- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Սասնա ծռերի» նախաձեռնած քայլը համարում է ահաբեկչություն, իսկ հրապարակներում ի աջակցություն «Սասնա ծռեր» հավաքվածների գործողությունները համարում է ահաբեկչությունը քողարկելու փորձ:
«Նրանք զինված գործողությունների ճանապարհով իրենց գործընկերոջ Սեֆիլյանին ազատելու մտադրություն ունեին: Ռազմական ակցիա կատարել, որով պարտադրեն իշխանություններին ազատ արձակել իրենց ընկերոջը: Հետագայում գիտակցելով, որ դա կարող է որակվել որպես ահաբեկչություն, մեջտեղ բերեցին քաղաքական պահանջներ՝ նախագահի հրաժարական եւ այլն, այդ ամենը փորձեցին դրսում արտաքին քաղաքական ուժերի աջակցությամբ վերածել քաղաքական շարժման:
Այն կարծիքին եմ, որ ի սկզբանե դա եղել է ահաբեկչություն:
Հետագայում բոլոր գործողությունները, որոնք կատարվում էին դրսում՝ հրապարակներում, այդ ահաբեկչությանը քաղաքական երանգ վերագրելու նպատակ էին հետապնդում: Այդ ընթացքում տեղի ունեցան պրովոկացիաներ Խորենացի փողոցում, Սարի թաղում:
Երբ ոստիկաններն ուղղակի պահանջ էին ներկայացնում ցուցարարներին ու երթի կազմակերպիչներին՝ գտնվում եք անվտանգության այնպիսի գոտում, որտեղ ձեր անվտանգությունը վտանգված է, պահանջում էին տեղափոխվել Խորենացի փողոց, նույն Արմեն Մարտիրոսյանին փոխոստիկանապետն էր ասում, որ ստանձնում եք ամբողջ պատասխանատվությունը հետագա բոլոր զարգացումների, նրանք ասում էին՝ ոչ այստեղից պետք է իջնենք ուղիղ ներքեւ եւ հետո սկսվեցին բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջեւ»,- ասաց պատգամավորը:
Նա ճիշտ չի համարում քաղաքական հետապնդում որակումը այն մարդկանց վերաբերյալ, որոնք այդ օրերին երթերի կազմակերպիչներն էին. «Հիմա այս բոլորին վերագրել, թե մենք քաղաքական ակցիա ենք անում, այդ կարծիքին չեմ, ես համոզված եմ, որ ցանկացած երթերի, շքերթների կազմակերպիչները ստանձնում են երթի արդյունքների պատասխանատվությունը, ընդորում, ոչ միայն քաղաքական, այլեւ եթե քրեորեն հետապնդելի արարքներ են եղել նաեւ օրենքի առջեւ պատասխանատվություն»,- Aravot.am-ին ասաց պատգամավորը:
Ըստ նրա, այն որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը փոփոխվել է, նրան ազատ են արձակել, իսկ նույն մեղադրանքով մյուս անձանց՝ ոչ, ըստ պատգամավորի խոսում է ոչ թե քաղաքական որոշման, այլ դատարանի նպատակահարմարության մասին. «Դատարանը կարող է հաշվի առնել, թե կոնկրետ դեպքում ում մասին է խոսքը գնում, Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ է, հանրությանը հայտնի դեմք, ու նրան կարող էին գրավի դիմաց ազատ արձակել՝ հաշվի առնելով նաեւ նրա կուսակցական պատկանելությունը, որ չի խոչընդոտի այլ ճանապարհներով իրավապահների գործունեությունը: Ես քաղաքական հետապնդում չեմ տեսնում»:
Մեր հարցին, ճի՞շտ եք համարում երթերին մասնակցելու համար մեղադրանքներ առաջադրելը, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Դրսում բոլոր նրանք, որոնք փորձել են այդ գործընթացին քաղաքական երանգ տալ, դրանով իսկ փորձել են քողարկել, թաքցնել ահաբեկչությունը: Նրանք ոչ թե օրենքի առջեւ պետք է պատասխան տան, որ ցույցեր են կազմակերպել, այլ գտնում եմ, որ ճիշտ չէին անում, որ փորձում էին ռազմական ակցիային քաղաքական բովանդակություն հաղորդել, բայց դա, իմ կարծիքով, քրեորեն հետապնդելի արարք չէ:
Նրանց դատապարտում են ոչ թե նրա համար, որ փորձել են ցույցեր կազմակերպել, այլ դատապարտում են ոստիկանության հետ բախումներ հրահրելու համար, որը հակասության մեջ է մտնում օրենքի հետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
aravot.am
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..