USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Համաճարակ բառից նախարար Արմեն Մուրադյանն ու նրա ենթակաները փախչում են՝ ինչպես մահաբեր վիրուսից...
2016-01-10 04:17:00
Տպել Տպել

Արմեն Մուրադյանը ատում է փիլիսոփաների

Սոփեստ փիլիսոփաները մի այսպիսի զվարճալի հարց ունեին: Ասում էին. «Քանի՞ ավազահատիկ պիտի դրվի իրար վրա, որ դա կոչվի կույտ»: Այս անտիկ իմաստասերներին այսօր վերհիշելու շարժառիթն այնքան էլ ուրախալի չէ: Խոսքը հանրապեությունում լայն տարածում գտած սուր շնչառական վարակի և դրա հետևանքների մասին է: Եթե պատկերը ներկայացնելու լինենք չոր թվերով ու փաստերով, ապա իրավիճակը մոտավորապես այսպիսին է. գրանցվել է հոսպիտալացման մոտ 700 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Հոսպիտալացվածներից 85-ը հղիներ են, որոնցից 20–ի մոտ` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում այսօրվա տվյալներով բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին: Տվյալ դեպքում խոսքը H1N1 վիրուսի կամ, ինչպես ընդունված է ասել, խոզի գրիպի մասին է: 

 Ահա այս տագնապալի կացության ֆոնի վրա ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարում է. «Իրավիճակը վերահսկելի է, ներկայումս համաճարակի վտանգ չկա»: Նույն նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը անմիջապես պաշտպանում է իր շեֆի պնդումը. «Հայաստանում չկա H1N1 վիրուսի («խոզի գրիպ») ենթատիպով առաջացած գրիպի համաճարակ։ Հիվանդացության դեպքերը սեզոնային վիրուսային ակտիվության դրսևորում են, որոնք գրանցվում են ամեն տարի։ Համաճարակաբանական իրավիճակը վերահսկողության տակ է»,- ասում է նա: Եվ հենց այստեղ է, որ ակամա հիշվում են սոփեստները, քանի որ նրանց օրինակով անմիջապես ցանկություն է առաջանում հարցնել. «Իսկ քանի՞ հիվանդ է պետք, որպեսզի դա համարվի համաճարակ»:

Բայց համաճարակ բառից նախարար Արմեն Մուրադյանն ու նրա ենթակաները փախչում են՝ ինչպես մահաբեր վիրուսից: Հիվանդանոցներում արդեն ազատ տեղ չկա, որոշ բուժհիմնարկներ նույնսկ հատուկ հայտարարությամբ հանդես եկան՝ տեղեկացնելով, որ պետք չէ իրենց դիմել, քանի որ ընդունել չեն կարող: Իսկ նախարարության համար համաճարակ չկա, քանի որ այդ համաճարակ ասվածի վտանգը միայն առողջական չէ: Պաշտոնապես համաճարակ հայտարարելու դեպքում իսկույն հրապարակ կգային անցանկալի հարցեր: Կսկսեն հետաքրքրվել, թե ու՞ր էին նայում պատասխանատուները, ինչու՞ չկարողացան կանխել, ու՞ր կորան այն գումարները, որ տարվա ընթացքում ծախսվել էին այդ նպատակի համար: Մի խոսքով, հարցեր, որոնք կամ պատասխան չունեն, կամ դրանց ճիշտ պատասխանը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Եվ ուրեմն թող գրողի ծոցը կորչեն սոփեստներն իրենց հիմար հարցերով, քանի որ Արմեն Մուրադյանը ոչ նրանց գիտի, ոչ ուզում է իմանալ: Արմեն Մուրադյանին հիմա մի բան է անհրաժեշտ՝ իր աթոռը հեռու պահել վտանգներից ու վիրուսներից: Ախտահանում է պետք՝ լռության գնով:

Այս նյութը դիտել են - 1669 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook