- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Գաղտնիք չէ, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գումար վաստակելը մասնագիտության է վերածվել:
Կեղծ օգտատերերը վերջին շրջանում ավելի ակտիվ գործունեություն են ծավալում սոցիալական տիրույթում:
Եվ այն, որ դրանց դեմ պայքարն օրհասական խնդիր է դարձել, առավել քան ակնհայտ է:
Այսպես՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մի խումբ անհատ լրագրողներ եւ լրագրողական կազմակերպություններ, հասարակական ու քաղաքական գործիչներ դիմել են իրավապահներին, որպեսզի նախընտրական շրջանում ապահովվի իրենց անվտանգությունը, եւ ֆեյսբուքյան կեղծ հաշիվները, որոնցից իրենց վերաբերյալ վարկաբեկող եւ զրպարտող գրառումներ են կատարվում, բացվեն` հետագայում նման խնդիրներից խուսափելու համար: Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ խնդիրն արդեն պետական մակարդակով եւս քննարկվում է:
Ըստ այդմ, հայրենի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկում են կեղծ օգտատերերին գաղտնազերծելու մեթոդները: Խնդիրը, սակայն, այն է, որ, այսպես կոչված, ֆեյքը իրական օգտատերից տարբերելը դժվար եւ ժամանակատար գործընթաց:
Նվազ կարեւոր չէ նաեւ այն հարցը, որ զրպարտությունը եւ անձին արատավորող երեւույթները ապաքրեականացվել եւ տարվել են քաղաքացիական տիրույթ:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին` հինգերորդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի մեկնարկին, պատգամավոր Գուրգեն Արսենյանը հարց էր ուղղել ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին՝ իր հետագա գործունեության ընթացքում ողջունելո՞ւ է «ֆեյք-պրակտիկայի» շարունակությունը:
Պատգամավորը, մասնավորապես, պարզաբանել էր, որ տարբեր ծառայություններ, այդ թվում՝ ուժային կառույցները, ունեն գործունեության այնպիսի մի տեսակ, որը կոչվում է տեղեկատվական արտահոսք: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի հասարակական կյանքի սովորական դրսեւորումներից՝ կան նաեւ սոցիալական ցանցեր, լրատվամիջոցներ եւ այդ լրատվամիջոցներով փոխադարձ հարցեր լուծելու պրակտիկա, ինչպե՞ս եք Դուք վերաբերում ՀՀ պետական կյանքում, այսպես կոչված, տեղեկատվական արտահոսքերին եւ ստեղծված սոցիալական ցանցերում գործող կեղծ օգտատերերի՝ ֆեյքերի միջոցով այդ արտահոսքը տարածելուն ու հասարակական համապատասխան արձագանք ստեղծելուն»,- հավելել էր Գուրգեն Արսենյանը:
Ի պատասխան՝ արդեն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել էր, որ դատախազությունն այստեղ ներգրավված կարող է լինել այն դեպքերում, երբ համապատասխան տեղեկություններ կտարածվեն հանցագործության մասով: Ա. Դավթյանի գնահատմամբ՝ այս երեւույթի դեմ պայքարելու ամենալուրջ գործիքակազմը դատախազությանը չի պատկանում: «Քանի որ քրեականացված համարվող այս արարքների մեջ ունենք սուտ մատնությունը, որը վերաբերում է նրան, երբ ինչ-որ մեկը մեղադրվում է անհիմն հանցագործության մեջ, այսպիսի դեպքերը դատախազության ուշադրությանը կարժանանան, եւ դատախազությունը կոնկրետ քրեական գործով քննության արդյունքում գնահատականներ կտա կոնկրետ անձանց արարքին»,- պարզաբանել էր Արթուր Դավթյանը:
Իսկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազը խոստացել էր, որ խնդիրը կգտնվի իր ուշադրության ներքո, եւ ինքն անձամբ կուսումնասիրի այն: Եվ մինչ հանրությունը սպասում է էական եւ շոշափելի նախաձեռնությունների, խնդրի լուծումն ավելի օրհասական է դառնում:
Արդեն մի քանի օր է` հայ հասարակությունը քննարկման նոր եւ թարմ թեմա ունի. քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի եւ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի բանավեճերը տեղափոխվել են սոցիալական տիրույթ:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստել Ստյոպա Սաֆարյանին ուղղված սպառնալիքների փաստերով: Ավելին՝ եթե Ստյոպա Սաֆարյանը նաեւ զրպարտության համար դիմի դատարան, միանշանակ, այն վարույթ կընդունվի:
Սակայն պարզվում է՝ Սաֆարյանի դեմ «ֆեյք-արշավ է» սկսվել: Սաֆարյանն արդեն իսկ հայտարարել է, որ Տիգրան Ուրիխանյանը դիմել է կեղծ օգտատերերի օգնությանը, որոնք էլ զրպարտչական արտահայտություններ են տեղում իր հասցեին:
Ինչպես արդեն հիշատակեցինք` իրավապահների օգնությանն են դիմել մի շարք լրագրողներ` խնդրելով ապահովել իրենց անվտանգությունը «ֆեյք-գրոհներից»: Մեզ, մասնավորապես, հայտնի է դարձել, որ դիմողներից մեկը «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Հերմինե Մկրտչյանն է, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը:
Վերջինիս փոխանցմամբ` Գյումրիի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին իր գրառումներից մեկին կից մեկնաբանություններ են արվել, որոնցով իրեն զրպարտել եւ վիրավորել են: Լրագրողը վստահեցրեց, որ գրառումների հեղինակները կեղծ հաշիվներից են օգտվել, եւ ինքը դիմել է ՀՀ ոստիկանություն եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` խնդրելով օգնել իրեն լուծել խնդիրը. «Ոստիկանությունից պատասխան չեմ ստացել, իսկ ՄԻՊ-ի գրասենյակից ինձ հայտնեցին, որ խնդրի շուրջ իրենք դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ` ՀՀ գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվում: Հ. Մկրտչյանը նշեց, որ հետեւողական է լինելու եւ անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի պարզի` ովքեր են զրպարտչական գրառումների հեղինակները:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դիտարկում էր արել, որ քաղաքացիական օրենսգրքով է կարգավորվում խնդիրը: Սաքունցը նկատում է, որ «ֆեյքի» նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել. «Թե օրենսդրական ինչպիսի փոփոխություններ պետք է լինեն, որպեսզի քաղաքացիները զերծ մնան նմանատիպ խնդիրներից, այդպես էլ պարզ չի դառնում: Ըստ մի շարք իրավաբանների՝ առաջին հերթին խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում համացանցի կարգավորվածությունը բավականին ցածր մակարդակի վրա է, եւ օրենսդրական որեւէ կարգավորում դեռեւս չկա»:
Իսկ մեզ մնում է ՀՀ իրավապահ համակարգին ուղղված առաջարկով հանդես գալ. խնդիրը լուծելու արդյունավետ տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ անհրաժեշտության դեպքում կեղծ հաշիվների IP հասցեները գաղտնազերծվեն, դրանք տրամադրվեն դիմումատուին, եւ վերջինս էլ իր նախաձեռնությամբ որոշի` դիմո՞ւմ է դատարան այդ անձի դեմ, թե կմոռանա «վիրտուալ թշնամուն»:
Նկատենք, որ միայն այս դեպքում հնարավոր կլինի պաշտոնական փաստաթղթերի առկայությամբ դիմել դատարան եւ պատասխանատվության կանչել զրպարտությամբ անձի համբավն արատավորողներին:
Տաթեւ Հարությունյան
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..