Պաշտպանության նախարարի կինը ֆոտոկոմպոզիցիաներ է կազմակերպում տարբեր գույների մեջ՝ ամուսնու եւ երեխաների հետ միասին: Մարդիկ փորձում են հասկանալ, թե արդյոք նա ստիպում է Սեյրան Օհանյանին մեկ հայկական տարազ հագնել, մեկ համապատասխան գույնի վերնաշապիկ, թե նրան դուր է գալիս կեցվածքներ ընդունել այդպիսի ֆոտոսեսիաներում: Շատերը հակված են այն մտքին, որ կինը նրա կամքը ճնշող իշխանություն ունի, եւ դա դրսեւորվում է լուսանկարներում նրա դեմքի արտահայտությամբ, որոնցում կարծես թե օգնություն է հայցում:
Ֆոտոսեսիաներին անգամ ապրիլյան պատերազմը չի խանգարել: Ռուզաննան համառորեն ամուսնուն ինչ-որ համազգեստներ է հագցնում եւ լուսանկարում: Պաշտպանության նախարարի վրա կնոջ իշխանությունը շատերը գնահատում են գրեթե որպես դիվերսիա հայկական բանակի դեմ: Ի վերջո, եթե մարդը ենթարկվում է, ապա կարող է ենթարկվել տարբեր առիթներով: Այդ թվում՝ սպառնալիքի տակ դնել ինքնիշխանությունն ու անվտանգությունը:Բանակը Հայաստանի քիչ ինքնիշխան կառույցներից մեկն է: Սեյրան Օհանյանի շուրթերով ինքնիշխանությունը բազմիցս է հաստատվել, օրինակ, նույն ապրիլյան պատերազմից հետո նա հայտարարել է, որ բանակը կարող է հաղթահարել մարտահրավերները եւ ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չկա:
Սակայն ֆոտոսեսիաները համառորեն շարունակվում էին, դրանց հետ էլ՝ Սեյրան Օհանյանի նահանջը:
Սկզբում նա դեմքի նույն լարված արտահայտությամբ, ինչպես լուսանկարներում, հայտարարեց, որ Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ-ը կուժեղացնի Հայաստանի անվտանգությունը: Չնայած նրա դեմքին լրիվ այլ բան էր գրված, նա չի կարողացել մերժել Ռուսաստանին, ինչպես չի կարողանում մերժել կնոջը: Հետո նա դեմքի նույն արտահայտությամբ փորձում էր բացատրել, որ Ռուսաստանի հետ միացյալ զորախումբն ինքնիշխանության սահմանափակում չէ:
Ոմանք հակված են հավատալու Սեյրան Օհանյանի դեմքի արտահայտությանը, ով կարծես խնդրում է ազատել իրենց ծանր պարտավորություններից եւ ենթարկումից: Սակայն շատերը ստիպված են հավատալ իրենց աչքերին ու ականջներին, եւ դրանք տեսնում են, որ Սեյրան Օհանյանը նորից հայտնվել է, հիմա էլ վարդագույնի մեջ, իսկ զուգահեռաբար հայտարարվել է նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին:
Սեյրան Օհանյանը սիրում է ասել, որ զինվոր է եւ ենթարկվում է հրամաններին: Սակայն «վարդագույնի մեջ» անփառունակ ավարտն արդեն չափազանց է: