- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը պատասխանել է «Հրապարակ»-ի հարցերին՝ իր փաստաբան Հարություն Բաղդասարյանի միջոցով։
-Ինչպե՞ս եք, պարոն Մանուկյան։
Շնորհակալ եմ, ինչպես միշտ մարտական լիցքավորված։ Հուսանք, որ առաջիկա ամիսների ընթացքում հենակներս դեն կնետեմ և ինքս հենակ կդառնամ մեր վիրավոր ու հաշմանդամ հայրենիքի համար և հնարավոր ամեն բան կանեմ նրա վերքերը շուտ ապաքինելու, այնպես, ինչպես վիրավոր «Սասնա ծռերիս» համար արեց Էրեբունի ԲԿ-ի բուժանձնակազմը։
-Պարոն Մանուկյան, «Սասնա ծռեր»-ը ամիսներ շարունակ հանրության, քաղաքական դաշտի քննարկման թեման է, խոսակցությունները բազմապիսի են՝ սկսած նրանից, որ դա եղել է քաղաքական պատվեր մինչև ինքնաբուխ գործողություն: Չնայած դուք բազմիցս նշել եք, որ «համբերության բաժակ»-ը լցվել էր, այդ պատճառով եք դիմել այդ քայլին, այնուամենայնիվ, կխնդրեի մեկնաբանել բազմաթիվ այդ խոսակցությունները:
Այո, դա պատվեր էր, ոչ միայն պատվեր, այլ հրամայական, բայց հայ ժողովրդի կողմից այս չարիքի իշխանության դեմ։ Եվ ովքեր մտածում են, թե «Սասնա ծռեր»-ի գործողությունները սրանով ավարտվել են, չարաչար սխալվում են, բանտում կլինենք, թե ջաղացի քարի տակին, դուրս ենք գալու միշտ անսասան ու ձեռքներիս թուր կեծակին։
-«Սասնա ծռեր»-ի գործողությունը անակնկալ էր հասարակության համար, մի քիչ էլ դժվար հավատալի, թե ինչպես դա ձեզ հաջողվեց: Ըստ Ձեզ՝ որտե՞ղ էր թերացել ԱԱԾ-ն, որ չկարողացավ կանխել ձեր գործողությունները:
Ճիշտ կլինի այդ հարցն ուղղեք Վահան Մարտիրոսյանին, բայց ոչ մեզ, մենք` «Սասնա ծռերս», հենց ազգային անվտանգության շահերից ելնելով, գնացինք այդ անձնուրաց քայլին։ Փաստ է, որ առ այսօր այդ կառույցի պետերը կամ տնօրենները մեզ մոտ գործուղվում են մեկ այլ՝ երկրորդ պետության կողմից, հետևաբար այդ կառույցի մասին խոսելու իմաստ չեմ տեսնում, թեպետև չեմ բացառում, որ նրա ներսում հայրենանվեր անձնավորություններ հաստատ կլինեն։
-Թե «Սասնա ծռեր»-ի օրերին և թե դրան հաջորդող մի քանի շաբաթներին, խմբավորմանը սատարող ցույցերին մեծաթիվ մարդիկ էին մասնակցում, սակայն, այժմ թե ակցիաների քանակը, թե դրանց մասնակցող մարդկանց թիվը մի քանի անգամ կրճատվել է: Դա չի մատնի՞ մոռացության Ձեր արարքները:
Աղջիկս, մի շտապիր, եթե հրանոթից արկը թռել է, պայթյունի ձայնը հաստատ քիչ ավելի ուշ կլսես։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի՝ մեզ մոռացության մատնելուն, ապա քեզ վստահեցնում եմ, որ մեր ժողովուրդը ոչ իր թշնամիներին է մոռանում, ոչ էլ, առավել ևս իր նվիրյալներին։
-Պարոն Մանուկյան, կուլիսներում խոսվում է՝ գուցե խմբի տղաների նկատմամբ համաներում կիրառվի: Այդ մասին ի՞նչ կարծիք ունեք, իրատեսակա՞ն է: Եթե չեմ սխալվում, համաներում կիրառում են կամ չեն կիրառում հանցագործների նկատմամբ։ Այդ իշխանությունն է, որ պետք է ամեն ինչ անի, որպեսզի «Սասնա ծռեր»-ի կամ հայ ժողովրդի կողմից համաներման արժանանա։ Այնպես որ հանցագործները այլ վայրում են, ոչ մեր մեջ։ Ընդհակառակը, «Սասնա ծռեր»-ից և ոչ մեկը քրեական անցյալ չունի, այնպես որ մենք արդարության մարտիկներ ենք, ոչ թե հանցագործներ, իսկ արդարության մարտիկները համաներման կարիք չունեն։ -Եթե կրկին «Սասնա ծռեր»-ի գործողությունը լիներ, խմբի պահանջները նու՞յնն են լինելու: Միթե՞ չեք տեսնում, որ Սերժ Սարգսյանին և իր դավադիր գործակալական խամաճիկներին վռնդելը հայ ժողովրդի և Հայաստանի պետականության համար ժամ առ ժամ դառնում է հրամայական։
-Այդ օրերին ինչ-որ հարցում խմբավորումը թերացա՞վ, պարոն Մանուկյան: Որքան էլ որ քննադատաբար մոտենամ, միևնույն է, մենք արեցինք մեր հնարավորությունների մաքսիմումը։ -Ձեր հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի և իշխանության հրաժարականն էր, ինչը տեղի չունեցավ անգամ զենքի կիրառման դեպքում, այլ տարբերակ կա՞ հասնելու իշխանափոխության, և ո՞րն է: Մենք զենքի ուժ չենք կիրառել և այդ նպատակը չենք էլ ունեցել, բայց որ համահայկական մոբիլիզացիան է միակ տարբերակը, դա փաստ է, և որն էլ նպաստելու է հնարավորինս անցնցում իշխանափոխության, դրա համար և մտավորականությունը, և զինվորականությունը, և Սփյուռքը իրենց պիտի զգացնել տան, քանի դեռ ուշ չէ։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am

Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »

Եթե ես լինեի Արցախի նախագահը

Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ

Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli

Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը

Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in

Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli

Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»

Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ

ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»

Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»

Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը

Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes

Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir

Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին

Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir

Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»

Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook

Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»

«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան

Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»

Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes


