- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2025-01-25 22:27:00Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Կարելի է մնալ օֆիցիոզի շրջանակներում և պնդել, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ամեն բան կարգին է, որևէ խնդիր չկա: Բայց ակնհայտ է, որ 25-ամյա Հայաստանի Երրորդ Հանրապետությունը խնդիրներ ունի հայկական Սփյուռքում: 25 տարիների ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այդպես էլ չի հաջողվել ձևավորել «հայկական պետություն-հայկական համայնքներ» հարաբերությունների այն մոդելը, որն արդյունավետ փորձեր կաներ լուծելու հայության առջև հասակ առած մարտահրավերները` սկսած հայ-թուրք-ադրբեջանական հարաբերություններից, վերջացրած Սփյուռքում հայության ուծացման վտանգի խնդիրներով:
Ներկայիս Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմքում ռացիոնալիզմի հանդեպ գերիշխում է հուզական տարրը` խնդիրները դարձնելով էլ ավելի խորքային ու հակասական: Ամենամյա համահայկական դրահամահավաքների շրջանակում Սփյուռքում ապրող որոշ հայեր, 10, 100 կամ ասենք 1000(չափն էական չէ) դոլար տրամադրելով, կարծում են, թե Հայաստանն իրենք են պահում, այդ գումարներով է լուծվում բանակաշինության և սոցիալական խնդիրները: Այս մոտեցումը, բնականաբար, Հայաստանում ընդունելի չէ: Մյուս կողմից, Հայաստանում շատերը փաստարկում են, որ ՀՀ քաղաքացի ազգությամբ եզդին կամ հույնը ավելի մեծ օգուտ է բերում Հայաստանին(աշխատելով ու հարկեր վճարելով, զավակներին բանակ ուղարկելով), քան Հայաստան պետության հանդեպ իրավական ոչ մի պարտավորվածություն չունեցող ազգությամբ հայը ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում:
Ամեն դեպքում, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում «չհասկացվածության» խնդիր կա: Ո՞վ է մեղավորը, դժվար է ասել: Մեղքի բաժինը պետք է հավասարապես բաշխել Հայաստան պետության և հայկական Սփյուռքի միջև, հակառակ պարագան` անշնորհակալ ու անիմաստ շրջապտույտն է: Եվ, քանի որ դեռևս չի գտնվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման ամենաարդյունավետ մոդելը, «չհասկացվածությունն» ու քաղաքական սպեկուլյացիաները երաշխավորված են: Վերջին ամենացցուն օրինակը համաշխարհային համբավ ունեցող սփյուռքահայերի մասկացությամբ «Արդարություն Հայաստանին» նախաձեռնությունն է: Կարելի է ենթադրել, որ այս նախաձեռնությունը ծնվել է ոչ թե Սփյուռքում, այլ` Երևանի սրտում տեղակայված Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարարի գրասենյակում:
Պետք է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հյուսիսային պողոտայում տեղակայված օսկանյանական գրասենյակը նման նախաձեռնություններ է մշակում: Հիշենք տարիներ առաջ նույն սփյուռքահայերի մասնակցությամբ բաց նամակը Հայաստանին Նախագահին` Հայաստանի «ԼԳԲՏ համայնքի» իրավունքների մասով: Տպավորություն կար, որ Վ. Օսկանյանի գրասենյակը լուրջ դրամաշնորհ է շահել, գինն էլ` հայտնի սփյուռքահայերի ոտորագրությամբ այդ նողկալի նամակն էր:
Մի կողմ թողնենք փաստը, որ Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը և Սերժ Թանկյանը Վ. Օսկանյանի նախարար աշխատած տարիների ընթացքում մի թթու խոսք չեն ասել տարվող քաղաքականության մասին: Մի կողմ թողնենք նաև փաստը, որ Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի և Սերժ Թանկայնի քաղաքական PR-ով զբաղվում է հենց օսկանյանական գրասենյակը: Այստեղ խնդիրը շատ ավելի խորքային է. ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանը մակերեսային իմացող, Հայաստանում մշտապես չբնակված մարդիկ կարծում են, որ իրենք տիրապետում են հայաստանյան ընտրական գործընթացի վերահսկման մեթոդաբանությանը և ինչպե՞ս են եկել այն եզրակացությանը, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը ընտրություններն են:
Իհարկե, կարելի է հարցին մոտենալ «գեղական կարգով»` Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվող սփյուռքահայերին ուղարկելով «գրողի ծոցը», բայց դա խնդրի լուծում չէ:Ես անձամբ կարծում եմ, որ Էգոյանը, Խանջյանը, Թանկյանը և այլ սփյուռքահայեր դրական մղումներ ունեն, ուղղակի չէի ցանկանա, որ այդ ամենն ավարտվեր Վ. Չեռնոմիրդինի հայտնի ասույթով`«ցանկանում էինք լավը, ստացվեց` ինչպես միշտ»: Կարելի է նաև հասկանալ, որ Հայաստանում դրական փոփոխությունների համար մտահոգված սփյուռքահայերը լավ տեղեկացված չեն խորքային խնդիրների մասին և չեն պատկերացնում դրանց լուծման ուղղիները:
Թերևս, մեղքը պետական ու հանրային գործիչներինն է, որ «դաշտը խոպան թողնելով»` հնարավորություն են ընձեռել օսկանյանական գրասենյակին ուղեղներ արդուկել Սփյուռքում և համաշխարհային ճանաչում ունեցող սփյուռքահայերին օգտագործել իրենց նեղ խմբային քաղաքական խաղերում: Ով ով, բայց Վարդան Օսկանյանն ու Սալբի Ղազարայնը շատ լավ հասկանում են, որ Հայաստանի խորքային խնդիրներն ընտրությունները չեն: Նրանք շատ լավ հասկանում են, որ ընտրական գործընթացն արդյունավետ աշխատում է այն երկրներում, որտեղ կա քաղաքացիական հասարակություն: Իսկ Հայաստանում քաղաքացիական հասարակություն չկա, կան մեծամասամբ պատվերով աշխատող ակտիվիստական խմբեր: Քաղաքացիական հասարակության առկայության պարտադիր նախապայմանը միջին խավն է, որի տեսակարար կշիռը Հայաստանում շատ փոքր է:
Անկասկասկած, Վ. Օսկանյանի գրասենյակում նաև տեղյակ են, որ ընտրական գործընթացներն այն պետություններում են արդյունավետ աշխատում, որտեղ մեկ շնչին ընկնող միջինացված ՀՆԱ-ն 9.500 դոլարից բարձր է, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը, ցավոք, 4.000 դոլարը չի անցնում: Անկասկած, Վ. Օսկանյանի գրասենյակում ծանոթ են Հեգելի աշխատություններին, որոնցով շուրջ 150 տարի առաջ այս հարցերի պատասխանները տրվել են: Բայց, քանի որ Վ. Օսկայանին է բաժին ընկել Ամերիկա մայրցամաքում հայտնի սփյուռքահայերի հետ սերտ կապեր պահպանելու բախտը, ապա այս մարդկանց ճշմարիտ ուղղին ցույց տալու հարցում բախտներս չի բերել:
Ուղղորդելով հայտնի սփյուռքահայերին` Վ. Օսկանյանն իր խնդիրները կլուծի, միգուցե և առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանում համաշխարհային աղմուկ կբարձրացնի ու կգոհանա, բայց դրանից ոչ Հայաաստանը կշահի, ոչ Սփյուռքը, ոչ էլ` հայտնի սփյուռքահայերը: Կխորանա միայն «չհասկացվածության» անդունդը:
Եվ, քանի որ համազգային մակարդակով չի ձևակերպվել այն թեզը, համաձայն որի` Հայաստանի գլխավոր խնդիրը բնակչության փոքր եկամուտներն են, իսկ ամենամեծ հայրենասիրությունը` Հայաստանի ՀՆԱ-ի ձևավորմանը մասնակցությունը, մենք ունենալու ենք այն, ինչ ունենք այսօր` կեղծ օրակարգեր Հայաստանի և Սփյուռքի համար:
Կարծես, ինչ-որ ուժերի ձեռնտու է մեզ շեղել իրական զարգացման ճանապարհից և կեղծ օրակարգեր ներդնել մեր ուղեղներում, գործընթացներում ու քննարկումներում: Մինչդեռ, կարելի էր պետական-ազգային նպատակ ձևակերպել` 10 տարում հասցնել մեկ շնչին ընկնող միջինացված ՀՆԱ-ն առնվազն 10.000 դոլարի: Սա կլիներ իրական օրակագ:
Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ
Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik
Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է
Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին
Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը