USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 15 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գալուստի տղան սպառնում է. Politinfo
2017-01-26 10:18:00
Տպել Տպել

Աջափնայակ համայնքի մանկապարտեզների տնօրենները այս օրերին լայն քարոզչությամբ են զբաղված: Նրանք հավաքում են իրենց աշխատակազմին ու հրահանգում աշխատել, լայն քարոզ իրականացնել Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի որդու օգտին:

Գալուստի որդին էլ իր հերթին խոստացել է լավ ձայների դեպքում մանկապարտեզների տնօրենների լավության տակից դուրս գալ, ինչն էլ դուր չի եկել մանկապարտեզների շարքային աշխատողներին (ով աշխատի ու ով իրեն լավ զգա):

Իհարկե սա միակ պարտադրանքը չէ. նույն համայնքում մանկապարտեզների դաստիարակներին պարտադրաբար, առանց կարծիքները հաշվի առնելու ուղարկեցին ԿԸՀ-ի կազմակերպած դասընթացներին, որ հետո այդ մարդիկ իրենց ծառայությունը մատուցեն տեղամասերում, այլապես կազատվեն աշխատանքից:

Մի խոսքով,  ՀՀԿ-ն, Գալուստի տղան սկսել է պղծման գործընթացը՝ մտնելով մանկապարտեզներ ու օրորոցներ, սպառնալ շարքային դաստիարակներին:

Բայց Գալուստի ընտանեկան <<մջղավանջը>>, ինչպես ինքն էր ասում, տարածվել է ոչ միայն Աջափնյակ համայնքում, այլ ծիլեր տվել Կոտայքի մարզում, որտեղ ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու է գրանցվելու Սերժ Սարգսյանի ընկերոջ որդին՝ Վահան Հարությունյանը, ով գեներալ, օֆշորասեր Միհրան Պողոսյանի քեռորդին է:

Ըստ որոշ լուրերի՝  Քեթրինի Միհրանը նույն ընտրատարածքի պատգամավոր Վարդան Այվազյանին համոզել է չդնել իր թեկնածությունը, որպեսզի Վահանը խնդիր չունենա, փոխարենը, ըստ որոշ լուրերի, Քեթրին Միհրանը Այվազյանին խոստացել է ապրիլին նշանակել տալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ՝ ենթադրելով, որ Արման Գալուստի Սահակյանը մինչ այդ ԱԺ պատգամավոր կդառնա և կազատի այդ աթոռը:

politinfo.org

Այս նյութը դիտել են - 4383 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook