- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանում վերջին շրջանում գրեթե բոլոր ոլորտներում, բայց հատկապես ներքաղաքական դաշտում սկիզբ առած տեկտոնական տեղաշարժերը, որ խոստանում են դառնալ իրապես պատմական վերջին տասնամյակների ընթացքում, հետզհետե կարծես ձեռք են բերում երանգներ, որոնք դրական համարելը դառնում է է՛լ ավելի դժվար:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հատկապես ներքաղաքական համակարգին, որը, դատելով ամենայնից, անշեղ դեգրադացիայի ուղին է բռնել, ու դեռ հայտնի էլ չէ, թե միանգամայն արհեստականորեն սկիզբ առած քայքայիչ գործընթացն ուր կարող է հասցնել մեր երկրին:
Իսկ այն, որ իրավիճակն իրապես լուրջ է ու հղի միանգամայն անկանխատեսելի հետևանքներով, ակնհայտ է նույնիսկ կույրին, քանի որ առնվազը մտավոր հետամնաց պետք է լինել՝ չհասկանալու համար, թե իշխանությունները դաշտն իրար խառնելով, անհարկի բզկտելով, այն ուղղակի մարազմի վերածելով՝ ինչին են ձգտում հասնել. մարդիկ, ամենայն հավանականությամբ, իրենց առաջ գերխնդիր են դրել՝ փոշիացնելու, ոչնչացնելու, բարոյալքելու ողջ քաղաքական դաշտն ու ստեղծելու մի միջավայր, ուր ոչ մի իրեն հարգող մարդ թույլ չի տա իրեն գալ, մտնել այս բնագավառ:
Այս ամենից անսխալ տպավորություն է ստեղծվում, թե վերևներում հստակորեն որոշել են յուրատեսակ դավադրություն կազմակերպել ընդդեմ պետության ու հասարակության, քանի որ ակնհայտ է՝ եթե նման տեմպերով ու սույն տրամաբանության մեջ շարունակվեն այն գործընթացները, որ սկիզբ են առել վերջերս ու իրենց գագաթնակետին են հասել Վիկտոր Դալլաքյանի՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի՝ քաղաքականություն որպես կատաղի ընդդիմադիր գործիչ մուտքով, քաղաքական դաշտի վերջնական ապականացումը դառնալու է անվերահսկելի՝ իր հետևից դեպի անդունդը գլորելով ողջ պետական-քաղաքական համակարգը:
Այսքանից հետո մի բնական հարց կարող է առաջանալ՝ այնուամենայնիվ, ի՞նչ կոնկրետ նպատակ են հետապնդում այն դավադիրները, որոնց թեթև ձեռքով կյանքի է կոչվում մի մութ ծրագիր, որի արդյունքը դառնալու է հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտի աներկբա ամլությունն ու գաղափարական այն վակուումը,որ վաղ թե ուշ պարարտ հող է դառնալու դաշտի ինքնաքայքայման:
Հարցի պատասխանն, ինչ խոսք, առավել քան ակնհայտ է. Իշխանական բարձրագույն օղակները, որ, անխոս, կանգնած են այս ամենի գլխավերևում, իրենց առաջ հստակ նպատակ են դրել՝ այնպիսի մի վատառողջ, բարոյալքված, բոլոր սկզբունքներից զերծ միջավայր ստեղծել,ուր կբացառվեր առողջ մրցակցությունը:
Ասել կուզի՝ մարդիկ արհեստականորեն քայքայում են դաշտը՝ խուսափելու համար ներկա կամ հետագա հավանական մրցակցությունից, խուսափելու համար այն բոլոր փորձություններից, որ կարող էին վրա հասնել այն պարագայում, եթե Հայաստանում տիրեր նորմալ միջավայր, եթե խնդիր չլիներ սրա-նրա դուդուկի տակ պարելու:
Իսկ այն, որ սեփական նպատակներում ու պլաններում դավադրություն հյուսողները միանգամայն անդրդվելի են, ոչ ոք կարծես չի էլ կասկածում, քանի որ դատելով իշխող տրամադրություններից, առաջիկան հղի է լինելու դալլաքյանանման անակնկալներով, որ կոչված են լինելու՝ խորացնելու համաժողովրդական հուսալքությունն ու հիասթափությունը, փակելու այն բոլոր խողովակները, որոնց միջոցով հնարավոր կդառնար իրավիճակը շտկել:
Այս ամենից հետևում է մեկ բան՝ առանց առողջ ուժերի համընդհանուր համախմբվածության ու նպատակասլացության՝ Հայաստանը դատապարտված է լինելու լճացման ու ճահճացման, ինչը բազում ներքին ու արտաքին մարտահրավերների առաջ կանգնած մեր երկրի համար հղի է ոչ միայն տհաճ, այլև նույնիսկ ինչ-որ իմաստով միանգամայն կործանարար հետևանքներով. սթափվել է պետք…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


