USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Մեր պաշտոնյաների երախաների առաջնագիծը, խրամատը փարիզներում եւ լոնդոններում է, այնտեղի լավագույն հյուրանոցներում» Նաիրա Զոհրաբյան Hraparak
2017-03-27 00:03:00
Տպել Տպել

  Երեկ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ընտրողների հետ հանդիպման էր եկել «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա ելույթը համեմված էր իշխանությունների նկատմամբ անողոք քննադատությամբ։ «Երկրի անվտանգությունը վտանգված է, սահմանամերձ գյուղերը դատարկվում են, արտագաղթը շարունակվում է, այդպես հնարավոր չէ երկիր պահել։

Ձեզ ներշնչել են, որ իշխանություններին հնարավոր չէ փոխել։ Դա գեբելսյան քարոզչություն է, այդ դեպքում ինչի՞ են հատ-հատ ընկել ձեր տները»,- հայտարարում էր Նաիրա Զոհրաբյանը։

ԱԺ պատգամավորը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքի համար իշխանափոխության օրը ապրիլի 2-ն է, եւ այդ օրը քվեի ուժով հնարավոր է հրաժեշտ տալ իշխանություններին։

Նաիրա Զոհրաբյանը հատուկ անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ի համար ցուցակներ կազմած դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին։ «Անհարմար ես զգում, որ դպրոցի եւ մանկապարտեզի տնօրենը, ուսուցիչը շարքային կրիմինալ են, ընտրահանցագործ»,- ասաց ԱԺ պատգամավորը։ 

Նաիրա Զոհրաբյանը հիշեց նաեւ «ստոկհոլմյան սինդրոմը», երբ պատանդ վերցված մարդը սկսում է խղճահարության զգացում եւ կապվածություն ունենալ պատանդառուների նկատմամբ։ Նա նկատեց, որ իշխանությունները պատանդ են վերցրել մեր քաղաքացիներին։

Անդրադարձ եղավ նաեւ վարչապետի հայտարարությունը, որը վերաբերում էր ՊՆ-ին դիզելային վառելիք մատակարարողների կատարած չարաշահումներին։ Նաիրա Զոհրաբյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպես է ՊՆ-ն հերքում վարչապետին, ինչպես կարելի էր նման հանցագործություն կատարել։  «Իրենք ուզում են, որ դուք լինեք ընտանեկան նպաստ ստացող սուբյեկտ, ոչ թե քաղաքացի»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով, որ մարդիկ գնան ընտրատեղամասեր եւ քվեարկեն աապրիլյան պատերազմում զոհված այն 102 հերոս տղաների համար, որոնց երազանքը մնաց անկատար, եւ որոնք պայքարում էին հանուն վաղվա Հայաստանի։ «Մեր պաշտոնյաների երախաների առաջնագիծը, խրամատը փարիզներում եւ լոնդոններում է, այնտեղի լավագույն հյուրանոցներում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը կոալիցիա չի կազմելու ՀՀԿ-ի հետ, դա բացառվում է, իսկ մյուս քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարցը կարող են քննարկել։

Հանդիպման վերջում Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց, որ քանաքեռցիներն ընտրեն «Ծառուկյան» դաշինքին, ինչպես նաեւ՝ թիվ 1 ընտրատարածքում դաշինքի կողմից առաջադրված Արման Աբովյանին եւ մյուս ռեյտինգային թեկնածուներին։  hraparak.am

Այս նյութը դիտել են - 1722 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook