USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ռուսաստանի հանդեպ իմ սկզբունքը չի փոխվել. Օբամա
2016-11-18 02:43:00
Տպել Տպել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 17-18-ը գտնվում էր Գերմանիաում, որտեղ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Ուկրաինայի իրավիճակները, ինչպես նաև մասնակցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ 5-ակողմ հանդիպմանը:

Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությանը՝ նշելով, որ այն համարում է ռազմական գերտերություն:

Մեջբերելով ria.ru լրատվական կայքում տեղ գտած հրապարակման մեջ Օբաման մասնավորապես ասել է, որ  Ռուսաստանի հանդեպ իր սկզբունքը չի փոխվել իր իսկ նախագահության առաջին իսկ օրվանից: Ռուսաստանը կարևոր երկիր է, ռազմական գերտերություն, որն ազդեցություն ունի և՛ տարածաշրջանում, և՛ ամբողջ աշխարհում:

«Բոլորն էլ շահագրգռված են, որպեսզի Ռուսաստանը հաջողակ լինի, տնտեսական աճ գրանցի ու հարևան պետությունների հետ լավ հարաբերություններ կառուցի»,- ասել է Օբաման:

ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի Ռուսաստանի հետ համագործակցության հարցում մոտեցումը, բայց, միևնույն ժամանակ, Մոսկվային կդիմակայի բոլոր այն հարցերում, որտեղ Վաշինգտոնի հետ տարակարծություններ կան:

Այս նյութը դիտել են - 5496 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook