- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Քրիստինե Աղալարյան
Արդեն հայտնի է, որ Հայաստանի վարչապետ է դառնալու Կարեն Կարապետյանը։Մասնագիտությամբ տնտեսագետ Կարեն Կարապետյանը քաղաքական դաշտում առաջին անգամ հայտնվեց Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ 2010-2011թթ.: Մինչ այդ, ըստ նրա կենսագրությանը, Կարեն Կարապետյանը եղել է՝ 1996-1998 թթ. «Հայէներգո» ՊՁ գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ Քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն էր, 2013 թվականից էլ՝ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» խորհրդի անդամ:
Հայաստանում ԿարենԿարապետյանն իր անվամբ գրանցված բիզնես, կարծես թե, չունի: Հովիկ Աբրահամյանի նման նա էլ է իր հարազատների անուններով ձևակերպել իր բիզնեսները: Կարապետյանի ընտանեկան բիզնեսի «պաշտոնական ներկայացուցիչը» նրա ավագ որդին է՝ Տիգրան Կարապետյանը:
Տիգրան Կարապետյանը 50% բաժնեմաս ունի կանանց ներքնազգեստի Women’ secret խանութ-սրահի սեփականատեր «Էդ ընդ Թի Փարթներս» ՍՊԸ-ում: Բաժնետոմսերի մնացած կեսը Էդգար Խաչատրյանին է պատկանում, ով հանրահայտ «Դալմա Գարդեն Մոլի» տնօրենն է:
Կարապետյանները բիզնես գործընկեր են ռուսաստանցի գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:
«Դալմա ինվեստ» ՍՊԸ-ում Տիգրան Կարապետյանը 1% բաժնեմաս ունի, իսկ 99% բաժնետոմսերը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված օֆշորային «Հոլթ Հոլդինգ ընդ. ֆայնենս» ընկերությանն է:
Լայնածավալ ներդրումային ծրագրեր իրականացնելու համաձայնագիրը «Տաշիր» գրուպ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի հետ կնքվել է 2011թ. մարտի 1-ին: Մասնավորապես, դրա շրջանակներում ենթադրվում էր Դալմայի այգիների տարածքում ավարտին հասցնել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի ու ժամանցային համալիրի շինարարությունը: Համաձայնագիրը ստորագրել է անձամբ ինքը՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Կարեն Կարապետյանի որդու անունը երևում է նաև «Էրեբունի պլազա» ՍՊԸ-ում: Այնտեղ, ճիշտ է, չնչին բաժնեմաս ունի, բայց բացառված չէ, որ օֆշորային խոշոր բաժնետեր ընկերությունը՝ ԲՎԿ-ում գրանցված «Քլիֆֆ Թրեյդ էնդ ինվ. Ինկ»-ը ևս Կարապետյանների ընտանիքինն է: Դա պարզել մեզ դեռևս չհաջողվեց:
Կարեն Կարապետյանի անվան հետ մշտապես կապվող, Հրազդանի կիրճում գործող «Ֆլորենս» ռեստորանընույնպես որդու անվամբ է: «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ում, որն աշխատեցնում է ռեստորանը, Տիգրան Կարապետյանը 65% բաժնեմաս ունի: 35%-ի բաժնետերն էլ 26-ամյա Լիլիթ Նիկոլայի Գաբրիելյանն է:
Կարապետյանների «Ֆլորենս» ռեստորանն իր «քույրն» ունի նաև Արցախում: Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում գործում է ևս մեկ «Ֆլորենս» ռեստորան:
Գովազդային գործակալություն «Բի Բի մեդիա»-ի հետևում ևս Կարեն Կարապետյանի որդին է: «Կատանա» ՍՊԸ-ն, որտեղ վերջինս 50 տոկոս բաժնեմաս ունի, այդ գործակալության հիմնադիրն է՝ «Բագ ընդ Բադ» ՍՊԸ-ի միջոցով: Այս ընկերությանը «Հետքն» արդեն մեկ դրվագով անդրադարձել է: Տիգրան Կարապետյանի գործընկերն այստեղ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր, ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանն է: Այժմ Հայկ Հարությունյանըէներգետիկայի նախարարի տեղակալ է: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի դուստրն ամուսնացել է Հայկ Հարությունյանի հետ:
Գազի սպասարկում իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն ևս կապում են Կարեն Կարապետյանի անվան հետ, որովհետև ընկերության հիմնադիր և բաժնետեր եղել է Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը: Սակայն 2009-ին Վլադիմիր Կարապետյանը դուրս է եկել ընկերությունից: Այժմ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում բաժնեմաս ունեն Արթուր և Լուսինե Սուրենյանները՝ 16 և 14 տոկոս բաժնեմասերով: Վերջիններս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իրացման գծով նախկին փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի զավակներն են: Այս ընկերության ամենամեծ բաժնետերը (42%) Արսեն Հարությունյանն է: Նա նույն, ինչպես նաև Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանը կառավարող ընկերության՝ «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է:
26% բաժնեմաս ունի նաև քաղաքացի Արթուր Գելեզարովը, ևս 2%՝ Սոնա Պիծակյանը: Վերջինս, ըստ ամենայնի, Արսեն Հարությունյանի կինն է, քանի որ գրանցված են նույն հասցեում:
«Սփար բերիի» ՍՊԸ-ն ամբողջությամբ Կարապետյան կրտսերի տիրապետության տակ է: Ընկերությունը վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ է մատուցում:
Կարապետյանների տան հասցեում է գրանցված «Կրբեդանց» ՓԲԸ-ն, որը ժամացույցների և ոսկերչական արտադրատեսակների մանրածախ առեւտրi մասնագիտացված խանութ է: Այն մասն է Շվեյցարիայում գրանցված և տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունեցող Kerbedanz բրենդի, որը զբաղվում է նաև ժամացույցների արտադրությամբ: Տիգրան Կարապետյանն այստեղ նաև տնօրեն է: Ընկերության անվանումը վերցված է Կարապետյանների ազգանվան՝ ղարաբաղյան արտասանության տարբերակից (Կարապետանց, այսինքն՝ Կարապետի ժառանգները): «Կրբեդանց» ՓԲԸ-ն հայտնվել է ՊԵԿ-ի պարտադիր աուդիտ չանցած խոշոր ընկերությունների ցանկում:
«Արտսոլեի» ՍՊԸ-ում Տիգրան Կարապետյանը հավասարապես կիսում է բաժնեմասը Արմեն Մկրտչյանի հետ: Ընկերությունը գազալցման կայաններում ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտրով է զբաղվում:
Եվս երեք ընկերություն էլ Տիգրան Կարապետյանը գրանցել է վերջին տարիներին՝ «Ադջառա 1», «Ադջառա 2» և «Ադջառա 3» ՍՊԸ անուններով: ՊԵԿ-ից տեղեկանում ենք, որ «Ադջառա 1»-ը զբաղվում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների և ծրագրային ապահովման մեծածախ առևտրով:
Սակայն ՊԵԿ-ը մյուս երկուսի գործունեությունը չի դասակարգել՝ ներառելով «այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում» կատեգորիայում: Տեղեկություններ այդ ընկերությունների մասին համացանցում ևս չկան:
Կարեն Կարապետյանը մեծաքանակ բիզնես ծրագրեր ունի նաեւ Ռուսաստանում: Մոսկվայում նա գազալցակայանների ցանց է կառուցում: Համատեղ բիզնես ծրագրեր է իրականացնում նաեւ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի հետ։ Կարեն Կարապետյանի ռուսաստանյան բիզնեսին կանդրադառնանք առաջիկայում։

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


