USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ոստիկանապետը մտավ, ինձ ծեծի ենթարկեցին ոտքերով ու ձեռքերով. Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին մանրամասներ է պատմում NEWS
2017-03-01 18:26:00
Տպել Տպել

Նախնական տվյալներով, Գորիսի ոստիկանապետի կողմից փետրվարի 27-ին ծեծի ենթարկված  Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Էդմոն Խաչատրյանը պնդում է, որ իրեն ծեծողների մեջ եղել է ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը:

 NEWS.am-ի հետ զրույցում Էդմոն Խաչատրյանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մանրամասներ պատմեց: Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ի առավոտյան՝ Գորիսի ոստիկանությունում: Նրա խոսքով, պատճառը եղել է ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին զանգելն ու հաղորդագրություն ուղարկելը:

«Ես զանգել եմ ոստիկանությունում աշխատող մի աղջկա, էդ աղջկան հավանում եմ, նրան ոչ մի վատ բան չեմ ասել, ոչ էլ գրել, ընդամենն ասել եմ, որ ուզում եմ հետը ամուսնանալ: Հետո իր վարորդը զանգահարեց ինձ, տեսանք իրար, ասաց, որ հեռու մնամ՝ ընկեր ունի: Ես էլ ասացի՝ խնդիր չկա, եթե ընկեր ունի չեմ անհանգստացնի, բայց ես գիտեի, որ ընկեր չունի»,-ասաց նա:

Էդմոն Խաչատրյանի խոսքով, հաջորդ օրն առավոտյան իրենց տուն են գնացել ոստիկանության մի խումբ աշխատակիցներ եւ իրեն տարել են ոստիկանություն:

«Հետո առավոտ շուտ քնած էի, եկան պիժամայով էի, ուզում էին տանել ոստիկանություն: Ասի՝ թողեք գոնե շալվարս հագնեմ, նոր տարեք: Տարան ոստիկանություն, հանեցին մայորի սենյակը, մայորը առանձնազրույց ունեցավ հետս, հետո ոստիկանապետը մտավ, ինձ ծեծի ենթարկեցին ոտքերով եւ ձեռքերով: Ես չգիտեմ, թե ոստիկանապետն ինչ խնդիր ունի իմ հետ, ինչու ինձ ծեծեց, կամ ինչ կապ ունի էդ աղջկա հետ»,-պատմեց նա:

Նա նշեց, որ այս պահին Գորիսի հիվանդանոցում է  եւ ունի գլխի, դեմքի եւ վզի վնասվածքներ, իր մայրն արդեն դիմել է  ոստիկանություն եւ հետեւողական է լինելու, որպեսզի իրեն ծեծի ենթարկողները պատասխանատվության ենթարկվեն:

NEWS.am-ի ճշտող հարցին՝ արդյոք ինքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին է, Էդմոն Խաչատրյանը դրական պատասխան տվեց:

Նշենք, որ Գորիսի ոստիկանությունում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ կա, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են կատարվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն այլ ոստիկանների հետ ծեծի է ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդուն՝ Էդմոն Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ 2016-ի մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել, նա ծեծի էր ենթարկել   իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գեւորգյանին: Մամուլում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում էր, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել 2016թ. մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը: Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել:  Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել էր ՀՔԾ, որոշ ժամանակ անց կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք, որ միջադեպից հետո՝ մարտի 22-ին, ոստիկանապետի հրամանով Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվել էին, ավելի ուշ նա կրկին վերականգնվել էր նախկին աշխատանքին:

Այս նյութը դիտել են - 1965 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook