USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 01 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վերադա՞րձ, թե՞ ծուղակ «Հայելի»
2016-09-12 14:00:00
Տպել Տպել
ArmLur.am-ը տեղեկություն է հրապարակել, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը օրերս իր թիմակիցներին ժողովի է հրավիրել ու հայտարարել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հրահանգ է ստացվել:
Ժողովին մասնակցած անձանցից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում, ներկայացնելով հանդիպման մանրամասները, պատմել է, որ Վարդան Ղուկասյանը հայտնել է, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն` այդպիսով առավել ակնառու աջակցելու նորաստեղծ «Համախմբում» կուսակցությանը, որտեղ «օթևանել են» իր կադրերը:
Ուստի, ինչպես հորդորել է Գյումրու նախկին քաղաքապետը, պայքարի «տակտիկան» պետք է փոխել: Բանն այն է, որ Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններին մինչև վերջերս Վարդան Ղուկասյանն աջակցում էր «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցությունից առաջադրված իր փեսային` Ավետիս Առաքելյանին: Ղուկասյանը պարզաբանել է, որ «Համախմբման» հաղթանակի դեպքում Ավետիս Առաքելյանը կլքի ՕԵԿ-ը:

Թեպետ  ինքը՝ Վարդան Ղուկասյանը, լրատվամիջոցի հետ զրույցում չի հաստատել այս տեղեկատվության իսկությունը, բայց կարծես թե չի էլ հերքել, այլ ընդամենը լրագրողին խրատելով ասել է. <>: Տեղեկատվությունը չի հաստատել նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Բայց Քոչարյանի կադրերի վերադարձը այնքան ակնառու է, որ Քոչարյանի վերադարձը  կարծես թե հասունացած պահ է դառնում: Նախ վարչապետի պաշտոնում կարեն Կարապետյանի առաջադրումը Քոչարյանի ռեվանշի ամենամեծ քայլն է. Կարեն Կարապետյանը՝ իբր գործիչ, առաջընթաց ապրել ու կայացել է Քոչարյանի օրոք: Հայտնի է, որ նա ունի ազգակցական ու բարեկամական կապեր երկրորդ նախագահի հետ, բացի այդ՝ ժամանակին <> տնօրեն նրան նշանակել է Քոչարյանը:

Մինչև Կարապետյանի վարչապետ դառնալը, պաշտոնի նշանակում ունեցավ նաև Քոչարյանի մյուս կարկառուն կադրը՝ Արմեն Գևորգյանը, ով հետ կանչվեց արտասահմանից ու նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Նոր կառավարության ձևավորման համատեքստում խոսվում է նաև մի քանի այլ քոչարյանականների վերադարձի մասին: Մասնավորապես Hayeli.am-ը գրել էր նաև

Ալեքսան Հարությունյանի վերադարձի մասին: Նա Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 1998-1999 թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարն է եղել, իսկ 1999-2003 թվականներին՝ ՀՀ Նախագահի խորհրդական:

Մենք գրել էինք նաև, որ աշխատանքից ազատվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական Սևակ Լալայանը: Նրա տեղը կզբաղեցնի Ալեքսան Հարությունյանը, ով այժմ Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր, իսկ դրանից առաջ զբաղեցնում էր Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնը:

Հայտնի է, որ աշխատանքից ազատված Սևակ Լալայանը ստվերային կարգով ղեկավարում էր նաև հայաստանյան մամուլը և հեռուստատեսությունը: Թերևս  Լալայանի այս լիազորությունները ևս կանցնեն Ալեքսան Հարությունյանին:

Տեղակություն կա, որ աշխատանքից ազատվում է նաև նախագահականի տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Սաղաթելյանը, ով համարվում է Միքայել Մինասյանի կադրը:

Խոսակցություններ են շրջանառվում նաև Արմեն Դարբինյանին և Էդվարդ Սանդոյանին կառավարության կազմում ներառելու մասին:

 Արմեն Դարբինյանը զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ, մասնավորապես,  1997-1998 թթ եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար,  1998-1999 թթ.՝ ՀՀ վարչապետ: Երբ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնն զբաղեցնելուց հետո դարձավ ՀՀ նախագահ, Արմեն Դարբինյանը դարձավ նախագահ Քոչարյանի առաջին վարչապետը: Սանդոյանը ևս այդ տարիներին կառավարության անդամ էր:

Եթե առաջիկայում այս կադրերը իսկապես մտնեն կառավարություն և նախագահական, հետևաբար կդառնան քաղաքական ակտիվ դերակատարներ:

Ի դեպ, նրանք ՀՀԿ-ականներ չեն, և բացառված չէ, որ կարող են սատարել Վարդան Օսկանյանի ստեղծած <> կուսակցությանը: Թե ինչ խնդիր է լուծում այս քայլերով Սերժ Սարգսյանը, միանշանակ դժվար է ասել: Կա՛մ նա իսկապես  որոշել է հող նախապատրաստել Քոչարյանի վերադարձի համար՝ իշխանությունը նախնական պայմանավորվածության շրջանակում նրա հետ կիսելու մտադրությամբ,  կա՛մ էլ սա շատ լավ մտածված ծուղակ է:

Թերևս հնարավոր է, որ սա լինի պարզ իմիտացիա՝ հանրային պայքարի սլաքները դեպի նոր, այսպես կոչված, քոչարյանական կադրերը ուղղորդելու համար, որպեսզի ինքը կարողանա կարճ ժամանակ անց, ներկաներին չեզոքացնելով, իշխանությունը փոխանցել երիտասարդ յուրայիններին:

 Դավիթ  Մանուկյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 4831 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook