USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
2017-03-26 00:57:00
Տպել Տպել

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Որպես «Հետքի» բանտային թղթակից՝ կշարունակեմ ծանոթացնել ձեզ`ազատության մեջ գտնվողներիդ, թե ինչ է կատարվում պատերից այս կողմ, որտեղ յուրաքանչյուրը կարող է հայտնվել՝ անգամ առանց հանցանքի, օրինակ` սոված մարդկանց հաց հասցնելու համար: Այստեղ կարող է հայտնվել նաև հարյուր ցավի տեր հիվանդը:

Այստեղ շատ են հիվանդություններ ունեցողները, անգամ այնպիսիները, որոնք վաղուց պիտի բանտում չլինեին, քանի որ չեն էլ գիտակցում, թե որտեղ են` ազատության մեջ, թե փակի տակ:

Կալանավայրերում կան բազմաթիվ հիվանդ մարդիկ, ովքեր, օրենքի համաձայն, ենթակա են պատժից ազատման: Բայց արի ու տես, որ նրանք համակարգին պետք են բանտերում:

Այսօր կպատմեմ ինձ հայտնի մի քանի ազատազրկվածի առողջական վիճակի մասին: Անուններ չեմ նշի. նրանք ի վիճակի չեն տալ իրենց համաձայնությունը, բայց այս մարդկանց մասին այստեղ՝ «Նուբարաշեն» կլոր բանտում, լավ գիտեն:

Ա-ն 20 տարի գոյատևեց` հույսով, որ պայմանական-վաղաժամկետ կազատեն (ՊՎԱ), մերժեցին և… դրանից անմիջապես հետո տարօրինակ երևույթներ սկսվեցին: Խցակիցները հանդուրժում էին, քանի որ մարդուն ճանաչում էին դեռ անցած դարի մահապատժի տարիներից: Հետո նորից ու նորից մերժեցին պայմանական ազատել, և նա 21 տարի անց վերջնականապես խելագարվեց:

Զրուցել եմ նրա խցակիցների հետ, ասում են՝ շորերը չէր հանում, կոշիկները հագած պառկում էր, աչքերը միշտ բաց նայում էր դռանն ու սպասում: Հետո սկսեց ջուր լցնել խցի հատակին ու ժամերով կանգնել մեջը: Այս դատապարտյալին տեղափոխեցին մենախուց, որտեղ նա գրեթե 24 ժամ քիթը պատին է կպցնում ու անշարժ, անձայն կանգնում արդեն երկրորդ տարին:

Դատատապարտյալ Հ-ն էլ, ում մասին ես գրել եմ իմ հոդվածներից մեկում, դեռ տարիներ առաջ դարձավ տիեզերական նավատորմի գեներալի-սիմուս: Նա չի գիտակցում, որ բանտում է, չի պատկերացնում, թե ինչ է բանտը: Նրան այլևս տարածություն պետք չէ: Տարիներ շարունակ գլխին մի սև պարկ է քաշում ու նստում: Զբոսանքի էլ չի գնում: Իսկ զուգարան պատերը շոշափելով է կարողանում հասնել: Նա գրեթե ամբողջովին կույր է: Անձամբ եմ տեսել, զրուցել դեռ 2005 թ-ին:

Չեմ կարող չհիշատակել նաև ցմահ բանտարկյալ Վահագն Մարուքյանին, ով բազմաթիվ հիվանդություններ ունի, չի էլ կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, բայց 25-րդ տարին է արդեն գլորվում, իսկ պայմանական ազատում չի կիրառվում նրա նկատմամբ:

Ձեզանից ոմանք միգուցե խղճան, ոմանք, միգուցե, ասեն` բա՛, ծանրագույն հանցանք են կատարել: Այնինչ պատժի հռչակված նպատակներից է` հանցանք կատարած անձի ուղղումը:

Հիշենք նաև, որ անմեղսունակ անձը չի կարող ենթարկվել պատժի: Մի պահ մտածեք` ինչ իմաստ ունի բանտախցում պահել մի մարդու, ով կույր է, գրեթե չի գիտակցում, թե որտեղ է:

Խնդիրը նրա մեջ է, որ համակարգը պարտավոր է քայլեր ձեռնարկել այս մարդկանց ուղղելու, այլ ոչ թե հիվանդացնելու:

Քանի-քանի այլ հիվանդություններով տառապող մարդիկ կան կալանավայրերում` անդամալույծ, հաշմանդամ, քրոնիկ այնպիսի հիվանդներ, ովքեր օրենքով ենթակա են ազատման, քանի որ պատժի հետ անհամատեղելի է նրանց հիվանդությունը: Բայց նրանց պահում են փակի տակ հաճախ մինչև վախճանը:

Հետևաբար, թող քրեական նոր օրենսգրքում փոխեն պատժի նպատակները: Գոնե այդպես այս իրավիճակը կանխատեսելի կլինի: Թե չէ՝ մի բան գրում են, մի ուրիշ բան իրագործում:

Հ.Գ. Միգուցե գրեմ պատմվածք-առակ, թե ինչպես պատժեցին մի Մարդու միայն նրա համար, որ հաց տվեց Մարդկանց, թե ինչպես լուռ էր մի ողջ ժողովուրդ, երբ նրան գցեցին բանտը և դանդաղ հյուծում էին: Վստահ էին, որ շիրիմին միայն կգա բազմություն…

Չգիտեմ, միգուցե խոսքերն ավելորդ են…

hetq.am

Այս նյութը դիտել են - 2893 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook