- 2025-03-05 22:06:00Վարդան Ղուկասյանին Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան
- 2025-03-04 21:55:00է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր համերգի ժամանակ, ելույթ ունենալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ անկախության 25 տարիների ամենամեծ ձեռքբերումը անկախության սերունդն է:
Նախագահի խոսքով՝ Հայաստանի անկախության 25 տարիները հաստատում են, որ հայ ժողովրդի փոխարեն իր առջև ծառացած խնդիրները ոչ ոք չի լուծելու: «Անկախության սերունդն աստիճանաբար գալիս է ստանձնելու այդ պատմական պատասխանատվությունը: Նա օտարի աչքի փուշը տեսնելուց առաջ խոսում է մեր աչքի գերանի մասին: Սա ճիշտ ճանապարհ է, քանի որ մեր բոլոր խնդիրների լուծումները մեր մեջ են. որքան հասուն լինենք որպես հասարակություն, այնքան ավելի արագ կլուծենք մեր հարցերը: Մենք գնում ենք արդար աշխատանքի, արդար վաստակի և ճշմարտությունն ասելու ճանապարհով: Մեր հարստությունը մեր հասարակությունն է. ինչքան լավ բան կա մեր երկրում, արել է հենց նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Փաստորեն Սերժ Սարգսյանը փաստում է, որ երկրում իրավիճակ է փոխվել, ու այդ համատեքստում նա անդրադարձել է նաև երկրում կատարվող կադրային վերջին փոփոխություններին ու նոր սահմանադրության իրագործմանը. «Այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր արագացված փուլ է մտել: Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն: Ասվածը լոկ բարի ցանկություն չէ, այլ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն: Մենք գիտենք, թե ուր ենք գնում և ինչպես պետք է հասնենք այնտեղ: Եթե մի ամբողջ ազգ ուզում է նորոգել իր տունը, ապա նա դա կարող է անել: Մեզ ոչ ոք չի կարող խանգարել այդ ճանապարհին, իսկ նորացված Սահմանադրությունը կդառնա այդ ուղին լուսավորող վառ փարոսը»,- հայտարարել է Նախագահը:
Կարելի է արձանագրել, որ սա շատ լուրջ, նույնիսկ շրջադարձային փոփոխություն է Սերժ Սարգսյանի՝ հասարակության հանդեպ ունեցած մոտեցումներում: Այլևս ոչ մի գաղջ մթնոլորտ. հասարակությունն է ճիշտ, երբ խոսում է իշխանության, այդ թվում նախագահի թերացումներից, որովհետև դրանից է ծնվում ձեռքբերումը: Եվ սա ասում է երկրի ղեկավարը, ով 2013 թվականի ընտրություններից հետո ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մեր երկրի գլխավոր խնդիրը գաղջ մթնոլորտն է. «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չի, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Այդ գաղջ մթնոլորտը պետք է վերանա: Օգնեք, որպեսզի վերանա այս մթնոլորտը: Դա միայն իշխանությունների պատասխանատվության ոլորտում չի: Արտագաղթի համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց միայն իշխանությունը չի, որովհետև Հայաստանից արտագաղթում են ոչ թե նրա համար, ինչպես հաճախ ասում եք՝ արդարության պակասի կամ աշխատատեղ չլինելու հետևանքով: Եթե մի քիչ նեղություն տաք ձեզ, տեսնեք, թե արտագաղթողներն ո՞ւր են գնում և համոզվեք, որ նրանց ճնշող մեծամասնությունը գնում է Ռուսաստան, ապա պիտի եզրակացնեք, գոնե այս պարզ տրիվիալ բանը պետք է տեսնեք, որ հայերի համար Ռուսաստանում արդարությունն ամենահասանելին չի, որ Հայաստանում հայի համար արդարությունն ավելի հասանելի է, քան Ռուսաստանում: Եթե պատճառը դա է, ապա ինչո՞ւ են գնում Ռուսաստան: Իսկ այն մարդիկ, ովքեր 16 ժամ աշխատում են, եթե Հայաստանում 16 ժամ աշխատեն, չե՞ն կարող իրենց ընտանիքները պահել: Կարող է մի փոքր քիչ ստանան, ինչին ես կասկածում եմ, բայց հնարավորություն կունենան իրենց ընտանիքները պահելու: Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում»,- 2013 թվականի մարտին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր նախագահը՝ ավելացնելով, որ այդ գաղջ մթնոլորտի պատճառը որոշ լրատվամիջոցների գործունեությունն է, որոնք անընդհատ սևացնում են իրականությունը:
Սերժ Սարգսյանը փաստում է, որ երեքուկես տարվա ընթացքում լուծել է գաղջ մթնոլորտի ու դրա սկզբնաղբյուրների հարցը: Իսկ դա ամենամեծ ձեռքբերումն է, որը Սերժ Սարգսյանը հպարտորեն ներկայացնում է անկախության 25-ամյակին:
Կարինե Սարիբեկյան

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


