- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ինչպես հայտնի է, օրերս նախագահ Սարգսյանն այցելել էր կառավարություն՝ իր խոսքը հղելու դրա նորանշանակ անդամներին ու կատարելու այն շեշտադրումները, որոնք այսուհետ հանդիսանալու են այն հիմնական ելակետը, որից ելնելով Կարապետյանի կառավարությունն առաջիկայում ծրագրելու և իրականացնելու է իր քայլերն՝ ուղղված երկրի տնտեսության զարգացմանը: Տեղի ունեցածում, սակայն, ամենաուշագրավն այն է, որ նախագահի՝ նախարարներին ուղղված խոսքում նշմարվում էին որոշակի երանգներ ու թաքնված ուղերձներ, որոնք, ըստ էության, բացահայտում էին այն պրոցեսները, որ նեկայումս ընթանում են իշխանական բուրգի ներսում:
Առաջին բանը, որ աչք է զառնում նախագահի հնչեցրած ելույթում, այն է, որ Սարգսյանի սպասելիքները Կարապետյանի կառավարությունից ակնհայտորեն գերագնահատված են, ինչը չի կարող մի շարք հարցականներ չառաջացնել, քանի որ երկրի տնտեսության զարգացման ողջ հեռանկարն ու հնարավորությունները կապել ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեցող կառավարության հետ, մեղմ ասած, կասկածանք է հարուցում, քանի որ ներկայումս բոլորն են հասկանում՝ նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում Կարապետյանն ու իր թիմը չեն կարող այնպիսի ռեժիմով աշխատել, որպեսզի հնարավոր լինի ապահովել այն ցուցանիշները, որոնք ակնկալվում են նրանցից: Ավելին՝ ակնհայտ է նաև, որ Սարգսյանի՝ Կարապետյանի նկատմամբ դրսևորած բացարձակ վստահությունը կարող է ինչ-որ մի պահից սկսած աշխատել ոչ թե հօգուտ նորանշանակ վարչապետի, այլ՝ ընդդեմ, քանի որ Սարգսյանն իր ելույթում, ըստ էության, սահմանում է մի նշաձող, ստանդարտ, որին հասնելը, վստահաբար, վեր է լինելու Կարապետյանի ու նրա թիմի ուժերից: Իսկ նախագահի ակնարկը, թե պետք է լինել հաստատակամ ու նեղացկոտ կեցվածք չընդունել, ուղղակիորեն ակնարկում է այն, որ Սարգսյանի՝ ներկայիս կառավարության նկատմամբ ունեցած հետագա վերաբերմունքը պայմանավորված է լինելու այն արդյունքներով, որոնք գրանցվելու են առաջիկայում, իսկ սպասելիքների չարդարացումն ինքնաբերաբար ունենալու է խիստ տհաճ հետևանքներ: Ասել կուզի՝ նախագահի՝ կառավարությանն ուղղված խոսքում ավելի շատ շանտաժի տարրեր կային, քան աջակցության, ինչը, բնականբար, պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից գլուխ հանելու համար հարկավոր է դրանք դիտարկել Կարապետյան-Սարգսյան հարաբերությունների համատեքստում:
Չնայած առաջին հայացքից նախագահ-վարչապետ հարաբերությունները կարող են միանգամայն անամպ ու ջինջ թվալ, փաստը, սակայն, որ այդ հարաբերություններում դեռևս բացակայում է լիարժեք ու աներկբա փոխվստահության կարևորագուն տարրը, թույլ չի տալիս մեզ՝ դրանք գնահատելու բացարձակ անամպ, քանի որ որքան էլ թվա, թե Սարգսյանի՝ Կարապետյանի նկատմամբ ունեցած վստահությունը բացարձակ է, անհերքելի իրողությունն այն է, որ նախագահն այսօր խնդիր ունի վերահսկողություն պահպանելու բոլորի վրա՝ անկախ ամեն ինչից:
Ուստի՝ սատարելով Կարապետյանին, Սարգսյանի առաջ խնդիր է ծառացած վերահսկել նրան ու թույլ չտալ երկրում երկիշխանության հաստատում, ինչպես դա եղել էր Հովիկ Աբրահամյանի օրոք, որից ձերբազատվելու համար նախագահը ստիպված էր բազմաքայլ ու խորքային կոմբինացիաներ մշակել ու իրականացնել:
Որպես ճնշման հիմնական լծակ, դատելով նախագահի ելույթից, այս անգամ հանդես են գալու տնտեսական ցուցանիշները, որոնք, եթե բարձր չլինեն ու տնտեսությունը շարունակի դոփել տեղում, կարող են իսկական գլխացավանքի վերածվել Կարապետյանի համար, ով այսպես թե այնպես, հայտնվելու է ռիսկի տակ՝ կորցնելով համակիրներիրների այն բանակը, որ հիմա ունի:
Ասել կուզի՝ Սարգսյանն ակնարկում է, որ այլևս ամեն բան կախված է լինելու կառավարության հնարամտությունից, ու եթե այսքանից հետո Կարապետյանի թիմն իրեն չարդարացնի, ուրեմն՝ թող հետո ոչ ոքի չմեղադրի. հետևանքները ճակատագրական են լինելու:
Իսկ այս ամենն, իր հերթին, նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, Կարապետյանին այդպես էլ չի հաջողվի դուրս գալ Սերժ Սարգսյանի ստվերից ու վերածվելու ինքնուրույն քաղաքական ֆիգուրի՝ մի բան, որն այնքան ձեռնտու է Սարգսյանին,ու որը տեղավորվում է նրա պլաններում. Կարապետյանն ընդամենը մենեջեր է՝ զուրկ քաղաքական որևիցե հենարանից, որ սեփական գոյությունը պահպանելու համար ստիպված է լինելու մշտապես ապավինել Սարգսյանի բարի կամքին. առանց նախագահի աջակցության՝ նրան ուղղակի կհոշոտեն:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..