- 2025-03-04 21:55:00է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները
- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն այսօր առավոտյան արթնացել է ու մի կարգին չլվացված, չսանրված ու չնախաճաշած վազել է համակարգչի մոտ, բացել է իր ֆեյսբուքյան էջը ու մի շնչով գրի է առել հոգում կուտակված հուզախռիվ այս տողերը. «Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետը և իմ բարեկամը լինելուց բացի առաջին հերթին իմ ընկերն է, ում հետ շփումը պարբերաբար է լինում:
Տարոն Մարգարյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, Երևանի քաղաքապետը, ի վերջո՝ լուսահոգի վարչապետ, մեր կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի որդին և նրա քաղաքական փորձառությունն ու գիտելիքը ինձ շատ է օգնել: Ավելին՝ շատ նորմալ եմ համարում, երբ մարդն այլ ոլորտից գալիս է քաղաքականություն և սկզբնական շրջանում մի հեղինակավոր և սիրված ու հարգված մարդ, ինչ-ինչ խորհուրդներով ուղղություն է տալիս: Ես հպարտ եմ, որ իմ պարագայում այդ մարդը Տարոն Մարգարյանն է»:
Շատ դժվար է ասել, թե մոլորակի վրա քանի՞ մարդ կգտնվի, որ այսպիսի սիրո խոստովանություն կհղի Տարոն Մարգարյանին:
Եվ անհնար է հասկանալ, թե ինչի համար: Տարոնի խելքի՞, որը այդպես էլ մնաց 8-րդ դասարանի մակարդակին, թեպետ դպրոցը նա էքստեռնով է ավարտել դեռ 18 տարեկանում:Բայց եթե նույնիսկ գտնվի, ինչպես այսօր հայտնաբերվեց Ռոբերտ Սարգսյանը, ապա գոնե կարելի՞ է հասկանալ, թե ինչն է բուռն զեղումների պատճառը, որովհետև, ինչ մեղքներս թաքցնենք, պատգամավորի գրած ամեն բառից ահավոր քծնանքի հոտ է գալիս, իսկ քծնանքն, ինչպես հայտնի է, հենց այնպես չի բուրում:
Բայց պիտի հիասթափեցնեք ձեզ, քանի որ Սարգսյան Ռոբերտի պարագայում ամեն ինչ շատ ավելի պարզունակ ու ճղճիմ է, քան պիտի թվար առաջին հայացքից: Բանն այն է, որ այս պատգամավորը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է ու երևի երբեք էլ իր կյանքում օրեսնդիրի մանդատի երես չտեսներ, եթե չլիներ պարոն Տարոնը:
Իսկ հիմա առջևում գծագրվում են նոր ընտրություններ, ու Ռոբերտ Սարգսյանը հրաշալի հասկանում է, որ իր նման գունազուրկ, ծույլ, երբեք ոչինչ չարած, ԱԺ-ում որևէ ելույթ չունեցած ու որևէ օրենքի նախագիծ չհեղինակած մարդուն խորհրդարանի ներսում մի շրջան էլ պահելը անմտություն կլինի: Եվ այդ ժամանակ մնում է վերջին հույսը՝ իր ուրախություն, իր խնդություն, իր հույս ու հավատ Տարոն Մարգարյանը:
Միայն նա կարող է անարժանին արժանավոր դարձնել, ինչպես որ ժամանակին հենց ինքը դարձավ:
Դրա համար էլ պատգամավոր Սարգսյանի մոտ գրողական ջիղն է արթնացել, և նա ներբող է հյուսել Տարոնի մասին, որ սա կարդա, հուզվի, խղճա ու մարդատեղ դնի իր աներորդուն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան


