USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱՅԴ ԱՆՏԱՆԵԼԻ ԳՈՎԱԶԴԸ
2016-12-24 00:38:00
Տպել Տպել

 

Երբ անգլիացի տնտեսագետ և փիլիսոփա, ժամանակակից տնտեսագիտության տեսության հիմնադիրներից մեկին` Ադամ Սմիթին հարցրեցին, թե` եթե մեկ դոլար ունենար, ինչպես կսկսեր իր բիզնեսը ծաղկեցնել, պատասխանեց. «99 ցենտը կդնեի գովազդի վրա»;
Կարծում եմ, որ Հայաստանում շատ լավ են յուրացրել այս տեսությունը:
Ամենուր գովազդ է` փողոցների վահանակներին, սյուներին, խանութների դրսի ու ներսի պատերին, մետրոյի կայարանի պատերին, վագոններում, նույնը ավտոկայաններում, ավտոբուսներում, երկաթգծի կայարաններում ու վագոններում, շենքերի պատերին ու մուտքերում, ռադիոյով, ինտերնետով, տպագիր մամուլում, գեղեցկության սրահում, հիվանդանոցներում...Շարքը այնքան երկար է, որ մեկ բառով կարելի է գրել` ԱՄԵՆՈւՐ...
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ամենաանտանելի գովազդները հեռուստատեսությամբ հնչող և վազող տողով ներկայացվող գովազդներն են, որովհետև այդ դեպքում մարդիկ ակամա տեսնում և լսում են միաժամանակ: Մեկ օրվա ընթացքում քանի անգամ կարելի է բռնաբարել մարդու ուղեղը, աչքը, ականջը, նյարդերը...
Չեմ կարծում, որ հենց գովազդվող ապրանքներից ու ծառայություններից ենք ամենաշատ օգտվում: Կասեմ հակառակը. ամեն մի գովազդ, եթե այն իսկապես սկսում է բռնաբարել մարդու համբերությունը, դառնում է հակագովազդ: Մտայնություն կա, որ լավ ապրանքն ու ծառայությունը գովազդի կարիք չունի: Կարծում եմ, որ ճիշտ միտք է: Ի վերջո` հարուստները առանց գովազդի գնում են այն ամենը ինչ հարմար է իրենց գրպանին, իսկ միջին ու աղքատ խավին բալորովին չի հետաքրքրում գովազդ կոչեցյալը, որովհետև նրա ընտրությունը կանգ է առում ամենամատչելիի վրա:
Մի խոսքով`գովազդը հարուստ պետությունների համար է, երբ հաշվի են առնված ԱՌԱՋԱՐԿ-ՊԱՀԱՆՋԱՐԿ համակարգը, մի բան, որ իսպառ բացակայում է Հայաստանում:
Հարց. Բա ինչո՞ւ են ամեն օր ամեն ժամ գովազդների վրա այդքան մեծ գումարներ վատնվում այսքան փոքրիկ ու աղքատ մի պետության մեջ, որտեղ ոչ մի օրենք չի գործում, որտեղ բնակչության գերակշիռ հատվածը գործազուրկ է, կամ ծիծաղելի աՂքատավարձ է ստանում, հարկերի ու վարկերի ծանրությունից կքել է, սոված քնող ու արթնացող թշվառ ընտանիքների թվաքանակով առաջնակարգ տեղերում ենք աշխարհում, իսկ պետությունը դեռ գովազդ է անում ու ժողովրդի քերած կաշվի վրայից բանակի ու զինվորի անվան տակ 1000-ական դրամներ է քերում:Վերջում ուզում եմ ներկայացնել Ադամ Սմիթի մի ուրիշ
«Անտեսանելի ձեռքի» տեսությունը (անգլ.՝ invisible hand of the market), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով։
Բա ինչո՞ւ չեք մեր, հասարակ քաղաքացիներիս նույնքան հասարակ պահանջմունքները բավարարում, թե՞ ձեր գործը միայն հասարակ քաղաքացիներին օրական 24 ժամ բռնաբարելն է:
Ֆիալկա Հախինյան

Այս նյութը դիտել են - 1405 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook