- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՊՊԾ գնդի բանկոմատից հափշտակվել է 14 միլիոն դրամ: ՀՔԾ-ն է հայտարարել: Իբր «Սասնա ծռերը» սովորական գողեր էին: Գուցե ես լավ չեմ տեսել տղաների հանձնվելու տեսանյութը, սակայն ինձ ո՞վ կասի, երբ նրանք շապիկները բարձրացնում էին, մոտները փող կա՞ր, ասենք, մահապարտի գոտու նման կապած:
Պարզ չէ՞՝ որտեղ հափշտակիչը, այնտեղ ահաբեկիչը: Երեք զոհ էլ է եղել չէ՞: Այս մեկը ոչ ոք չի հերքի: Հերքել պետք էլ չէ, փոխհրաձգությունը մեղր ու կարագով չի լինում: Փոխհրաձգությունից չեն կարող ստանալ այն, ինչ ուզում են ստանալ 14 միլիոն դրամի հափշտակությունից:
«Հաց հասցնող» Արթուր Սարգսյանը պետք է մեղքի զգացում ունենա, թե էդ ու՞մ է ինքը հաց հասցրել՝ սովորական գողերի: Աջ ու ձախ հեռուստատեսությամբ ասում են, որ Հայաստանում ատելության դոզան մեծ է, արդեն իրենք՝ իշխանություններն էլ չեն հերքում, բայց գոնե կարո՞ղ են էդ դոզան ուղղորդել «Սասնա ծռերի» կողմը: Հընթացս էլ կհավատանք, որ Յուրա Տեփանոսյանին նշանառուի հրացանով սպանածն էլ են էս սովորական գողերը եղել: Հա, իրենք են: Հափշտակողն էլ են իրենք:
Բայց ասեք, խնդրում եմ, հանձնվելիս նրանց մոտ փոխան շապիկից բացի այլ բան կա՞ր: Այդ տղաներն իմ համար հերոսներ չեն: Արանքում արդեն երեք անմեղ զոհ կա: Զոհ էլ չլիներ, հերոսներ չէին: Բայց նրանք, ի սեր Աստծո, ինստիտուցիոնալ ճշգրտությամբ կառավարում ունեցող պետության ՊՊԾ գնդի վրա չեն հարձակվել: Նրանք ահաբեկչական կառավարմանը հակադարձել են, համենայնդեպս, ավելի տարերային արարքով: Համաձայն ենք նրանց հետ, թե՝ ոչ, մենք գիտենք, որ նրանք գողեր չէին:
Ավելին, էդ գողը դուք եք: Ու շատ պարզ է, թե ինչպես եք արել էդ գողությունը:
Դեռ անպատասխան եմ թողնում հարցը, թե ՊՊԾ գնդի բանկոմատում 14 միլիոն դրամն ինչ է անում եւ էդ ի՞նչ բանկոմատ է, որ նման գումարներ է կարողանում կրել իր մեջ: Դուք 14 միլիոնի «հափշտակությամբ» խաղարկել եք նույն հանցագործությունը, ինչ Յուրա Տեփանոսյանի սպանությունն է: Դուք հանցագործություններ եք մտածում, որպեսզի առանց ատելության մթնոլորտը մի գրամ վերացնելու այն ուղղորդեք դեպի այդ տղաները: Ուղղորդելուց հետո էլ ժողովրդի մոտ մնա մեղքի զգացումը, որ 14 օր երկրպագել է մարդասպանների եւ գողերի:
Ասում եմ ձեզ՝ եթե արանքում զոհ չլիներ, դուք կվերացնեիք այդ տղաներին: Կվերացնեիք, որովհետեւ սպանված ունենալու ձեր հույսը չաշխատեց: Իսկ հիմա, երբ անմեղ զոհեր կան, դուք լավայի ծանրությամբ մեթոդաբանորեն այդ տղաներից փորձելու եք ստանալ մանր ավազակներ եւ խաբեբաներ: Դեռ մարդասպանության մեղադրանքի վրա աշխատելու ժամանակ կունենաք, որովհետեւ զոհերը հո նաղդ են: Դուք իսկապե՞ս լավ չեք:
Էդ մարդիկ մեռնելու էին գնացել, փողն ինչու՞ էին հափշտակում՝ գնդի տարածքում բիզնե՞ս էին դնելու, թե Գաբրիել հրեշտակապետին պիտի կաշառեին: Դուք ոչ մի հետեւություն չեք արել տեղի ունեցածից: Եվ մտադիր էլ չեք անել: Եվ այն պահից, երբ մահացավ երրորդ ոստիկանը, ձեր երեւակայությունն ընդհանրապես ազատվեց ցանկացած հիմարություն հորինելու, միայն թե ամբողջ ժողովուրդն իրեն մեղավոր զգա 14 օր «ահաբեկիչներին» եւ «գողերին» համակրելու համար: Էլ չեմ ասում, որ, եթե շատ խորանանք, երեք զոհերի մեղքն էլ ձեր վրա կընկնի այն իմաստով, որ 30-ի մեջ կլինեին մեկ-երկուսը, որոնց դուք հրահանգած կլինեք ՊՊԾ գնդի գրավումն «ապահովել» զոհերով: Ո՞վ ասա, որ հանցագործությունների ամբողջ «գունապնակին» տիրապետող իշխանությունը պետք է ինքնագործունեություն թույլ տար «Ծռերին», որոնք չեն էլ հերքում, որ առաջին ոստիկանի մահն իրենց խղճին է:
Ճշմարտությունն այն է, որ դուք՝ իշխանություններդ, ամեն ինչ անում եք, որպեսզի հայաստանցին հաշտվի իր դատապարտվածության հետ: Հաջորդ փուլն էլ գուցե այն է, որ մի քանի ահաբեկչություն կհորինեք, որպեսզի հայաստանցին զոհերի դեմքով սիրի այդ դատապարտվածությունը:
Ճշմարտությունն այն է, որ դուք՝ իշխանություններդ, այլեւս չեք էլ փորձի վերացնել ատելության չնորմավորվող մթնոլորտը Հայաստանում: Դուք այն խնամում եք Հովիկ Աբրահամյանի արարատյան այգիների եւ Գագիկ Ծառուկյանի մոր մեղուների նման, որպեսզի հանկարծ չլինի մեկը, որ ձեզ չատի: Չէ՞ որ ատելությունը, հատկապես աղքատությամբ եւ անզորությամբ թելադրված ատելությունը մարդուն դարձնում է պակաս բանական: Արդեն իսկ պակաս բանական է այն, որ կա ատելություն:
Դուք ընդհանրապես գնում եք դեպքի քաղաքացիականության վերջը:
Եվ որպեսզի բանականության բացակայությունը կարողանաք կառավարել, հանցագործությունների հղացումն ու իրականացումն էլ եք վերցնում ձեր վրա: Որպեսզի ժողովուրդը տեսնի, որ այդտեղ էլ ինքը իշխանություն եւ ազդեցություն չունի: Որպեսզի ընդվզման փոխարեն միակ ուղին իր համար լինի ձեր նման հանցագործ լինելը:
Հենց այսպիսի մի միջավայր դուք արդեն ստացել եք Լեռնային Ղարաբաղից: Բակո Սահակյանն, ի տարբերություն մեր երկրի ղեկավարի, ընդհանրապես ընդդիմություն չունի հավերժ նախագահ լինելու ուղին հարթելու ճանապարհին: Դուք խնամում եք ամեն ինչ՝ պատերազմը, հեռուստատեսությունը, խոսքը, հեղինակությունը, ամեն ինչ, որտեղ մարդը կարող է ձեզանից անկախ լինել:
Միակ բանը, որ թողել եք քաղաքացուն, հանցագործ լինելն է, այն էլ այն բանի համար, որպեսզի ոչ ոք, աշխարհում ոչ ոք նրան չընկալի:
Դուք ուղղակի հակացուցված եք Հայաստանի Հանրապետությանը:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


