USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱՄՆ-ի Կոնգրեսում անդրադարձել են Հայաստանի ռազմավարական նշանակությանը
2016-09-23 09:19:00
Տպել Տպել

Հայաստանը Միացյալ Նահանգների համար ունի բացարձակ բարձր ռազմավարական նշանակություն, Կոնգրեսում անցած լսումներին հայտարարել է կոնգրեսական Բրադ Շերմանը, ով կոչ էր արել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջաք Լյուին արագացնել հայ-ամերիկյան հարկային մեծ պայմանագրի վավերացման գործընթացը:

Կոնգրեսականի խոսքով, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հարցը դիտարկում է զուտ տնտեսական դիրքերից, բաց թողնելով կարեւոր քաղաքական նկատառումները.
«Ձեր աշխատակիցները կարեւոր հանգամանք են բաց թողնում, նրանք դիտարկում են ամեն ինչը բացառապես տնտեսական տեսանկյունից, մինչդեռ պետք է հիշեն նաեւ աշխարհաքաղաքական եւ արտաքին քաղաքական համատեքստը»:
Շերմանը հիշեցրել է, որ անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները փորձել է ամեն կերպ աջակցել հայկական պետության ամրապնդմանը.
«Մենք Կոնգրեսում անցած 25 տարիների ընթացքում Հայաստանին միլիարդավոր դոլարների օգնություն ենք տրամադրել: Գործադիրն իր կողմից անց է կացնում քաղաքականություն ուղղված նախկին խորհրդային պետությունների լիակատար անկախացմանը՝ փորձելով ազատել նրանց Մոսկվայից»:
Հայաստանի քաղաքական դերն առավել մեծանում է վերջին տարիների գլոբալ զարգացումների համատեքստում եւ Միացյալ Նահանգների շահերից է բխում հնարավորին չափ շուտ հարկային պայմանագիր կնքել Հայաստանի հետ, ամրապնդելով երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությունը, ավելացրել է Բրադ Շերմանը: Ըստ կոնգրեսականի, տարբերությունները նվազեցնելու նպատակով հայկական կողմը Միացյալ Նահանգների հետ հարկային պայմանագիրը մշակել է հիմնվելով հենց ամերիկյան նմուշի վրա:
Ի պատասխան ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը նշել է, որ լավ է գիտակցում Հայաստանի կարեւորությունը.
«Ես գիտակցում եմ Հայաստանի ռազմավարական նշանակությունը եւ գնահատում եմ ձեր մտահոգության պատճառները: Մենք այս հարկային համաձայնագրերը դիտարկում ենք տնտեսական հարկային քաղաքականության համատեքստում եւ հիմնական հարցն այստեղ վերաբերում է երկակի հարկումից խուսափելու հեռանկարին»:
Մասնագետների խոսքով, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարկային նոր համաձայնագրի ստորագրումը թույլ կտա զգալի ավելացնել երկկողմ տնտեսական կապերը եւ կնպաստի Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների թվի ավելացմանը:

amerikayidzayn.com

Այս նյութը դիտել են - 7689 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook