- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Haqqin.az պարբերականը հրճվանքով գրում է. «Եվ այսպես, Վահե Ավետյանի, Սյուզան Ջաղինյանի, Վահան Մարտիրոսյանի հետևից հայ-ադրբեջանական խաղաղարարություն ստեղծելու Բաքվի պլատֆորմին աջակցել է ևս մեկ քաղաքացիական ակտիվիստ Երևանից՝ Արմեն Վիրաբյանը։
Ա.Վիրաբյանը եղել է ընդվզող «Էլեկտրամայդանի» առաջին շարքերում և հայկական ընդդիմության առաջնորդի՝ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն էր։Բայց քաղաքացիական ակտիվիստը դարձավ Սերժ Սարգսյանի ռազմական խունտայի բռնաճնշումների զոհը և ստիպված էր փախչել Գերմանիա։ Ա.Վիրաբյանը, ինչպեսև հազարավոր հայեր, կարծում է, որ Սարգսյանի ռեժիմը մանիպուլացնում է ղարաբաղյան շարժմամբ՝ ի շահ անձնական իշխանության և խոչընդոտում է խաղաղության և կայունության վերականգնմանը տարածաշրջանում։
Ամենամոտ առաջիկայում Ա.Վիրաբյանը կստորագրի Բաքվի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմի ստեղծման մասին և այդպիսով կդառնա չորրորդ քաղաքացիական ակտիվիստը Հայաստանից, որն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը»։
Հարևան երկրին Րաֆֆի Հովհաննիսյանի զինակցի հանձման կապակցությամբ, որը մի քանի եվրոպական բուհերի (իր իսկ խոսքերով) և Հայաստանի Ամերիկյան համալսարանի շրջանավարտ է, ուզում ենք ասել, որ որքան քիչ կեղտ մնա մեր մեջ, որքան քիչ թարախ լինի Հայաստանի հասարակության օրգանիզմում, այդքան լավ պետության համար:
Կարծում ենք, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ինչ-որ կերպ մեկնաբանի իր վստահված անձի արարքը։ Իսկ մենք ձեռնպահ կմնանք մեկնաբանելուց տականք Վիրաբյանի հարցազրույցը ադրբեջանական պարբերականին և ընթերցողին առաջարկում ենք ինքնուրույն հետևություններ անել։
- Եթե դեմ չեք, պատմեք մի փոքր ձեր մասին։
- Ծնվել եմ 1985թ., ավարտել Երևանի ֆինանսատնտեսագիտկան ինստիտուտը, աշխատել եմ մի քանի ոչկառավարական կազմակերպություններում։ Հետո ստացել եմ տնտեսագիտական և քաղաքագիտական կրթություն Շվեդիայում և Գերմանիայում։ Երևան վերադառնալուց հետո սովորել եմ տեղի Ամերիկյան համալսարանում։ Տիրապետում եմ անգլերենին, ռուսերենին, շվեդերենին, գերմաներենին։
- Երբվանի՞ց եք մասնակցում քաղաքական գործունեությանը։
- Շվեդիայից վերադառնալուց հետո, շատ չանցած՝ 2011թ., ես ակտիվորեն միացա երկրի քաղաքական կյանքին։ Հաճախ աշխատել եմ որպես դիտորդ ընտրությունների ժամանակ, մասնակցել եմ ցույցերի և հանրահավաքների։ Եղել եմ Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը։
- Իսկ հակակառավարական հանրահավաքների՞ն։
- Այո, ես մասնակցել եմ նման ակցիաներին դեռևս Քոչարյանի օրոք։ Հետո «Էլեկտրամայդանի» նախաձեռնողներից ու ակտիվիստներից մեկն եմ եղել։
- Ի՞նչն էր ձեզ մղում կանգնել ընդդիմության կողքին։
- Որովհետև ես անմիջապես հասկացա, որ առկա ռեժիմը չափազանց կոռումպացված է։ Քողարկվելով դեմոկրատիայի անվան տակ՝ իշխանություններն, ըստ էության, գործում են մարդու դեմ, սեփական ժողովրդի դեմ։ Կոռուպցիան, հանցագործությունները, ներկայում կառավարող ռեժիմի մարդատյացությունը մեր երկիրը անդունդ են գլորում։ Կրթության համակարգը, ծանր իրավիճակը ռազմական ոլորտում, արդյունաբերությունում և այլուր, առհասարակ՝ երկիրը, որտեղ կրթյալ մարդը, իր ոլորտի մասնագետը գործի մեջ չէ, որտեղ կոռուպցիոներների և օլիգարխների զավակները զբաղեցնում են բարձր պաշտոններ, թանկարժեք մեքենաներ են վարում՝ այն դեպքում, երբ մտավորականների երեխաներն աղքատության մեջ են, որևէ հեռանկար ունենալ չի կարող։ Սա գորշ, անլույս աուրա է։ Հայաստանի բոլոր հարստությունները վաղուց վաճառվել են Արևմուտքին և Ռուսաստանին։ Սա ամենաիսկական անօրինություն է և անամոթ սանձարձակություն։
- Կարծում եք, որ այդ համակարգի գլխին կանգնած է ինքը՝ Սարգսյա՞նը։ Եվ որքանո՞վ է ճիշտ, որ, ինչպես պնդում են հայկական իշխանությունները, Հայաստանի բնակչության մեծամասնությունը պաշտպանում է ներկա իշխանությանը։
- Ճիշտ այնպես, ինչպեսև հյուսիսկորեացի ժողովուրդն է պաշտպանում Կիմ Չեն Ինին։ Չգիտեմ, թե ինչ է այնտեղ ծխում և ընդհանրապես օգտագործում Սարգսյանը, բայց դա կատարյալ զառանցանք է՝ հաշվարկված, ներողություն արտահայտությանս համար՝ նախրի ուղեղների լվացման համար։ Հո իշխանությունները չե՞ն խոստովանելու, թե հասարակությունն իրենց ընդհանրապես բանի տեղ չի դնում, չէ՞ որ այդ ժամանակ իրավացի հարց կառաջանա՝ իսկ ինչո՞վ են նրանք զբաղվում ըստ էության։ Ժողովուրդն առայժմ զգուշանում է, որ երբ Սարգսյանն ու նրա թիմը հեռանան, Հայաստանում քաոս կտիրի։ Իսկ նախագահը դա օգտագործում է և շարունակում լվանալ զանգվածների ուղեղները։ Նա մարդկանց հոգեկանի վրա ազդելու վարպետ է, իսկ նրանք, ովքեր չեն ենթարկվում, սպանում են, ահաբեկում։ Ես լսել եմ, որ «Էլեկտրամայդանի» ակտիվիստ Շուշանյանին մահու չափ ծեծել են, բայց նա մինչև այժմ էլ չի ուզում ասել այդ մասին։
- Որպես «Էլեկտրամայդանի» կազմակերպիչ՝ ասացեք, ինչո՞ւ զանգվածային և վճռական այդ ակցիան չհասավ առաջադրված նպատակին։ Չէ՞ որ այն ժամանակ հարյուր հազարավոր հայեր էին փողոց դուրս եկել։ Բայց հետո բողոքի ալիքը, չգիտես ինչու, մարեց։
- Կասկածում եմ, որ իշխանությունները մեր շարժման մեջ ներդրեցին իրենց գործակալներին, իսկ որոշ ակտիվիստների պարզապես կաշառեցին։ Միևնույն ժամանակ, շատերը վախեցան նրանց սպառնալիքներից։ Եվ այնպիսի մարդիկ, ինչպիսին Պարույր Հայրիկյանն է, հանդես եկան հօգուտ այդ շարժման քաղաքականացման, ցուցարարների մեծ մասն էլ էր պահանջում դա։ Չի բացառվում, որ իշխանությունները հատուկ օգտագործեցին այն Մոսկվային շանտաժելու համար՝ նրանից հերթական տրանշը ստանալու նպատակով։
- Ինչո՞ւ դուք հեռացաք Գերմանիա՝ չշարունակելով քաղաքական պայքարը ձեր երկրում։
- Հայաստանում բոլոր հասարակական կազմակերպությունները իշխանությունների կոշտ հսկողության տակ են. այնտեղ անհնար է քաղաքական գործունեություն վարել։ Անձամբ ինձ իշխանությունները բազմաթիվ անգամ սպառնացել են։ Մշտական աշխատանք նույնպես չունեի։ Ամենուրեք, ուր տեղավորվում էի աշխատելու, իշխանությունները ճնշում էին գործադրում գործատուներիս վրա, և ես ստիպված էի ազատվել աշխատանքից։ Ավելի լավ կլիներ սպանեին ինձ, քան թե այդպես տանջեին։ Ես պարզապես ստիպված եղա փախչել այդ դժոխքից։ Եթե մնայի Հայաստանում, նրանք հաստատ ինձ հաշմանդամ կսարքեին։
- Այսինքն՝ ձեզ աշխատանք չտվեցին Հայաստանում։ Իսկ ինչպիսի՞ն էր Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը. նա գիտե՞ր, որ ձեզ այդպես ճնշում են։
- Ոչ, մենք նրա հետ այդքան մոտ ծանոթ չէինք։ Իսկ հորս ընդհանրապես թունավորեցին։ Ռուսաստանից նրա տեղափոխվելուց հետո նրա վրա մշտապես ճնշում էին գործադրում ուժային կառույցները, իսկ հետո թունավորեցին։
- Ձեր հայրը նույնպե՞ս պայքարում էր Սարգսյանի ռեժիմի դեմ։
- Հայրս «Դաշնակցության» քաղաքական ակտիվիստ էր 1990-ականների սկզբին։ Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ բոլոր դաշնակներին նստեցրեց, և մենք ստիպված էինք հեռանալ Չեխիա։ Բայց որոշ ժամանակ անց մենք վերադարձանք, իսկ հայրս եկավ միայն 2006թ.։
- Հայաստանում քաղաքական շա՞տ ակտիվիստներ են ձերբակալված։
- Այո, շատերին են ձերբակալել։ Շատերին էլ կաշառել են... Իշխանությունները փորձում են գնել բոլորին, անգամ ինձ։ Հիմա, առանց չափազանցության, ճաղերի հետևում են Հայաստանի ամենալուսավոր գլուխները։
- Վերջին ընտրությունների ժամանակ դուք աջակցել եք Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն։
- Ես Հովհաննիսյանի վստահված անձն էի, թեև նրա «Ժառանգություն» կուսակցության անդամ չէի։ Ես մասնակցում եմ միայն այն կազմակերպություններում, որտեղ հնարավոր է առաջընթաց։
- Ինչպե՞ս են բոլոր հայերը հանդուրժում, ըստ ձեր խոսքերի, դիկտատուրայի և կոռուպցիայի նման անզուսպ սանձարձակությունը։
- Մարդիկ վախեցած են, վախենում են, թեև շատերը ոչ միայն հիասթափված են, այլև զայրացած։ Օրինակ, այսպիսի գործիչ կար՝ Արթուր Բաղդասարյան, որը միշտ պայքարում էր ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման համար։ Ես անգամ քվեարկել եմ նրա օգտին, իսկ նա վաճառվեց իշխանություններին և այնտեղ ինչ-որ պաշտոն ստացավ, փող։ Գեղամյանն էլ վաճառվեց, դրանից էլ նման համընդհանուր հուսահատություն է տիրում։
- Ինչպես գիտեք, քաղաքացիական հասարակության հայ և ադրբեջանցի ներկայացուցիչները ստեղծել են «Պլատֆորմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար»։ Դուք կուզենայի՞ք միանալ այս նախաձեռնությանը։
- Հիանալի նախաձեռնություն է, թեև փոքր-ինչ ուշացած։ Հասկանալի է՝ ես պաշտպանում եմ այն։ Շատ կարևոր է, որպեսզի «Խաղաղության պլատֆորմը» հասնի կողմերի միջև կրակի լիակատար դադարեցմանը։ Ես երազում եմ, որ ապագայում Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանն ապրեն մեկ համադաշնությունում, ինչպես Շվեյցարիան։
- Չե՞ք կարծում, արդյոք, որ Հայաստանը պետք է վերադարձնի Աղդամը, Զանգիլանը և Ադրբեջանի մյուս զավթված տարածքները։
- Սկզբում մենք պետք է զավթումից ազատագրենք Հայաստանը, իսկ հետո կարող ենք հաճույքով խոսել Աղդամի մասին։

Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »

Եթե ես լինեի Արցախի նախագահը

Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ

Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli

Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը

Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in

Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli

Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»

Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ

ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»

Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»

Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը

Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes

Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir

Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին

Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir

Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»

Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook

Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»

«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան

Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»

Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes


