- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ջհանգիր Լֆիկյան
2016 թվականի օգոստոսի 1-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում Աստված մեզ ուղարկելու է ազգային համաձայնության կառավարություն, որի դեմ, բնականաբար, խաղ չի լինի, և հզոր Հայաստանը կարճ ժամկետներում կդառնա գերհզոր տերություն:
Եվ այսօր, այսինքն` իր խոստումից 62 օր անց, նախագահ Սարգսյանը վերջնականապես ձևավորեց նոր կառավարությունը: Բնականաբար, պետք է ենթադրել, որ Կարեն Կարապետյանի կաբինետն է հենց այն ազգային համաձայնության կառավարությունը, որի մասին օգոստոսին խոսեց նախագահը: Եվ այսօր այն նշանակված է:
Կազմը բոլորին հայտնի է: Այնտեղ կան ինչպես բոլորին հայտնի (օրինակ՝ Հակոբյան Հրուշն ու Նալբանդյան Էդիկը), այնպես էլ անհայտ դեմքեր (որոնց անունները արդեն որերորդ օրն է՝ չենք կարողանում մտապահել): Բայց դա էական չէ. էականն այն է, որ նախագահ Սարգսյանը կատարեց իր խոստումը, իսկ Բարձրյալն էլ հաստատեց նախագահ Սարգսյանի առաջարկությունը:
Ի՞նչ ասել է ազգային համաձայնության կառավարություն: Կարծում ենք, մեծ խելք պետք չէ այդ հասկացությունը կռահելու համար: Միանշանակ, այն պետք է կազմված լինի ազգի ընդերքից դուրս եկած մարդկանցով, նրա անդամները պետք է լինեն ազգի կողմից ընդունված և ճանաչված, ազգը պետք է նրանց վստահի, և ամենակարևորը` նրանք պետք է այնքան հեղինակություն վայելեն, որպեսզի դժվարին պահին կարողանան ազգը համախմբել կամ գոնե թույլ չտալ ազգի պառակտումը:
Իսկ քանի որ ազգային կառավարությունն արդեն կա, փորձենք գտնել դրա կապն ազգի հետ, հայտնաբերել ազգը միավորելու նրանց ունակությունը: Եվ թեպետ բոլորն ասում են, թե ազգի հետ սրանք կապ չունեն, մենք կարտահայտենք այլ կարծիք` նրանք բոլորն էլ ազգի հետ կապ ունեն, բոլորն էլ ազգի ընդերքից են, ուղղակի այստեղ ազգի քանակի հարցը պետք է հստակեցվի: Փորձենք դա անել:
Ամենապարզ մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ հայ ազգը կազմված է ընդամենը հինգուկես հոգուց, դրանք են.
1. Սերգել Լավրով: Նա փրկեց Նալբանդյան Էդիկի դատարկ գլուխը, և նախագահ Սարգսյանը, չնեղացնելով իր հայրենակցին (Լավրովը էթնիկ հայ է, թիֆլիսեցի), ընդառաջեց նրա խնդրանքին և վերանշանակեց Էդիկին նրա կյանքին այդքան անհրաժեշտ պաշտոնում:
2,5. Կարեն և Սամվել Կարապետյաններ (Տաշիր Կարեն ու Սամո): Թեև սրանք երկուսն են, բայց գլխաքանակով պետք է մեկուկես հոգի հաշվել, թեպետ դա էլ է սրանց շատ: Ինչևէ, սրանք կառավարությունում նշանակեցին իրենց անփոխարինելի, իսկ ազգի համար՝ ահավոր ձանձրալի ու զզվելի Հակոբյան Հրուշին:
Ավելին, Կարապետյան եղբայրներն այնքան անշահախնդիր բարերարներ են այս ազգի համար, այնքան շատ են սրանք ձգտում ազգին գոնե մի չնչին օգուտ տալ, որ պետության հաշվին իրենց դատարկ կոմսոմոլ խնամու համար ստեղծեցին մի նախարարություն, որի կարիքը չկա ու չի էլ կարող լինել, և նշանակեցին այնտեղ հրաշք Հրուշին: Իսկ Հրուշի ամենաօգտակար գործն այդ պաշտոնում, ինչպես բոլորս հիշում ենք, հայ տիեզերագնացների, ավելի ստույգ` առաջին հայ տիեզերագնացի հայտնաբերումն ու նրան նախագահական տանելն էր:
3,5. Վարչապետ Կարեն Կարապետյան: Սրա կողմից կառավարություն եկան այն բոլորը, որոնց անունները դեռ չենք հասցրել անգիր իմանալ, բայց դա ժամանակի հարց է: Մի կերպ դա էլ կսովորենք: Դրանք են` մշակույթի, էներգետիկայի, առողջապահության, ֆինանսների (թեպետ այս երիտասարդին կարելի է համարել նախագահի և վարչապետի համատեղ ընտրություն), էկոնոմիկայի (ազգային համաձայնության կառավարությունում այս նախարարությանն այնպիսի մի անուն են տվել, որ գրելն անգամ դժվար է), տրանսպորտի ու կապի, գյուղատնտեսության նախարարները:
4,5. Դաշնակների դիրեկտոր Հրանտ Մարգարյան: Այս հայրենասեր ախպարն իր կողմից մեր ազգային համաձայնության կառավարության մեջ ներդրել է ընդամենը երեք հոգի` Լևոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան, Դավիթ Լոքյան:
5,5. Վերջապես, նախագահ Սերժ Սարգսյան: Որպես ազգի և ժողովրդի ամենակարևոր անդամ՝ նախագահն ինքն իրեն բաժին հանեց մնացածը` Վիգեն Սարգսյան (պաշտպանության նոր նախարար), հներից պահեց Արմեն Երիցյանին, Արտեմ Սարգսյանին, Դավիթ Հարությունյանին, Արփինե Հովհաննիսյանին, տաղանդավոր Վաչե Գաբրիելյանին: Այս վերջին երեքին այնքան էլ ճիշտ չէ նախագահի սեփականություն համարել` սրանց նա ժառանգեց իր նախկին կոլեգաներից, բայց դե հարմարվեց սրանց, հավանաբար, համաձայն ռուսական ասույթի` от добра добра не ищут:
Եվ այսպես, կեցցե՛ն հինգուկես հոգանոց հայ ժողովուրդը, հինգուկես հոգանոց հայ ազգը և նրա ձևավորած ազգային համաձայնության կառավարությունը: Ուռա՜:
Հետգրություն
Որոշ վերլուծաբաններ հակված են հայ ժողովրդի լիարժեք վեցերորդ անդամ համարել Ռոբերտ Քոչարյանին` իր հռչակավոր Արմենչիկին (Արմեն Գևորգյանին) և Ալիկին (Ալեքսան Հարությունյանին) մեծ քաղաքականություն վերադարձնելու համար: Բայց կարծում ենք, որ Սարգսյանի այս քայլը Քոչարյանին էլ ավելի հեռուն մղելն է, որպեսզի զրկի նրան սրանց իր ռևանշիստական գործունեության մեջ օգտագործելու հնարավորությունից:
Արմենչիկն, իհարկե, ոչ. նա ընդամենը Զուրաբյան Լյովիկի կնոջ գործավարն էր, բայց Ալիկն իսկապես տաղանդավոր տղա է. հենց նրան է հայ ժողովուրդը պարտավոր հոկտեմբերի 27-ի համար:
Հենց նա էր, որ կարողացավ նստած տեղից, առանց որևէ ավելորդ բառ արտասանելու և քայլ անելու, գործը հասցնել նրան, որ ինչ-որ մի Նաիրի Հունանյան դիմի այդ քայլին, որպեսզի իր արևին վարչապետ աշխատի...
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..