USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ժողովուրդ». Մուկուչյանը դրժեց խոստումը
2017-03-28 22:44:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԿԸՀ-ն առանձնակի խնամքով է թաքցնում ՀՀԿ ապօրինությունները: «Ժողովուրդ»-ը նախորդ համարներից մեկում գրել էր, որ մարտի 19-ին Լոռու մարզում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանից խնդրել էր ժամացույց նվիրել իրեն: Վարչապետն էլ խորհրդականին հանձնարարել էր վերցնել քաղաքացու տվյալները, որ փոխանցեն ժամացույցը:

Սա ընտրական օրենսգրքի 19 հոդվածի խախտում է, «Նախընտրական քարոզչության ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խոստացել էր արձագանքել կատարվածին, սակայն մինչեւ հիմա որեւէ քայլ չի արվել այդ ուղղությամբ: Երեկ էլ Մուկուչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդարանում էր, որ գերծանրաբեռնվածության պատճառով չի հասցրել ուսումնասիրել տեղի ունեցածը: «Նյութը փորձեցի գտնել, չգտա, անկեղծ ասած»,- անկեղծացավ ԿԸՀ նախագահը: Հարցին, թե վարչապետի հանդեպ շատ զգուշավոր եք, Մուկուչյանը նշեց. «Կարծում եմ, որ դա շատ թյուր կարծիք է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 2219 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook