USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Էդվարդ Նալբանդյանը վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում էր, որտեղից չէր ցանկանում վերադառնալ
2016-10-04 16:53:00
Տպել Տպել

Հայաստանի նոր վարչապետն ու նախարարները միաձայն խոսում են տնտեսությունում բարդ վիճակի մասին, իսկ վերլուծաբաններն իրավիճակն աղետալի են համարում:
Աճում է արտաքին պարտքը, բյուջեի դեֆիցիտը, տնտեսական աճը ցածր է կանխատեսվածից, հարկային վճարների ծավալը նվազել է: Դրա հետեւանքով հաջորդ տարվա բյուջետային ծախսերը կրճատվել են 100 միլիարդ դրամով, բնակչության զգալի մասի համար եկամտահարկը բարձրացվել է 2%-ով: Սակայն բոլորը հասկանում են, w8 sa ժամանակավոր միջոց է:
Փորձագետներն ստեղծված վիճակից ռազմավարական ելքի երեք քայլ են նշում՝ Հայաստանի տնտեսության բացում Իրանի եւ Արեւմուտքի համար, ԵԱՏՄ-ին անդամակցության եւ Ռուսաստանի հետ պայմանագրերի պայմանների վերանայում, ինչպես նաեւ իրական պայքար մենաշնորհների եւ օլիգոպոլիաների դեմ, որը կարող է հետաքրքրություն առաջացնել ներդրողների մոտ:
Այս ամսվա կեսերին ԱՄՆ-ում կայանալու է Հայաստանում պոտենցիալ ներդրողների հավաք: Նոր կառավարության նշանակումը նրանց համար պետք է ազդանշան լինի, թե որ ուղղությամբ է շարժվելու Հայաստանը եւ մտադիր է արդյոք կատարել երեք սպասվող քայլերը:
Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը կամ չի ցանկանում փոխել արտաքին քաղաքականությունը, որի պատճառով Հայաստանը հայտնվել է լուսանցքում, կամ էլ չի կարող ԱԳ նախարար նշանակել:
Էդվարդ Նալբանդյանը վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում էր, որտեղից չէր ցանկանում վերադառնալ: Նա դասախոսություններ էր կարդում, այցելում համալսարաններ՝ ցույց տալով, որ իրեն չի հետաքրքրում՝ կնշանակվի, թե ոչ: Ավելի ճիշտ, նա վստահ էր, որ կվերանշանակվի:
Ապրիլյան պատերազմից հետո ամենայն սրությամբ կանգնել է Հայաստանի արտաքին քաղաքականության եւ պաշտպանության ինքնիշխանության հարցը: Պարզ է դարձել, որ բազմաթիվ դժբախտությունների արմատը թե տնտեսությունում, թե անվտանգությունում ինքնիշխանության դեֆիցիտն է:
Հանրային դիսկուրսում ամենաշատը դժգոհ էին Էդվարդ Նալբանդյանի եւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պահվածքից: Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի եւ Մոսկվայի կողմից Բաքվին աջակցելու կապակցությամբ համընդհանուր զայրույթի ֆոնին Էդվարդ Նալբանդյանը պատերազմի հաջորդ օրը մեկնել էր Մոսկվա, կարծես ոչինչ չէր եղել, իսկ Յուրի Խաչատուրովը ստորագրել էր հրադադարի մասին համաձայնագիրը:
Այսօր Նալբանդյանին վերանշանակել են, իսկ Խաչատուրովին նշանակել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Սա հստակ ազդանշան է ներդրողներին ու միջազգային հիմնադրամներին, որ Հայաստանի համար ինքնիշխան արտաքին քաղաքականությունը դեռ անհասանելի է: Իսկ առանց ինքնիշխան քաղաքականության չի կարող տնտեսություն՝ պայմանագրեր, ներդրումներ և վարկեր լինել:
Ի՞նչ է Սերժ Սարգսյանն Ամերիկայում համոզելու ներդրողներին: Թե՞ համաժողովը կհետաձգվի: Արդեն մի անգամ եղել է այդպես, երբ Հայաստանի դոնորների համաժողովը չեղյալ է արվել ԵԱՏՄ-ին անդամակցության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո:

lragir.am

Այս նյութը դիտել են - 5018 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook