- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
































Ի՞նչ էին ցուցադրում տոնական օրերին հայկական հեռուստաալիքները և ամանորյա ինչպիսի՞ հաղորդումներ էին հեռարձակվում այդ օրերին։
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն- Հ1-ը գրեթե նույն ձեռագրով տարիներ շարունակ ապահովում է ամանորյա «տաշի-տուշիները»։ Այս տարին բացառություն չէր։ Թեև հեռուստաընկերությունից հավաստիացնում էին, որ այս տարի «Ամանորը Առաջինում» լինելու է ընտանեկան, ջերմ ու հետաքրքիր։ Ոչ միայն չեղան, այլև լինելու շանս անգամ չունեցան տարիներ շարունակ հայկական շոու բիզնեսը փլուզումից փրկող վերջին մոհիկանների՝ Արթուր Գրիգորյանի, Ալլա Լևոնյանի, Զարուհի Բաբայանի, Լեյլա Սարիբեկյանի կատարումները։ Բացի այս, հերթական անգամ հանրությանը մատուցվեց դեռ անցած տարի «չմարսած» «Երգ երգոցի» հերթական ծանր թողարկումը։ Սա էլ հերիք չէր, իրար հերթ չտալով հեռարձակվեցին «Մեր բակ»-ի՝ արդեն դրվագ առ դրվագ անգիր արված թողարկումներն ու ամանորյա թեմայով հերթական ֆիլմերը՝ «Տանը մենակ», «Իմ ընկեր ձմեռ պապը», «Հարրի Փոթերը» (ոչ ամանորյա ֆիլմ) և այլն։
Արմենիա- «Արմենիա» հեռուստաընկերությունը ամեն տարի փորձում է հումորային նոր լուծումներ հաղորդել երաժշտական տաշի- տուշիներին՝ առաջին պլանում կանգնեցնելով «ուժեղ խաղացողներին»։ Այս տարի ուժեղների բանակը մասամբ փոփոխվել էր։ Հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանի, Սոս Ջանիբեկյանի, Արտյոմ Կարապետյանի և Գայանե Ասլամազյանի «սրամիտ» հումորների ներքո դերասանները և հաղորդավարները հայտնվում էին տարատեսակ իրավիճակներում։ Սակայն պետք է արձանագրել, որ, այնուամենայնիվ, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում դիտելու որոշ բաներ գտնվեցին, օրինակ՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը, որը առաջին անգամ էր հեռուստատեսությամբ ցուցադրվում։ Այնուհետև ամանորյա լուծումներ ստացած ավանդական հաղորդումներն ու ․․․ արխիվային համերգները։
Շանթ- «Շանթ» հեռուստաընկերությունը հավատարիմ էր մնացել ոչ միայն իր՝ տարիներ շարունակ նույն՝ հայսուպերսթարյան կամ իքսֆակտորյան բեմում տեղի ունեցող բեմադրություններին, այլև դերասանական կազմին՝ որոշակի փոփոխություններով, իհարկե։ Այս անգամ գլխավոր հերոսը երգիչ Էրիկն էր, ով Գրիշա Աղախանյանի ուղեկցությամբ նամակի միջոցով ամուսնության առաջարկություն արած աղջկան էր փնտրում։ Երաժշտական լուծումներ ու նույնաբովանդակ, նույնամակարդակ հումորներ։ Բացի այդ, ամանորյա եթերը զարդարեցին արդեն ավանդական դարձած իչաներն ու տապասյաները, որոնք այդպես էլ տնային տնտեսուհիներին թույլ չտվեցին սեղանը ժամանակին պատրաստել։
Երկիր Մեդիա- Եթե վերոնշյալ հեռուստաընկերությունները սահմանափակվել էին «սեփական տանիքի տակ» կազմակերպված քեֆ-ուրախությամբ, ապա «Երկիր Մեդիա»-ն ամանորյա իր գլխավոր ծրագիրը նկարահանել էր Ղարաբաղում, մասնավորապես՝ «Տիգրանակերտ» ամրոցում։ «Երկիր Մեդիա»-ի հայտնի ու անհայտ հաղորդավարներին միավորել էր տոնական միջոցառումը, որը անցկացվում էր վետերանների, զինվորների հետ՝ ազգային, հայրենասիրական երգերի ուղեկցությամբ։ Ճաշակի առումով մի քանի ժամ դիտելու բան կգտնվեր։
Մնացած հեռուստաընկերություններում վիճակը կրկին անմխիթար էր
Հ․Գ․ Հենց այս օրերին է, որ հեռակառավարման վահանակը ինքնաբերաբար կանգ է առնում ռուսական ալիքների վրա։ Ու հայկական հոգնեցուցիչ տաշի- տուշիների կողքին ռուսական գունագեղ ու հետաքրքիր հաղորդումները (շատ դեպքերում) շատերիս համար դառնում են ժամանցի ապահովման գլխավոր աղբյուրը։ Ու այս օրերին հասկանում ես, որ ոչ թե հեռուստատեսությամբ ցուցադրվում է այն, ինչ հասարակությունն է ուզում, այլ այն, ինչ պարտադրում են դիտել ու ճաշակել հեռուստաընկերությունների ղեկավարները։
Վով Մուշեղյան
hraparak.am

Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »

Եթե ես լինեի Արցախի նախագահը

Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ

Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli

Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը

Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in

Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli

Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»

Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ

ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»

Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»

Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը

Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes

Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir

Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին

Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir

Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak

Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»

Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook

Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»

«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան

Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»

Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes





