- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Գյումրին, կարծես, ձգտում է ապացուցել Հայաստանի քրեական մայրաքաղաքի մասին խոսակցությունների իսկությունը: Այս անգամ քրեական հանցագործի դերում է հայտնվել մի մարդ, որն ի պաշտոնե պե՛տք է պայքարեր հանցագործների դեմ:
iLur.am-ի հավաստի տեղեկություններով, գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանը:
Մեր աղբյուրը, որը անվտանգության նկատառումնեով գերադասեց անանուն մնալ, փոխանցեց. որ մայիսի 7-ի երեկոյան` Արթուր Ալեքսանյանն իր եղբայր Ռաֆայելի հետ, իր ավտոմեքենայով, պարապմունքից վերադառնալիս է եղել, երբ հետեւից ընթացող քաղաքացիական ավտոմեքենան ձայնային ազդանշանով նրան կանգ առնելու նշան է արել:
Լսելով ազդանշանը` Ալեքսանյանը կարծել է, որ մեքենան ճանապարհ է ուզում և «աջ է քաշել»: Երբ ետևից ընթացող մեքենան հավասարվել է Ալեքսանյանի վարած Մերսեդեսին, ըմբիշին ձայն է տվել մեքենայի առջեւի ուղևորատեղին նստած տղամարդը. «Բա էս լավ տղա եք, հա՞, խի՞ լավ աջ չես քաշում»: Ալեքսանյանը կանգնեցրել է մեքենան և եղբոր հետ իջել, նրանց «դիմավորել է» ոստիկանության գնդապետ Նադարյանը, որը, ըստ աղբյուրի ակնհայտ անսթափ վիճակում է եղել: «էս լավ տղա եք, հա՞, հեսա գնանք քաղմաս, ձեզնից լավ տղա եմ սարքելու»,- ասել է Նադարյանը, հանել է մոտն եղած ատրճանակը ու դրա կոթով հարվածել Ռաֆայել Ալեքսանյանին (Ռաֆայելը նույնպես ըմբիշ է, մի շարք միջազգային առաջնությունների մեդալակիր): Ապա, Նադարյանն ատրճանակը լիցքավորել է եւ, պահելով Արթուր Ալեքսանյանի կրծքին` ասել է. «Էդքան լավ տղա ես, կգաս բաժին, կխոսենք»:
Երբ ոստիկանապետի վարորդը զգուշացրել է, որ դիմացը «մեր չեմպիոնն է», Նադարյանը մի պահ շփոթվել է, հետո հապշտապ նստել է մեքենան ու հեռացել:
Ըմբիշն իր մի քանի մերձավորների հետ ավելի ուշ գնացել է Գյումրու ոստիկանության բաժին՝ պարզաբանումներ ստանալու: Սակայն, ըստ մեր աղբյուրի, Նադարյանը խուսափել է հանդիպումից: Ավելին, ոստիկանության բաժանմունքն ընդհանրապես փակել են ներսից: Հաջորդ օրը բարեխոսության «առաքելությամբ» Ալեքսանյաններին սկսել են այցելել զանազան, այդ թվում՝ քրեական հեղինակություն համարվող մարդիկ ու իրավապահներ՝ միջնորդելով հարցին ընթացք չտալ:
Սակայն, իր նկատմամբ նման ապօրինությունից վրդովված, Արթուր Ալեքսանյանը մտադիր չէ գործը հենց այսպես թողնել: Մեր հավաստի տեղեկություններով, քննարկվում է կա՛մ Հայաստանի դրոշի տակ հանդես չգալու տարբերակը, եթե լկտի ոստիկանը արժանի պատիժ չստանա, կա՛մ հացադուլ հայտարարելը գյումրեցի մարզիկների հետ միասին, որոնք նույնպես վճռական են տրամադրված: Նշենք, որ Արթուր Ալեքսանյանի եղբայրը մարմնական վնասվածք է ստացել գլխի շրջանում:
Մայիսի 7-ի միջադեպի մասին որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, իսկ ըստ Գյումրիում շրջող խոսակցությունների` ոստիկանապետ Նադարյանն իր այս «քաջագործությունն» ուզում է բարդել որեւէ շարքային ոստիկանի ուսերին: Ավելի ուշ, iLur.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը կտրականապես հերքեց լուրի իսկությունը: «Նման բան չի եղել», - հակիրճ ասաց նա՝ հրաժարվելով լրացուցիչ մեկնաբանություններից:
Ի դեպ, նախկինում Վարդան Նադարյանը բազմիցս նշել է, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ է: Նա Շիրակի ոստիկանապետի պաշտոնում այս տարվա հունվարին փոխարինել է Կարեն Բաբակեխյանին՝ Գյումրիի ազդեցիկ հանցավոր խմբավորումների պարբերական բախումների ֆոնին: Ուշագրավ է, որ Նադարյանի նշանակման առիթով Վովա Գասպարյանը վստահեցրել է հասարակությանը, որ չի հանդուրժի «ոչ մի քավոր-սանիկ-բարեկամ եւ մոտիկ հարաբերություններ». «Կհանեմ համազգեստի մեջից բոլոր այն ոստիկաններին, ովքեր կղեկավարվեն այս սկզբունքներով», - ասել է նա:
Վարդան Նադարյանի անունը մեկ այլ աղմկահարույց պատմության ենթատեքստում հայտնի դարձավ դեռեւս 2012-ին, երբ նա զբաղեցնում էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնը: Ըստ մամուլի հրապարակումների, մեքենան սխալ կայանելու համար Նադարյանը վիճաբանել, ապա՝ ծեծի էր ենթարկել Գեղարքունիքի մարզպետի տեղակալի որդի Սեւակ Ստեփանյանին: Դեպքից մի քանի օր անց տուժածի հայրը հայտարարեց, թե իր որդին վնասվել է պատահաբար՝ «վազել ու ընկել է», թեեւ սեւանցիները թերահավատությամբ են վերաբերվում այս վարկածին: Ըստ որոշ տեղեկությունների, Ստեփանյանը մինչ օրս ամբողջությամբ չի ապաքինվել ստացած վնասվածքներից:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


