USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 01 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նոր կրակոցներ Ջրառատում. կան վիրավորներ Politik
2017-03-14 04:49:00
Տպել Տպել

Ինչպես արդեն հայտնի է, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի գյուղում նախընտրական թեժ կրքեր են, որոնք դեռ շարունակվում են: Politik.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ այսօր  կրկին կրակոցներ են արձակվել  Արմավիրի մարզի՝  Ջրառատ գյուղում. կրակել են գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, ինչպես նաև դանակահարել վերջինիս հորեղբորը:

 Նշենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս անգամ միջադեպի անմիջական մասնակիցներից է եղել  ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամը, ով նաև  Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրն է:

Հավելենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբից տեղեկացանք, որ կան վիրավորներ՝ դաշինքի համակիրների վրա զինված հարձակման հետևանքով:

Լուրի հավաստիությունը ճշտելու համար Politik.am-ի թղթակիցը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից մեզ  փոխանցեցին, որ կպատասխանեն քիչ ուշ:

politik.am

 

Այս նյութը դիտել են - 1638 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook