USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայաստանում դեռ մարդիկ են մնացել, որ հույսեր են փայփայում
2016-08-18 23:15:00
Տպել Տպել

 

Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 Ես իրոք զարմանում եմ, որ Հայաստանում դեռ մարդիկ են մնացել, որ հույսեր են փայփայում ու հավատում են, որ Հայաստանի Օլիմպիական կոմիտեն կարող էր, կամ էլ կցանկանար հետամուտ լինել Միհրանից գողացված ոսկե մեդալի վերադարձին։

Դուք մինչև հիմա չհասկացաք, որ Հայաստանի քաղաքական ու տնտեսական էլիտայում գերիշխում է օտարին չնեղացնելու դիրքորոշումը։ Եթե ինչ որ մի տեղ բախվել են Հայաստանի քաղաքացու և օտար պետության կամ դրա հարուստ և ուժեղ ներկայացուցիչների շահերը, որի արդյունքում ստորացվել է ՀՀ Քաղաքացու արժանապատվությունն ու ինքնասիրությունը, ապա Հայաստանի իշխանությունները որդեգրում են օտարին չնեղացնելու դիրքորոշում։ Ընդ որում, այստեղ օտարի ազգությունն ու պետության բնույթը նշանակություն չունի, Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան։ Ինչքան Հայաստանը պաշտպանեց Հրաչյա Հարությունյանին կամ Ավետիսյանների ընտանիքը կոտորելու հետևանքով վրդոհված ՀՀ քաղաքացիներին, այնքան էլ կպաշտպանի Միհրան Հարությունյանին՝ ճչացող և համընհանուր ճանաչված անարդարության վերացման հարցում։

Եթե Հայաստանի Քաղաքացու իրավունքների պաշտպանության գինը Մամիաշվիլիի կամ դրա նման մաֆիոզների հետ հարաբերություններ փչացնելն է, ապա 100 հատ Միհրան լինի, նրանց համար այդ հարաբերություններն ավելի թանկ են և կարևոր։ Սա է նեո-սովետական վարչակարգի և դրա հետևանքով ձևավորված էլիտայի տրամաբանությունը, որտեղ քաղաքացին ու պետությունը ստորադասվում են հարուստ և ուժեղ մարդկանց ու մաֆիոզ խմբերի հետ լավ հարաբերություններ պահելու խնդրին։

Այս նյութը դիտել են - 4734 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook