- 2025-01-11 23:12:00Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
- 2025-01-11 16:33:00Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
- 2025-01-11 09:58:00Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
- 2025-01-10 21:10:00«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Արդարություն Հայաստանում»` ահա այս վերնագրով ստորագրահավաք են կազմակերպել սփյուռքահայ հարգարժան մի շարք գործիչներ, որոնք թեև տաղանդավոր ու հարգարժան մարդիկ են և քիչ բան չեն արել Հայաստանի համար, բայց Հայաստանում լինում են լավագույն դեպքում 2 տարին մեկ մի քանի օրով և տուրիստի կարգավիճակով: Եվ թվում է, թե արդարությունն ամբողջ աշխարհում հաստատված է, միայն Հայաստանն է դուրս մնացել գործընթացից...
Օրինակ փորձում եմ հիշել, թե երբ որ ԱՄՆ-ում ոստիկանը քաղաքային զբոսայգում գնդակահարեց 12-ամյա սևամորթ երեխային խաղալիք ատրճանակով խաղալու համար, այդ և նմանատիպ տասնյակ այլ դեպքերի ժամանակ ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող և իմ կողմից շատ սիրելի ու տաղանդավոր երաժիշտ Սերժ Թանկյանը հանդես եկա՞վ «Արդարություն ԱՄՆ-ում» նախաձեռնությամբ, կամ երբ ԱՄՆ-ի զորքերը ավերակի վերածեցին Սիրիայի բնակավայրերը, հանդես եկա՞վ ԱՄՆ իշխանությունների հասցեին քննադատություններով, թե՞ դա միայն Հայաստանի դեպքում է հնարավոր:
Կամ մի՞թե Կանադայում երբևէ անարդարություններ չեն լինում, որ Կանադայի քաղաքացիներ հանդիսացող Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը սևեռվել են Հայաստանի անարդարությունների վրա և ուզում են 2017-ի խորհրդարանական ընտրությունների օրը ներկա լինել այստեղ: Բայց, օրինակ, ինչու՞ միայն ընտրությունների օրը, ինչու՞ նույն հարգարժան Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը չեն կարող Հայաստան գալ ոչ թե հաշված օրերով, այլ ասենք մի քանի ամիս այստեղ բնակվելու և արդեն որպես բնակիչ անարդարությունների դեմ պայքարելու նպատակով: Թե՞ հայրենիքում որոշ ժամանակ բնակվելու թեման սարսափեցնում է հարգարժան հայրենասերներին: Նրանք իրենց հայտարարության մեջ «ոչ» են ասում նաև Հայաստանում «ազգային բնակչության կրճատմանը»` առանց նշելու, որ հենց իրենք և իրենց նման բազմաթիվ մեր հայրենակիցներն են այդ կրճատողները, որոնք օտար երկրները գերադասում են հայրենիքից, օրատերկրյա անձնագրերը` ՀՀ անձնագրից:
Նույն ստորագրահավաքին արդեն շտապել են միանալ ՀՀ նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը. երևի թե նրանք էլ արդարության պակաս ունեն: Վարդան Օսկանյանը երևի գտնում է, թե արդար չէ, որ իր որդու ավտոմեքենան «Շանգրիլա» խաղատան մոտից տեղափոխում են տուգանային հրապարակ, որ օրինակ ԱՄՆ-ում իր որդին խաղատներ չէր հաճախի և իր` իշխանության տարիներին դիզած փողերով հիմնված բիզնեսներից ստացած գումարները չէր վատնի այնտեղ:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ երևի թե գտնում է, թե արդար չէ, որ ժամանակին ինքն ուներ կես միլիոն համակիր, իսկ այսօր մնացել են ինքն ու Զարուհի Փոստանջյանը, արդար չէ, որ մարդիկ չհավատացին իր տարօրինակ հացադուլներին, իր կասկածելի «պայքարին» և աստիճանաբար դադարեցին իր համակիրը լինելուց: Հավանաբար արդար չէ նաև, որ ինքը ԱՄՆ-ում դրամահավաքներ է իրականացնում իբրև թե Հայաստանում հեղափոխություն անելու համար և այդ հեղափոխությունն այդպես էլ ոչ ոք չի տեսնում: Անշուշտ, անարդար է...
Իսկ անարդար բաներ մեր երկրում իսկապես կան, բայց այդ անարդարությունների դեմ պայքարելու համար իմ կարծիքով արժե առնվազն տարեկան գոնե 10 օրից ավելի ապրել Հայաստանում: Վերջապես անարդարությունների դեմ պայքարելու ավելի արդյունավետ տարբերակներ կան, որոնցից մի քանիսը հուշեմ մեր սփյուռքահայ արդարամիտ բարեկամների համար.
- Դուք կարող եք գալ բնակվել Հայաստանում, ձեր երեխային տանել դպրոց, դպրոցում նկատել օրինակ ապօրինի դրամահավաքի դեպք և տեղում բարձրաձայնելով հարցը` կանխել այն և նպաստել արդարության հաստատմանը:
- Դուք կարող եք գալ բնակվել Հայաստանում, սկսել բիզնես գործունեություն և նկատելով օրինակ հարկային տեսուչի կողմից իր լիազորություններն անցնելու և կոռուպցիոն գործարք առաջարկելու երևույթ` կանխել այն, բարձրաձայնել այդ մասին և պատժել տալ օրինազանց տեսուչին:
- Դուք կարող եք գալ բնակվել Հայաստանում, առողջական խնդիրներ ունենալու ժամանակ այցելել Հայաստանի առողջապահական հաստատություններ և նկատելով այնտեղ կոռուպցիոն երևույթներ` բարձրաձայնել այդ մասին ու դրանով կանխել այդ երևույթները և նպաստել արադարության հաստատմանը:
- Դուք կարող եք գալ բնակվել Հայաստանում և ունենալ խնդիրներ իրավական համակարգի հետ կապված ու համապատասխան ընթացակարգով բարձրաձայնել, բողոքել կաշառք վերցնող դատավորի, փաստաբանի կամ ոստիկանի դեմ և պատժել տալ օրինազանցներին:
Դուք կարող եք շատ ու շատ այլ բաներ էլ անել, մասնակցել ՀՀ ներքաղաքական կյանքին, բայց Հայաստանում, հայրենիքում բնակվելով ու դրա լիիրավ իրավունքը ունենալով, որովհետև իմ խորին համոզմամբ`ՀՀ ներքաղաքական գործընթացները բացառապես ՀՀ քաղաքացիներին են վերաբերվում ու ազգությամբ հայ, բայց այլ երկրի քաղաքացի լինելը դեռ իրավունք չի տալիս խառնվել ձեր համար այլ պետություն հանդիսացող Հայաստանի ներքին գործերի մեջ: Իսկ եթե այդքան մտահոգ եք՝առաջարկում եմ, որ հրաժարվեք ձեր քաղաքացիությունից, տեղափոխվեք Հայաստան, ապրեք այստեղ և մեզ հետ միասին մասնակցեք Հայաստանի քաղաքական կյանքին:
Կարեն Վարդանյան
ՀայՄեդիա.AM-ի գլխավոր խմբագիր
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»