- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է այս շաբաթվա ընթացքում ստորագրել երկրում ներգաղթն արգելելու մասին հրամանագրի փոփոխված մի տարբերակ։ Իսկ այս ընթացքում ազգային անվտանգության նախարարությունը ներկայացնում է երկրից արտաքսումների ծավալները մեծացնելու ուղեցույցների ցանկ։
Դոնալդ Թրամփի վարչակազմն ամբողջ թափով առաջ է տանում անօրինական փախստականության ծավալները կրճատելու ուղղությամբ սկսած գործունեությունը։ Այս մասին է վկայում նաեւ ներգաղթի նկատմամբ ավելի խիստ քաղաքականություն վարելու մասին ազգային անվտանգության նախարարության հրապարակած ուղեցույցների շարքը։
Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերի խոսքերով, այս քայլերն ապացուցում են, թե ազգային անվտանգության նախարարությունը որքան է փորձում ապահովել երկրի հարավային սահմանների անվտանգությունը, խոչընդոտել անօրինական փախստականների հետագա մուտքը երկիր եւ ՝՝սահուն, ու մարդկային եղանակով՛՛ արտաքսել անօրինական փախստականներին։
Նախարարությունը նախատեսում է 15 հազարով համալրել սահմանային ուժերի թվակազմը։ Սակայն Սպիտակ տունը նշում է, որ նպատակը զանգվածային արտաքսում սկսելը չէ։
Շոն Սպայսերի խոսքերով. ՝՝Սպիտակ տան ու ազգային անվտանգության նախարարության նպատակն առաջին հերթին այն անձանց արտաքսելն է, որոնք վտանգ են ներկայացնում հասարակական անվտանգությանը, նրանց, ովքեր դիմել են հանցագործությունների։ Մենք այս գործում լինելու ենք հետեւողական՛՛։
Նոր ուղեցույցն ի դեպ, չի վերացնում ՝՝Մանկության տարիներին ժամանած անձանց կեցության իրավունք՛՛ անվանումը կրող գործառույթով նախատեսված պաշտպանվածությունը։ Հիշեցնենք, որ այս ծրագիրն ամերիկյան փաստաթղթեր չունեցող որոշ փախստականների տալիս է ԱՄՆ-ում աշխատելու եւ բնակության իրավունք՝ առանց օրինական կարգավիճակ հատկացնելու։
Թրամփը պատրաստվում է ներգաղթը ժամանակավորապես դադարեցնելու մասին նոր հրամանագիր ստորագրել, քանի որ մի քանի դատարաններ արգելել էին ուժի մեջ դնել նախագահական նրա նախկին գործադիր որոշումը, հունվար ամսին ստորագրված որոշում, որի համաձայն արգելվում էր մահմեդական յոթ երկրներից մարդկանց մուտքն ԱՄՆ։ Որոշում, որի հրապարակումից հետո բողոքի ցույցեր սկսվեցին ԱՄՆ-ի մի շարք օդանավակայաններում։
Սպիտակ տունը հայտարարում է, թե Թրամփը չի հրաժարվելու նախկին որոշումից, քանի որ ՝՝նախագահը պիտի անի այն ամենը, ինչն անհրաժեշտ է երկիրը պաշտպանելու համար՛՛։
amerikayidzayn.com

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել


