- 2025-01-11 23:12:00Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
- 2025-01-11 16:33:00Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
- 2025-01-11 09:58:00Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
- 2025-01-10 21:10:00«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Սույն թվականի հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով մեղադրյալ Արտաշես Չիչոյանն առաջին անգամ ցուցմունք է տվել:
Հիշեցնենք. այդ օրը ժամը 23-00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։
Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է:
Սույն քրգործի շրջանակներում կալանքի տակ է գտնվում չորս անձ՝ նախկին ԴԱՀԿ աշխատակից Խաչիկ Կոսյանը, նրա աներորդին՝ 23-ամյա Արտաշես Չիչոյանը, ընկերները՝ 26-ամյա Արարատ Նիկողոսյանը եւ ոմն Յուրի:
Եվ ահա դեպքից մոտ 4 ամիս անց Արտաշես Չիչոյանը, որը նախկինում հրաժարվել է ցուցմունք տալուց, հոկտեմբերի 7-ին ցուցմունք է տվել գործի հանգամանքների հետ կապված:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ ցուցմունքի բովանդակությանը չի անդրադառնա. «Կարծում եմ, առավելեւս հիմա իմ պաշտպանյալի կողմից տված ցուցմունքի հավաստիությունը ստուգելու, առաջադրված մեղադրանքը վերացնելու, կամ վերամշակելու գործողություն կատարելու համար նախաքննական մարմինը պարտավոր է կատարել բազմաթիվ քննչական գործողություններ»,-ասաց պաշտպանը:
Մեր հարցին, թե նրա մասնակցությամբ առերես հարցաքննություն կատարվե՞լ է, Միհրան Պողոսյանն ասաց, որ մինչ հոկտեմբերի 7-ը չի կատարվել, քանի որ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել, իսկ առաջին ցուցմունքից հետո եթե էական հակասություններ լինեն, ապա համապատասխան միջնորդությամբ հանդես կգան. «Ցուցմունքից հետո իմ կարծիքով քննչական գործողություններ կկատարվեն»,- հավելեց պաշտպանը:
Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ հենց հոկտեմբերի 7-ին Արտաշես Չիչոյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: Նա ասաց, որ պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել իր պաշտպանյալի կալանքը երկարաձգելու որոշման դեմ:
Միհրան Պողոսյանը նախաքննության ընթացիկ փուլի հետ կապված դժգոհություններ ունի. «Նախաքննական մարմնի տրամադրության տակ չկան այնպիսի ապացույցներ, որոնք վկայում են, որ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է»,- նշեց պաշտպանը: Վերջինիս խոսքով՝ Արտաշես Չիչոյանը կալանավայրում առողջական խնդիրներ է ունեցել, սակայն այս պահին վիճակը բավարար է:
Չիչոյանի փեսան՝ Խաչիկ Կոսյանը, նույնպես հոկտեմբերի 7-ին հարցաքննվել է: Նրա պաշտպան Վաչագան Քոսյանն ասաց, որ նախաքննական մարմինը այս ընթացքում նոր տվյալներ է ձեռք բերել, հետեւաբար իրենց մոտ անհրաժեշտություն է առաջացել հարցաքննելու իր պաշտպանյալին:
Նա ասաց, որ Խաչիկ Կոսյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդել է, որ ինքը Եղիշե Խաչատրյանին հարվածողների մեջ չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Խաչիկ Կոսյանն առերեսվել է նաեւ սպանվածի մոր հետ: «Իրականությունը հետեւյալն է՝ առերես հարցաքննությամբ մայրը չի ճանաչել իմ պաշտպանյալին, նորմալ է, որ չի ճանաչել, որովհետեւ նա այնտեղ չի եղել, բայց հետագայում հեռուստաեսությամբ տեսել է լուսանկարները, լսել է քննիչի ելույթները, հետ է եկել, ասել է՝ հիշեցի դու էիր»:
Մեր հարցին ի պատասխան պաշտպանն ասաց, որ սույն սպանության գործով նախաքննությունը գտնվում է նախապատրաստական փուլում, այս պահին պաշտպանական կողմը սպասում է որոշ փորձաքննությունների եզրակացություններին: Խաչիկ Կոսյանը պնդում է, որ դեպքի պահին եղել է Նուբարաշենում գտնվող ավտոտեխսպասարկման կետում, որը դեպքի վայրից շուրջ 40 մետր հեռու է:
Մեր հարցին, թե այդ տարածքում տեսախցիկներ կա՞ն, պաշտպանը պատասխանեց. «Ցավոք, իմ տեղեկություններով չկան»: Մյուս հարցին, թե ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները հարցաքննվե՞լ են, պաշտպանը պատասխանեց, որ իր կարծիքով հարցաքննված կլինեն, բայց թե ինչ ցուցմունք են տվել, տեղեկացված չէ:
Մոր աչքի առաջ դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, հիշեցնենք, բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իր անմիջական վերահսկողության տակ վերցնել այս գործը:
Մեյթիխանյանից երեկ փորձեցինք հետաքրքրվել, թե դժգոհություններ ունի՞ նախաքննության ընթացքից եւ ամուսնու սպանությունը բացահայտված համարում է, թե ոչ: Մեր հարցը դեռ չլսած Մեյթիխանյանն արձագանքեց. «Տեղեկատվական կենտրոն չեք զանգել»: Նա ասաց, որ բոլոր հարցերն ուղղենք իր փաստաբանին, սակայն փաստաբանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանի սպանության գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Սույն գործով 4 կալանավորվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում:
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»