- 2025-01-11 23:12:00Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
- 2025-01-11 16:33:00Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
- 2025-01-11 09:58:00Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
- 2025-01-10 21:10:00«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Միանգանից ասեմ, որ խոսքը սովորական ներկա-բացակայի մասին չէ, այլ ազգը հայրենիքում ապրող «ներկա» հայերի ու երկրից դուրս բնակվող «բացակա» սփյուռքահայերի բաժանելու շատ տարածված սովորության մասին, որ սովորույթի ուժ է ձեռք բերել արդեն:
Ցավոք, ճակատագրի և իրերի բերումով, այսօր Հայաստանից դուրս քառակի շատ հայ է ապրում, քան Հայաստանի ներսում, և եթե կա մի բան, որ միավորում է հայության այս երկու հատվածները, հայրենիքի վաղվա օրվա հանդեպ օրավուր աճող տագնապն է, շատ հաճախ՝ ծայրահեղ դրսևորումների հասնող տագնապը: «Հեռու նստեմ, մոտիկ խոսեմ» դրսևորումը, թերևս, ամենատարածվածն է դրանցից, որ հատուկ է գերազանցապես Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, և որը, համացանցի ընձեռած անվերահսկելի ազատության պայմաններում, շատ հաճախ դուրս է գալիս սթափ դատողության շրջանակներից:
«Ձեններդ տաք տեղից է գալիս, եվրոպաներում և այլուր ծվարած «ազգի փրկիչներ»:
Տակներդ՝ չոր, փորներդ՝ կուշտ, գլուխներդ՝ դինջ, գրպաններդ՝ եվրոյադոլարախեղդ: «Ձեր մուր՝ ձեր գլուխ»՝ կասեր ժողովուրդը, «երրորդ սորտի» մարդու կարգավիճակով ապրեք ձեր երկրորդ «հայրենիքներում», իսկ մեզ՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ պահողներիս, ապրել մի սովորեցրեք: Պայքարել՝ առավել ևս:
Դուք դրա իրավունքը կորցրիք՝ երկիրը լքելու պահից: Սսկվե՛ք: Ձեր տերերն ամեն ինչ ասում են ձեր փոխարեն»:Տողերիս հեղինակն այս գրառումն արել է ֆեյսբուքյան իր էջում՝ «հուլիսյան խռովության» օրերին, երբ սոցիալական ցանցը հեղեղվեց զինված ապստամբության կոչերով, որոնք սթափ դատողությունից նույնքան էին հեռու, որքան վիրտուալ տարածքը՝ իրական կյանքից: Ասես ներքին մի հրահանգով աննախադեպ աշխուժություն սկսեցին դրսևորել աշխարհի տարբեր ծայրերում բնակություն հաստատած մեծ թվով ֆեյսբուքյան օգտատերեր՝ հայաստանաբնակ հայերիս կոչ անելով դուրս գալ փողոց և ապստամբության դրոշ պարզել:
Անցել է երեք ամիս, իսկ վիրտուալ հիստերիան դեռ շարունակվում է, ամենայն հավանականությամբ, չի դադարի նաև վաղը: Որակումների պակաս բնավ չի զգացվում, ընդ որում՝ հայհոյանքներով ու ցենզուրայից դուրս կոլաժներով զուգորդված: Օգտատերերի մի ստվար զանգվածի համար սոցիալական ցանցերը դարձել են ինքնադրսևորման անփոխարինելի հարթակ, անեծքն ու հայհոյանքն էլ՝ «բարև-բարլուսի» պես մի բան:
Նույն տխուր պատկերն է նաև ոչ վիրտուալ, տպագիր որոշ լրատվամիջոցներում, որոնց էջերից «ներսիններիս» խելք ու խրատ են տալիս «դրսերում» տաքուկ կյանքի վարժված առանձին մտավորականներ, արվեստագետներ և դերասան-դերասանուհիներ։
Մի հարցնող լինի հայրենիքում և հայրենիքից դուրս ապրող վիրտուալ այս «քաջերին»՝ առավոտից կեսգիշեր վիրտուալ տարածքում մաղձ ու թույն շաղ տալուց բացի, ուրիշ ի՞նչ եք արել այս երկրի համար, որ հիմա ձեզ իրավունք եք վերապահում մյուսներին խելք սովորեցնելու, ապրել ու պայքարել սովորեցնելու:
Գուցե դո՞ւրս գայիք ձեր տաքուկ անկյուններից, կտրվեիք վիրտուալ չիրականությունից ու վերադառնայիք իրական կյա՞նք, սփյուռքահայերի պարագայում՝ հայրենի՞ք: Թե չէ գրկել եք համակարգիչ-նոթբուք-նեթբուքներն ու հայրենասեր-հայրենասեր եք խաղում, ապստամբություն ու իշխանափոխություն եք «անում»: Եփած հավի ծիծաղն էլ է գալիս ֆեյսբուքյան «հերոսների» ստատուսային հայրենասիրության այս անզուսպ պոռթկումների վրա:
Վերադարձեք իրական կյանք, տիարք և տիկնայք, սոցիալական ցանցերն էլ կուլտ մի սարքեք, դրանք ընդամենը շփման միջոց են, ի դեպ, քաղաքակիրթ շփման միջոց: Հատկապես՝ հայերիս համար, որ դրսում չորս անգամ ավելի շատ ենք, քան ներսում, և այսօր ոչ թե չոր-ցամաք ներկա-բացակա անելու, այլ «ներսիններով» ու «դրսիններով» հայրենիք չկորցնելու գերխնդիր ունենք:
Թեև, ո՞ւմ ես ասել:
Համացանցային գրամոլությունն ու զազրախոսությունը սպառնում են դարի հիվանդություն դառնալ՝ քաղցկեղի ու ինֆարկտի «հացը կտրելով»: Եթե արդեն չեն դարձել: Մտածելու բան է:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»