USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նախագահը «խենթանում է Տիգրան Մանսուրյանի երաժշտությունից»
2016-12-17 02:13:00
Տպել Տպել

Հարգելի ժողովուրդ:
Ձեզ եմ դիմում մի լուրջ հարցով եւ ամենակարեւորը՝ բարի ,մարդասիրական նպատակներով:
Մեր Արցախում,մտավորականների հետ հանդիպման ընթացքում, հարգարժան Նախագահը(մեր) խոստովանվեց,որ «խենթանում է Տիգրան Մանսուրյանի երաժշտությունից»: Ես հասկանում եմ , որ մեզնից յուրաքանչյուրը , ելնելով իր անձնական նախասիրությունից ու նախընտրանքներից, «խենթենալ»բառը յուրովի է ընդունում(ԱՐԴԵՆ ՔՉՓՉՈՒՄ ԵՆ):
Հետեւաբար եւ կարծում եմ հանգամանքը անհանգստացուցիչ է, քանզի կարծիք , գնահատական տվողների մեջ կարող են լինել (եւ կան) զանազան «թեքվածության»(նաեւ՝ շեղվածության) տեր անձիք,(ճիշտ այնպես, ինչպես արցախյան հանդիպման ժամանակ մտվորականության մեջ), որոնք հանկարծ կարող են չասել այն,ինչ «պետք է» ,պայծառ օրինակ՝ «Սասնա ծռեր»ի եւ ոստիկանության արտակարգ,անձնազոհ հերոսության հարցով «մի բուռ» մտավորականների լռությունը...:
Ուստի եւ առաջարկում եմ Ձեր քննարկմանը, հետեւյալ հղումը:
1.Խնդրել (կամ արգելել) հարգարժան Մաեստրո Տիգրան Մանսուրյանին այսուհետ չստեղծել խենթացնող երաժշտություն,երաժշտություն,որը մեր Նախագահին կարող է խենթացնել (գիտեմ՝ հիմա մարդիկ կլինեն կամ կուրախանան,կամ կտխրեն՝ ձեր խղճին եւ պատասխանատվությանը):
Բայց, զօրինակ, եթե ինձ լսեք, ապա թեթեւ խենթությունը միշտ էլ օգտակար է եւ ստեղծագործ մարդու(իսկ մեր Նախագահը անշուշտ պատկանում է ստեղծագործողների դասին),եւ թե հասարակ մահկանացուն.(Խոնարհաբար խնդրում եմ չընդարձակվել եւ թեթեւ խենթությունը չնմանեցնել Նորքի բարձունքում տեղակայված բաժանմունքի հիվանդների հետ):
2. Առաջարկել մեր Նախագահին,որ պարապ ժամանակ ,երբեմն,երբեմն լսել նաեւ Բեթհովեն, Մոցարտ,Բախ,Մալեր, Շոստակովիչ,Կոմիտաս, Խաչատուրյան... Ասլանյան, եւ մյուս դասականներին,քանզի նրանց երաժշտության մեջ բացի խենթացնող գործոն - զգացմունքներից կան նաեւ մարդկային զգացմունքներ:
Ովքեր այս հղումիս մեջ նկատում են արարք , դրդված հայրենասիրությունից, խնդրում եմ արձագանքել(Չափավոր):
Հարգանքերս:
Հ.Գ.
Նախագահ ջան մի նեղենա,
Դուն էլ լինես , չես դիմանա,
Մինչեւ մեր կյանքը լավանա
Ցավդ տանեմ
Հայաստանում մարդ չի մնա...

Նուբար Ասլանյան

Այս նյութը դիտել են - 1777 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook