USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայաստանի իշխանությունը կնետվի՞ «կամրջից»....
2016-01-14 01:03:00
Տպել Տպել

Հրապարակ թերթը գրում է, որ կառավարությունում եւ գործադիր իշխանության այլ օղակներում տագնապով սպասում են կադրային փոփոխությունների, որ կարող են լինել առաջիկայում: Նախօրեին էլ Հայկական ժամանակը գրել էր, որ առաջիկայում սկսվելու է ՀՀԿ բանակցությունը ՀՅԴ եւ ԲՀԿ հետ՝ ոչ ֆորմալ կոալիցիա ձեւավորելու ուղղությամբ, ինչը նշանակում է պաշտոններ այդ կուսակցություններին:

 Հայաստանը մոտենում է 2017 թվականի խորհրդարանի ընտրությանը, որը յուրահատուկ է լինելու նրանով, որ փաստացի հանդիսանալու է իշխանության թիվ մեկ մանդատը, քանի որ Հայաստանում վերացվել է նախագահի մանդատը՝ այդ պաշտոնն այլեւս նշանակովի է:

 2017-ին ընդառաջ հարց է առաջանում, թե ինչ ժամկետների շուրջ պետք է պայմանավորվեն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն: Պայմանավորվածությունը վերաբերելու է միայն 2016-ի՞ն, այսինքն տեւելու է մինչեւ 2017-ի խորհրդարանի ընտրության արդյունքը, թե՞ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն միանգամից որոշելու են 2017 թվականի խորհրդարանի մեծամասնության պատկերը:

 Միեւնույն ժամանակ, գուցե առավել նշանակալից հարց է այն, թե արդյոք Հայաստանի խորհրդարանի մեծամասնության եւ փաստացի ապագա իշխանության հարցն ընդհանրապես լուծվելու է Հայաստանում, թե՞ այդ հարցի լուծումը կախված է արտաքին գործոններից, արտաքին քաղաքական կենտրոնների դիրքորոշումից, նրանց միջեւ հարաբերությունից:

 Բանն այն է, որ մոլորակը գտնվում է որոշակի նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացում, որտեղ Հայաստանի դերակատարումը եւ նշանակությունը բավական շոշափելի է, հետեւաբար հարց է առաջանում, թե արդյոք աշխարհքաղաքական ուժային կենտրոնները Հայաստանում իշխանության ձեւավորման գործընթացը կթողնեն «ինքնահոսի», հատկապես երբ այն մեծ հաշվով «ինքնահոսի» չեն թողել նույնիսկ առավել հանդարտ աշխարհքաղաքական իրավիճակներում:

 Առավել եւս, երբ Հայաստանում իշխանության ձեւավորման գործընթացում չափազանց փոքր է հասարակության դերակատարումը, եւ իշխանության հարցը լուծվում է քաղաքականությունից շատ հեռու, բացառապես անձնական հարստության եւ անվտանգության խնդիրներով մտահոգ, ինտելեկտուալ ցածր կարողությունների տեր անձանց պայմանավորվածությունների շրջանակում, որոնք զրոյական պատասխանատվություն ունեն անգամ հայկական պետականության հանդեպ, ուր մնաց համաշխարհային գործընթացների:

Իսկ երբ դրանք գտնվում են շրջադարձային վերափոխումների փուլում, որը շատ փորձագետներ արդարացիորեն համեմատում են համաշխարհային պատերազմի «էֆեկտի» հետ, անգամ ամենափոքր պետություններում իշխանության խնդիրը դառնում է միջազգային խնդիր:

 Հետեւաբար, Հայաստանում որեւէ մեկի համար չի կարող երաշխիքային լինել պայմանավորվածությունը Սերժ Սարգսյանի հետ, Սարգսյանը որեւէ մեկին չի կարող տալ քաղաքական երաշխիք:

 Իշխանությունն ինքը ներկայում ունի երաշխիքների կարիք: Առավել եւս, որ երաշխիքային նախկին համակարգը՝ Ռուսաստանը, ունի լրջագույն խնդիրներ, որոնց ոչ թե վերջի, այլ շարունակության միտումներն են առավել ակնառու:

 Իսկ երաշխիքային նոր համակարգի կանոնները Հայաստանի իշխանությանը բավական հստակ ներկայացնում են ԱՄՆ-ն ու Եվրամիությունը՝ պայքար կոռուպցիայի դեմ: Հետեւաբար, Հայաստանում առավելագույնս երաշխիքային կարող են լինել ոչ թե կոալիցիոն, այլ միայն հակակոռուպցիոն պայմանավորվածությունները:

 Բայց, այդ դեպքում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պետք է բանակցեն Երեւանի բարձր կամուրջներից որեւէ մեկի վրա, որովհետեւ հակակոռուպցիոն պայմանավորվածությունը նրանց համար մեծ հաշվով հավասարազոր է համակարգային ինքնասպանության:

 

 

www.lragir.am

 

 

 

Այս նյութը դիտել են - 1539 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook