USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կանաչ խնձորն ավելի շատ է պարունակում վիտամին C, քան կարմիր խնձորը...
2016-01-10 22:24:00
Տպել Տպել

Հետաքրքիր փաստեր խնձորի մասին

 

Խնձորը համարվում է դիետիկ եւ կենսաակտիվ սննդային մթերք: Կանաչ խնձորն ավելի շատ է պարունակում վիտամին C, քան կարմիր խնձորը: Խնձորը պետք է ուտել կեղեւով, քանի որ բոլոր սննդարար նյութերը գտնվում են նրա տակ: Այն պարունակում է օգտակար մանրաթելեր, որոնք բարելավում են մարսողությունը: Խնձորի կուտը խիստ վտանգավոր է առողջության համար: Ստամոքսում այն արտանետում է ցիանական թթու, որը ուժեղ թույն է: Հետեւաբար, խորհուրդ չի տրվում խնձորն ուտել առանց կտերը հեռացնելու: Ամբողջ աշխարհում աճեցնում են խնձորենու 7500 սորտեր: Խնձորի արտադրության եւ արտահանման առաջատար են համարվում Չինաստանը եւ Միացյալ Նահանգները: Միջին հաշվով, յուրաքանչյուր խնձոր պարունակում է մոտ 70-100 կալորիա: Ըստ վիճակագրության, աշխարհում յուրաքանչյուր երկրորդ մրգատու ծառը՝ խնձորենի է: Կանաչ խնձորը բարենպաստ ազդեցություն է թողնում ոսկրերի եւ ատամների վրա: Բարելավում է տեսողությունը եւ ունի հակաբորբոքային հատկություններ: Խնձորը երկար ժամանակ պահելու դեպքում անգամ, չի կորցնում իր բուժիչ հատկությունները: Շատ օգտակար է նաեւ խնձորի հյութը՝ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղը, օգնում է սննդային թունավորումների ժամանակ, նպաստում է նյութափոխանակությանն ու լուծում ավելորդ քաշի խնդիրը: Ըստ հայտնի լեգենդի, ձգողականության օրենքը բացահայտել է Նյուտոնը, երբ գլխին է ընկել խնձորը: Կարլ Վիլհելմ Սչիլը 1785-ից խակ խնձորներից ստացել է նոր օրգանական թթու, որն անվանել է խնձորի: Հոլանդական նավաստիները առաջին անգամ Չինաստանում տեսնելով նարինջը, անվանել են այն չինական խնձոր (Apfelsine): ՍթիվՋոբսի կենսագրությունից: - Խնձորը իմ մրգային սննդակարգի մի մասն է: Ես վերադառնալով խնձորի այգուց մտածեցի, որՙApple՚անունը հնչում է ծիծաղելի եւ անկեղծ ... 2005-ին, Ճապոնիայի Հիրոսակի քաղաքում, Չիսատո Իվասակին իր ֆերմայում աճեցրել է հսկայական խնձոր, որի քաշը կազմում էր 1,849 կգ. Ամենափոքր խնձորն անվանում են «Raika՚»: Մեծ Բրիտանիայում, հոկտեմբերի 21-ին անցկացվում է ամենամյա խնձորի օրը: Ամենաերկարակյաց խնձորերնին գտնվում է Ամերիկայում, այն աճեցվել է Պիտեր Ստյուվեսանտի կողմից 1647թ., որի պտուղները ճաշակում են մինչ այսօր: Շվեյցարիացի ագրոնոմ ՄարկուսՔոբերտը աճեցրել է անսովոր պտուղ, որն արտաքինից նման է խնձորի, իսկ ներքինից լոլիկի: Նոր պտուղը (կամ բանջարեղենը) կոչվել է՝ ՙRedlove - Կարմիր Սեր՚, որի համար պահանջվել է 20 տարի:
shirak-agro.am
 
 
Այս նյութը դիտել են - 5134 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook