- 2025-01-15 13:17:00Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2025-01-14 18:40:00«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
- 2025-01-13 15:33:00Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
- 2025-01-11 23:12:00Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
- 2025-01-11 16:33:00Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում Հանրապետական կուսակցությանը սատարելու որոշում չկա: Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ի տարածքային ցուցակով թիվ 2 ընտրատարածքից առաջադրված, գործող պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ հավելելով, որ չի ցանկանում ֆեդերացիան քաղաքականացնել, պարտադրանք չկա, կարող է մարզիկներ լինեն, որ ցանկանում են այլ կուսակցության հետ համագործակցել: Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրել էր, որ 27 ՀԿ-ների՝ այդ թվում մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ, ստորագրել են հայտարարություն-կոչ՝ առաջիկա ընտրություններին քվեարկել ՀՀԿ-ի օգտին:Արթուր Գևորգյանը նաև վստահեցրեց, որ Թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջանները, թեժություն չի նկատել՝«ամեն ինչ խախանդ է»:
Ըստ Արթուր Գևորգյանի՝ տրամաբանական է, որ Դավիթաշեն վարչական շրջանում հորեղբոր՝ Ռուբեն Գևորգյանի ձայները, ով հիմա ոչ մի կուսակցության ցուցակով առաջադրված չէ, կարող են իրեն անցնել:
-Պարո՛ն Գևորգյան, Դուք բավականին թեժ ընտրատարածքում եք առաջադրված, այստեղ հենց Հանրապետական կուսակցությունից էլ մի շարք հայտնի անձինք կան առաջադրված՝ Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը և այլոք։ Այս ընտրատարածքում մի շարք միջադեպեր են արդեն գրանցվել, տեսանք նաև «Ծառուկյան դաշինքից» առաջադրված Վահան Կարապետյանի , Արման Սահակյանի թիմակիցների հետ տեղի ունեցած միջադեպը, Արման Սահակյանի հետ կապված միջադեպը։ Միմյանց միջև ինչպե՞ս եք ընտրատեղամասը կիսում:
-Ընտրատարածք չենք կիսում և այդ թեժությունը մենք չենք տեսել, չենք զգացել, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞վ է հատկանշական, որ ասում եք թեժ է: Այդ հարցերը կարող եք ուղղել այն մարդկանց, ում անունը հնչեցրեցիք, մեզ մոտ ամեն ինչ շատ հանգիստ է, շատ խախանդ է, ոչ մի թեժություն չկա, ամեն ինչ բնականոն հունով գնում է:
-Ձեր հորեղբայրը՝ Ռուբեն Գևորգյանը Ձեզ աջակցո՞ւմ է, քանի որ մեզ հետ զրույցում նա ասել էր՝«արյունը ջուր չի դառնա», պատրաստ է Ձեզ աջակցել: Օգնությունը կընդունե՞ք:
-Իհարկե, կընդունեմ: Եվ միայն այն փաստը, որ նա այլևս չի զբաղվում այս պահի դրությամբ քաղաքականությամբ, նախկինում օգնում էր ԲՀԿ-ին, չմասնակցելը նշանակում է, որ մի որոշակի մեծ ընտրազանգվածի հետ կարելի է աշխատել և ուղղորդել այլ ուղղությամբ:
-Այսինքն՝ նրա ընտրազանգվածը կաջակցի՞ Ձեզ , այդպիսի պայմանավորվածություն կա՞:-Պայմանավորվածություն չկա, դա տրամաբանական է: Ռուբեն Գևորգյանի հայտարարությունից արդեն դա երևում է։ Բնական է, որ իր ունեցած ընտրազանգվածն օգնելու է իր եղբոր տղային:
-Սա նշանակում է՝ Ձեր խնդիրներն անցյալո՞ւմ են:
- Մենք երբևիցե խնդիրներ չենք ունեցել, դա մեր անձնականն է, հորողբեր, ախպոր տղա, մենք կարող ենք իրարից խռովել, բարիշել։ Կարծում եմ՝ դա հասարակությանը չպետք է հետաքրքրի:
-Մի շարք ՀԿ-ներ, այդ թվում՝ մարզական ֆեդերացիաներ, կոչ են անում սատարել ՀՀԿ-ին։ Ձեր կողմից ղեկավարվող ֆեդարացիա՞ն էլ է աջակցելու ՀՀԿ-ին՝ հաշվի առնելով, որ Դուք ևս առաջադրվել եք:
-Ոչ, դեռ նման որոշում չկա, և, կարծում եմ, իմ գլխավորությամբ չի լինի: Չեմ ուզում քաղաքականացնենք այդ կառույցը, քանի որ իմ մարզիկների մեջ կարող են լինել շատերը, ովքեր կընտրեն, կնախընտրեն ուրիշ կուսակցությունների հետ համագործակցել:
-Օրինակ ՝ «Ծառուկյան» դաշինքի։
-Հնարավոր է և «Ծառուկյան դաշինք» լինի, ընդդիմադիր ինչ-որ դաշինքի համակրեն, մարզիկ է, ՀՀ քաղաքացի, դա իր իրավունքն է: Ուղղորդելը, պարտադրելը բացառված է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»