- 2025-01-11 09:58:00Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
- 2025-01-11 09:22:00Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել
- 2025-01-10 21:10:00«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Որքան էլ կարող է ցավալի հնչել, սակայն փաստ է,որ մենք այդպես էլ չենք կարողանում ըստ արժանվույնս գնահատել սեփական հերոսներին ու ի փառս հայրենիքի, հայ ժողովրդի նահատակվածներին:
Ասվածի անհերքելի ապացույցը Հայաստանի պաշտպանության նախարարության պահվածքն է` զոհված հերոսների ու նրանց հարազատների հանդեպ: Այս թեմային, թերևս, բազմիցս ենք անդրադարձել, խոսել ենք բազում փաստերի ու իրողությունների մասին,որոնք աներկբայորեն վկայում են,որ մեր զինվորական վերնախավում հանգրվանածներից ոմանց համար հայրենիքն ու հայ զինվորը լոկ պատսպարվելու միջոցներ են,որ ծառայեցվում են ընդամենը սեփական անձնական շահերին ու սեփական պաշտոնն անձեռնմխելի դարձնելուն:
Պարզվում է` ապրիլյան վերջին պատերազմում զոհված հերոս զինվորների` Գյումրիի պանթեոնի շուրջ իրավիճակը հետզհետե թեժանում է: Ինչպես հայտնի է, պետական միջոցառումների շրջանակներում Գյումրիից դուրս` «Շիրակ» գերեզմանոցում, տարածք էր հատկացվել՝ եղբայրական գերեզման- պանթեոն կառուցելու համար:
Բայց արի ու տես,որ չնայած կլոր 5 ամիս է անցել, սակայն նույնիսկ գերեզմանները հարակից մայրուղուց անջատող բետոնե պատը դեռ չի կառուցվել:Բանը հասել է նրան,որ զոհվածների հարազատները, զզված նախարարութունից պարբերաբար հնչող կեղծ խոստումներից ու դատարկ հուսադրումներից, հայտարարել են, որ հրաժարվում են պաշտպանության նախարարության աջակցությունից`նախընտրելով իրենց զավակների հիշատակը վառ ու անմահ պահելուն ուղղված աշխատանքներն ի կատար ածել բացառապես սեփական չեղած միջոցներով:
Այսքանից հետո ցանկացած նորմալ մարդու մոտ հարց կարող է առաջանալ`եթե այդպես է,եթե ասենք նույն Սեյրան Օհանյանի համար հայրենիքի համար կյանքը տված զինվորի հիշատակը գրոշի արժեք չունի, ինչո՞ւ պետք է,հատկապես ի՞նչ մոտիվացիաներից ելնելով պիտի վաղը,երբ կրկին պատերազմ ծագի, մարդիկ գնան ու կամովին զոհաբերվեն, հատկապես ո՞րը կլինի դրա տրամաբանությունը:
Չէ՛,այնպես չէ,որ մենք դատապարտում ենք հայրենասիրությունն ու անձնազոհությունը,ոչ մի կերպ, պարզապես, ցանկանում ենք հասկանալ`ինչպե՞ս է մտածում այս հարցի շուրջ պետությունը,որը զինվորի մասին հիշում է միայն այն ժամանակ,երբ կարիք է զգացվում կենդանի ուժի,երբ հարց է բարձրանում` Հայաստանը պաշտպանելու:
Մեր չինովնիկները հաճախ են սիրում օրինակներ բերել զարգացած աշխարհը ներկայացնող երկրներից, խոսել բարձր արժեքների, դեմոկրատիայի,մարդու իրավունքների ու էլի նմանատիպ ճոխ-ճոխ բաների մասին: Պարոնա՛յք,եթե չեք արժևորում ամենակարևորը`մարդու կյանքը, հայրենիքի համար զոհաբերվածների լույս հիշատակն, ինչպե՞ս եք հանդգնում խոսել բաների մասին, որոնք կիլոմետրերով ձեզանից հեռու են. տեսնես Շվեյցարիան կամ Կանադան նման կե՞րպ են վարվում իրենց հերոսների հետ, վարանո՞ւմ են պանթեոններ կառուցել:Ամեն մեկը պանթեոնի տարածքի հազարապատիկի չափով կալվածքներ, հողամասեր ու էլի ինչ ասես, որ չունի…
Մի՞թե այսքանից հետո պետք է կանգնեն հրապարակներում ու մեյդաններում ու սկսեն հայրենասիրական ճառեր արտասանել…
Անհերքելի է` հայրենիքը նախևատաջ մարդու հոգում է, նրա սրտում: Հայի մեջ սպանելով հայրենիքը` չես կառուցի դրա նյութական դրսևորումը հանդիսացող այն երկիրը, որում բոլորս ենք ապրում. հետո էլ զարմանաում ենք,թե ինչու է երկիրն այս վիճակում:
Է՛,եթե հերոսացած զինվորին չեն արժևորում,էլ ինչպե՞ս են արժևորելու սեփական խաղաղ կենցաղով ապրող քաղաքացուն…
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»