ գումար յուրացրել: Նամակում հեղինակը պատմում է, որ 1997 թվականին, երբ անձնական սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող քաղաք Երևան, Րաֆֆու Փողոց N31 հասցեում գտնվող «Լյուքս» խանութը վաճառեց Մանվել Բադեյանին 130.000 ԱՄՆ դոլարով, Մ. Բադեյանի խնդրանքով իր սեփականություն հանդիսացող խանութի առքուվաճառքը ձևակերպեց նվիրատվության ձևով, որպեսզի Բադեյանն ազատվի պետական հարկուտուրքից։ Բադեյանը քաղաքացուն խնդրել էր նաև, որպեսզի գումարը վճարի մաս-մաս՝ վեց-յոթ էտապով։Ու չնայած վաճառված գույքի համար ընդհանուր 130.000 դոլարի 80.000 դոլարը նրանից քաղաքացին ստացել է,սակայն,ինչպես պարզ է դառնում, մնացած 50.000 դոլարն առ այսօր քաղաքացին չի կարողացել ստանալ, քանի որ տարբեր պատրվակներով Բադեյանը հրաժարվում է վճարել այն։
Հայաստանում ցանկացած մեկն էլ շատ լավ տեղյակ է այն իրական բարքերի ու ընդունված կանոնների մասին, որոնք բնորոշ են հայկական էլիտային.շատերը նույնիսկ ժամանակի ընթացքում համակերպվել են այդ ամենի հետ: Բայց մի բան է հասարակությունից թալանած փողերով ցոփ ու շվայտ կյանք վայելելը խաղաղության պայմաններում և բոլորովին այլ բան` պատերազմական ժամանակներում: Լա՛վ,տեսնես ո՞ւմ մտքով անցավ`այնպիսի մի կասկածելի դեմքի,ինչպիսին Բադեյան Մանվելն է,ուղարկել Հայաստանի դեսպան մի տարածաշրջան,որում տեղի ունեցող գործընթացներն անմիջական առնչություն ունեն Հայաստանի անվտանգության հետ: Տեսնես ինչի՞ մասին է հիմա բանակցում Բադեյանը արաբների հետ, և կամ որո՞նք են նրա աշխատանքի պտուղները:
Անկասկած է`քանի դեռ Հայաստանում մարդուն պաշտոնի նշանակելիս առաջնային գործոն դիտարկվում է փողը, անձի` համապատասխաններին մաղարիչ անելու ունակությունը, առաջընթացի հույս կարող ենք չունենալ: Բայց սա նախևառաջ պետք է գիտակցեն ոչ այնքան հասարակ քաղաքացիները,որոնցից,խոշոր հաշվով,ոչինչ կախված չէ,այլ` նախևառաջ բարձրագույն ղեկավարությունը,որը,սակայն,ոչ միայն ոչ մի կերպ չի ջանում վերջ դնել այս «կատավասիային»,այլև ամենաբարձր մակարդակով հովանավորում է կոռուպցիան Հայաստանում:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


