USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 02 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հաց բերողը ինքնակամ լքել է հիվանդանոցը Hraparak
2017-03-13 02:47:00
Տպել Տպել

«Հրապարակ»-ը գրում է.Մեզ հասած տեղեկություններով՝ «Սասնա ծռեր»-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, երկու օր առաջ հիվանդանոցից դուրս է գրվել։

 «Արմենիա» բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ Արթուր Սարգսյանը երկու օր առաջ ցանկացել է լքել ԲԿ-ն. «Լքելը իր իրավունքն է, մենք արձանագրել ենք, որ վիճակը մոտ է բավարարին, ինքը, եթե լավ չզգար իրեն, չէր լքի ԲԿ-ն»։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին աջակցելու մեղադրանքով։ Հուլիսյան դեպքերի ժամանակ Արթուր Սարգսյանը միայնակ ճեղքել էր ոստիկանության պատն ու հաց տարել խմբավորման անդամներին։ Հաց բերողը կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի, որի համար ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին, սակայն ազատությունը երկար չտևեց, նրան փետրվարի սկզբին երկորրդ անգամ կալանավորեցին, որի պատճառով նա հացադուլ էր հայտարարել։

27 պատգամավորները գլխավոր դատախազություն միջնորդություն ներկայացրին՝ Հաց բերողին բաց թողնելու առնչությամբ։ Դատախազությունը բավարարեց նրանց միջնորդությունը, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից նրանց տեղափոխեցին «Արմենիա» ԲԿ։

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 2015 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook