- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանում դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն աշխատում են իշխող Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելով, որոշ դեպքերում սպառնացել են, որ ծնողները և ցուցակագրված այլ քաղաքացիներ պարտադիր քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, ահազանգում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։
Սիվիլնեթի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրենք ուսումնասիրել են ընտրություններից առաջ իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին խոսակցությունները դպրոցներում և մանկապարտեզներում։ Կազմակերպության աշխատակիցները, ներկայանալով որպես ՀՀԿ շտաբի անդամներ, զանգահարել են 136 հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների և հարցուփորձ արել հավաքագրվող ցուցակների մասին:
Արդյունքում պարզվել է, որ հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի աշխատակիցներին հեռախոսով մանրամասն պատմել են հավաքագրած ցուցակների մասին: Դանիել Իոաննիսյանն ասում է, որ 136 տնօրեններից միայն 22-ն են հերքել ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը։ «Ենթադրում եմ, որ որոշ դեպքերում գլխի են ընկել, որ զանգողը ՀՀԿ շտաբից չէ, իսկ որոշ դեպքերում էլ զայրացած հայհոյել են հանրապետականներին՝ նշելով, որ դպրոցն ապաքաղաքական մարմին է»,- ասաց Իոաննեսյանը:
Որոշ դպրոցների տնօրեններ հայհոյել են՝ ասելով, որ դպրոցն ապաքաղաքական մարմին է
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնօրենները ցուցակները հավաքում են թե՛ անձամբ, թե՛ ուսուցիչների, իսկ մանկապարտեզներում՝ նաև դայակների միջոցով: Օրինակ, Վաղարշապատի թիվ 11 դպրոցի տնօրեն Մարգարիտ Սարգսյանն ասել է, որ մարզպետարան է ներկայացրել 408 և 223 հոգանոց ցուցակ Սեյրան Սարոյանի համար։
Երևանի թիվ 34 դպրոցի տնօրեն Նաիրա Մանուկյանն ասել է, որ ծնողների և նրանց ծանոթների 70 հոգուց բաղկացած ցուցակ է ներկայացրել թաղապետարան (ակտիվ հղումները՝ ներքևում)։
Դանիել Իոաննիսյան ասաց, որ ցուցակների ծավալները տարբեր են՝ միջինը դրանց չափը 240 է դպրոցներում և 150՝ մանկապարտեզներում, իսկ երբեմն դրանք հասնում են անգամ 1700-ի․ «Ցուցակներում հիմնականում երեխաների ծնողներն են: Անգամ եղել է տնօրեն (Գյումրու թիվ 37 դպրոցի), որն ընդունել է, որ վախեցրել է մարդկանց, որ անպայման Հանրապետականին ընտրեն»։
Ըստ Իոաննեսյանի՝ որպես կանոն մարզերում ցուցակները փոխանցվում են մարզպետարանի կրթության վարչություններ ու քաղաքապետարաններ, իսկ Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմեր (թաղապետարաններ):
«Սա համակարգված հանցագործություն է և վարչական ռեսուրսի չարաշահում, սա մեկ կամ երկու դեպք չէ, տնօրենները ստացել են հանձնարարական և կատարել են այն։ Տեսե՛ք, նրանք՝ տնօրեններից շատերը․ տալիս էին կոնկրետ թեկնածուների անուններ, որոնց թվում են հանրապետական Արայիկ Հովհաննիսյանի, Արտակ Սարգսյանի («Սասի Արտակի»), Միհրան Պողոսյանի, Սամվել Ալեքսանյանի, Արման Սահակյանի, Վահրամ Բաղդասարյանի, Սեյրան Սարոյանի, Սամվել Սանանյանի, Գեղամ Հովոյանի, Հակոբ Հակոբյանի, Բագրատ Հարությունյանի, Ռաֆիկ Գրիգորյանի անունները»,- ասում է Իոաննեսյանը:
Կրթության ու գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Բաղդասարյանը ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասաց, որ իրենք արդեն տեղյակ են և պատրաստում են հատուկ զեկույց նախարարին ներկայացնելու համար, ինչից հետո նախարար Լևոն Մկրտչյանը կտա հատուկ հանձնարարական, որը և կտրամադրվի լրատվամիջոցներին։
ՍիվիլՆեթը կապվեց նաև ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ այդ հարցով նախ պետք է զբաղվի ոստիկանությունը և նութեր նախապատրաստելուց հետո ուղարկի ՀՔԾ։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն ասաց՝ «Կուսումնասիրենք, տեղյակ կպահենք»։
Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի («Քվեարկության գաղտնիությունը խախտելը»)` քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Դպրոցների տնօրենների հետ ձայնագրությունների ցանկը՝։
Մանկապարտեզների տնօրենների հետ ձայնագրությունների ցանկը:
Արփի ՄաԽսուդյանcivilnet.am

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur







