USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Որոշ «բեսամթ հայրենասեր ու թասիբատեր» ՀՀԿ-ի հետևորդներ իրենց բարոյախրատական դասեր տալու իրավունք են վերապահում
2017-03-08 01:03:00
Տպել Տպել

«Ռեինկարնացիայի» ՀՀԿ-ական տեսահոլովակն այս վերջին օրերի թերևս գլխավոր թեման է հայկական ֆեյսբուքում։

Մարդիկ այնքան են ատում ՀՀԿ-ին, որ իրենց ատելությունը տարածում են նաև նրանց համար երգ գրողի ու կատարողների վրա։

Սա միանգամայն սպասելի էր և հասկանալի։ Անհասկանալին այլ բան է․ի՞նչն է ստիպել այդ մարդկանց մասնակցել ՀՀԿ-ի քարոզարշավին։ Ես չգիտեմ, նրանց ինչքան գումար են տվել դրա համար, սակայն այդ հոլովակում այնպիսի մարդիկ են, որոնց համար գումարը պետք է որ խնդիր չլիներ։

Կարծում եմ, այստեղ մի փոքր այլ խնդիր է․այդ մարդիկ ուղղակի չեն գիտակցել, թե ինչ են անում, գուցե չեն պատկերացնել՝ որքան խորն է ժողովրդի ատելությունը նրանց պատվիրատուների նկատմամբ։ Իսկ ատելությունն իսկապես մեծ է, այնքան, որ այդ հոլովակից հետո շատերը «Ռեինկարնացիայի» այսօրվա համերգի տոմսերն են վերադարձնում։

Շատերը, այդ թվում նաև ես, շատ հիասթափված եմ։ Լևոն Արոնյանը, Արթուր Աբրահամը էլի մեր ազգի հպարտությունն ու հարստությունն են, բայց շատ ափսոս, որ ժողովրդի կյանքով չեն ապրում, հասարակության մեջ տիրող տրամադրություններից տեղյակ չեն և կանգնում են նույն այդ ժողովրդի խնդիրների գլխավոր մեղավորի կողքին։
Այստեղ նաև մեկ այլ բան կա։ Որոշ «բեսամթ հայրենասեր ու թասիբատեր» ՀՀԿ-ի հետևորդներ իրենց բարոյախրատական դասեր տալու իրավունք են վերապահում, թե բա «քննադատելուց առաջ այդ մարդկանց չափ անեիք Հայաստանի համար»։ Նախ, կարծիք հայտնելու իրավունքը վերապահված է մեզ Սահմանադրությամբ ու ՀՀԿ-ի էժան գրչակները չպետք է որոշեն ով ինչի մասին խոսի։ Եվ հետո, այդ մարդիկ ինչ արել են՝ առաջինն իրենց համար են արել, իրենց հաջողության, մենք էլ՝ ինչպես հպարտանում ենք իրենց հաջողություններով, այնպես էլ կարող ենք ցավ ապրել նրանց սխալների համար և մատնացույց անել դրանք, քանի դեռ նրանք հրապարակային են գործում ու տեսահոլովակով էլ կոչ անում մեզ քվեարկել մեր երկրի գլխին չարիք դարձած կուսակցության օգտին։

Հրանտ Ենոքյան

Այս նյութը դիտել են - 5169 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook