- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նախագահ ՍերԺ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստում, որտեղ նա մանրամասներ է ներկայացրել վարչապետի փոփոխության հետ կապված իր սապասելիքների մասին. <<Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարապետյանի ունակություններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով: Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին>>,- ասել է Սերժ Սարգսյանը և ավելացրել, որ ինքն ստացել է փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տանելու պատրաստ մարդու դրական պատասխան:
Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հռչակել է լայնածավալ փոփոխությունների սիմվոլ՝ ընդ որում ոչ միայն տնտեսության և կառավարման ոլորտում, որտեղ Կարապետյանն ունի որոշակի հաջողված փորձ, այլ նաև քաղաքական համակարգում, որտեղ Կարապետյանը, կարելի է ասել, բացարձակ պրոֆեսիոնալ չէ: Այս մարդը, երբ արդեն ընտրվել էր Երևանի քաղաքապետի պաշտոնում, ինքն իրեն քաղաքական գործիչ չէր համարում և շատ անկեղծ հայտարարում էր, որ ընդամենը մենեջեր է և ոչ թե քաղաքական պաշտոնյա:
Բայց արի ու տես, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհդի նիստում, որտեղ հավաքված է երկրի իշխող վերնախավի կորիզը, Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելու պատասխանատվությունը դնում է, ոչ ավել-ոչ պակաս, Մոսկվայից նոր վերադարձած Կարեն Կարապետյանի վրա: Կարեն Կարապետյանը երբեք կարկառուն ՀՀԿ-ական չի եղել, և իշխող կուսակցության անցած ճանապարհն ու ունեցած ձեռքբերումները երբեք չեն կապվել Կարապետյանի անձի ու գործունեության հետ: Նա ՀՀԿ նեղ կամ լայն օրերին կուսակցության կողքին չի եղել, մինչդեռ նույն դահլիճում նստածներից շատ-շատերը անձնվիրաբար ծառայել են հարազատ կուսակցությանը: Լավ կամ վատ, արդյունավետ կամ ոչ արդյունավետ, բայց ջանքեր են ներդրել հանուն այդ կուսակցության և նրա առաջնորդի:
Բայց պարզվում է, այն ինչ արել են կուսակցությունում, Սերժ Սարգսյանին չի գոհացնում, և նա բարեփոխիչ է հռչակում այդ պրոցեսներից հեռու գտնվող մարդու: Սա յուրօրինակ անվստահություն է սեփական կուսակցական թիմի ու իրեն հավատարմորեն ծառայած անձանց հանդեպ:
Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ: Նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու համագործակցության համար, բայց և՝ հաստատակամ իր նպատակներում: Ըստ նախագահի, օգտագործելով ողջ հայության ներուժը, նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:
<<Սահմանադրական բարեփոխումների ոգուն հարիր` նոր կառավարությունը, անշուշտ, ունենալու է գործելու, փոփոխելու և զարգացնելու մեծ ազատություն, հետևաբար նաև ստանձնելու է մեծ պատասխանատվություն: Կարևորը տեմպն է, արագությունը և արդյունավետությունը>>,- ասել է նա:
Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը համարյա բաց տեքստով տվել է նաև բոլորին հետաքրքրող հարցի պատասխանը, այն է՝ նոր վարչապետին տրվում է ազատություն շատուշատ հարցերում, մի բան, որը ըստ ամենայնի չեն ունեցել նախկին վարչապետերը: Փաստորեն, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը գնացել է թավշյա հեղափոխության, և այդ գործընթացը սկսել է ՀՀԿ-ից, որը հետո կարող է տարածվել ողջ համակարգում և երկրում:
Սա նշանակում է՝ ՀՀԿ-ի շարքերում կարող է շուտով յուրօրինակ <<չիստկա>> սկսվել, որի ալիքը կարող է սրբել տանել շատերին:
Կարինե Սարիբեկյան

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


