- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2025-01-25 22:27:00Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
- 2025-01-24 14:55:00 Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
- 2025-01-24 11:31:0040 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
- 2025-01-22 12:35:00Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Կառավարության փոփոխության շարքում արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների նշանակումը, փաստացի, դարձավ ամենաինտրիգայինը: Սերժ Սարգսյանն այդ պաշտոնների նշանակումը թողեց ամենավերջինը:
Այսպիսով՝ այսօր տեղի ունեցան նաեւ այդ նշանակումները, արտգործնախարարը վերանշանակվեց, իսկ ՊՆ Սեյրան Օհանյանը հրաժեշտ տվեց պաշտոնին: Նրա փոխարեն նշանակվել է Վիգեն Սարգսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Այդ ընթացքում մամուլում ամենատարբեր պատճառներ ու վարկածներ քննարկվեցին: Տեւական ժամանակ գրվում էր, որ պաշտոնը լքելու է նաեւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ընդ որում ՝գրվում էր, որ նրա փոխարեն նշանակվելու է հենց Վիգեն Սարգսյանը:
Եղավ նաեւ տեղեկատվություն, որ Նալբանդյանը, որն այս ընթացքում շրջագայությունների մեջ էր ու այդպես էլ Հայաստանում չերեւաց, իր հարցերը լուծեց Ռուսաստանի իր կապերի միջոցով: Բոլոր դեպքերում, անկասկած է, որ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոնների հարցն այն հարցն է, որ կապված է ոչ միայն ներքին իրողությունների, այլ նաեւ արտաքին հանգամանքների հետ, եւ կասկածից վեր է, որ այդ նշանակումներում Սերժ Սարգսյանը չէր կարող հաշվի չառնել Մոսկվայի արձագանքը:
Եվ հնարավոր է, որ երկու նշանակումները, ելնելով հենց այդ հանգամանքից, ձգվեցին մինչեւ ամենավերջին պահը: Այդ իմաստով հատկանշական է, որ Էդվարդ Նալբանդյանը մնում է իր պաշտոնին, իսկ նրան փոխարինելու հավակնորդ հանդիսացող Վիգեն Սարգսյանը փոխարինում է պաշտպանության նախարարին: Վիգեն Սարգսյանն ինչպես հայտնի է Հայաստանի՝ Եվրամիությանն ասոցացվելու համաձայնագրի մշակման հարցում առանցքային դերակատարում է ունեցել, թե ինչ եղավ այդ հեռանկարի հետ, բոլորը տեսան:
Հիմա,ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն ընտրում է «փոխզիջումային» տարբերակը եւ Վիգեն Սարգսյանին նշանակելով ՊՆ-ում փորձում է հակակշռել արտաքին բալանսը: Քանզի պաշտպանության նախարարը որպես կանոն ռազմական ոլորտի մարդ է եղել, որի կենսագրության զգալի հատվածն անցել է ռուսական հաստատություններում ու, ըստ ամենայնի, ռուսական ազդեցության կրող է եղել:
Սերժ Սարգսյանը ՊՆ-ում եւս հակակշռել է ԶՈՒ շտաբի պետ նշանակելով Մովսես Հակոբյանին, որը ռազմական ոլորտի գիտակ է: Իսկ Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, թերեւս, այլընտրանք չկար, բանակում ատկատների աննախադեպ մակարդակը, մատակարարների կոռուպցիոն գործողությունները վերջին ժամանակները խաթարել էին համակարգը, իսկ ապրիլյան պատերազմը դարձավ վերջին ակորդը, եթե այդ ամենին գումարենք Օհանյանի տիկնոջ կողմից հաճախակի անլրջացման փարթիները, ապա պաշտոնանկության հիմքն ամբողջական է դառնում:
Բնականաբար, պակաս ուշագրավ չէր նաեւ Արմեն Գեւորգյանի նշանակումը Վիգեն Սարգսյանի փոխարեն: Սերժ Սսարգսյանը, փաստորեն, Քոչարյանի ամենահավատարիմ մարկանցից մեկին տանում է իր աշխատակազմը ղեկավարելու: Սա երկու բան կարող է նշանակել, կամ Քոչարյան-Սարգսյան համաձայնություն է գաղտնի կայացել ու սահուն իշխանության են գալիս նրա մարդիկ, կամ էլ Սերժ Սարգսյանն իր ոճի մեջ է, նեղացածներ չի թողնում ու բոլորին իր շուրջն է հավաքում:
Անի Սահակյան
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»