- 2025-01-15 13:17:00Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2025-01-14 18:40:00«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
- 2025-01-13 15:33:00Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
- 2025-01-11 23:12:00Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
- 2025-01-11 16:33:00Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Հրապարակ»-ը գրում է.
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր sut.am կայքով մի մեծ իրարանցման կենտրոնում հայտնվեց։ Ամերիկյան սկանդալի՝ ութերգեյթի նմանությամբ մի բացահայտում իրականացրեց՝ 134 կրթական հաստատությունների տնօրենների ինքնախոստովանությունները ձայնագրելով։ Դրանից հետո Դանիելի դեմ կեղտոտ կամպանիա սկսվեց, որն անսպասելի չէր։
Նախ առաջ մղվեցին համընդհանուր ատելության թիրախում հայտնված դպրոցի տնօրենները, որոնց անունից «Ազատություն» ռադիոկայանով ելույթ ունեցավ թիվ 42 դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը։
Անպարտելի տնօրենն իրեն ընտրակեղծարարի նման չէր պահում, ծիծաղելի արդարացումներ էր բերում եւ դեռ մի բան էլ «մուննաթ» էր գալիս՝ մեղադրելով Դանիելին եւ նրա թիմին՝ իրեն գաղտնի ձայնագրելու եւ իր իրավունքը խախտելու համար։
Իշխանական թերթերից մեկում նախօրեին հայտնվեց երիտասարդ իրավապաշտպանին «նվիրված» մի մեծ հոդված, որը «հերոսացրել» է Դանիելի հորն ու մորը, տատիկին՝ ներկայացնելով, թե քանի բողոք են նրանք ներկայացրել ոստիկանություն, երբ, ինչ կերպ են փակվել այս բողոքները։ Իոաննիսյանը, բնականաբար, պատասխանեց սրան։
Նա կարծիք հայտնեց, որ իր ընտանիքին եւ անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները թերթին փոխանցել են իրավապահ մարմինները։
«Իրավապահ համակարգը կեղտոտ հնարքների է դիմել՝ իմ անձնական կյանքին վերաբերող նյութերը փոխանցելով թերթերից մեկին, եւ դա անսպասելի չէր ինձ համար»,- ասաց նա։ «Հատկապես ո՞ր մարմինները» հարցին պատասխանեց․ «Հավանաբար, ոստիկանությունը կամ Քննչական կոմիտեն»։
Հիշեցնենք, որ 2008-2012 թվականներին, որոնց վերաբերում է հրապարակումը, քննչականները ոստիկանության ենթակայության տակ էին, կոմիտե դեռ չկար, եւ, այսպես թե այնպես, Դանիելի մեղադրանքներն ուղղված էին ոստիկանությանը։
Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցին իր քննադատությունն է ուղղել նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հայտարարություն անելով ի պաշտպանություն Դանիելի եւ մեղադրելով ոստիկանությանը նրա անձնական տվյալների հրապարակման համար։
«Դանիել Իոաննիսյանի՝ օրենքով պաշտպանված անձնական տվյալների հրապարակումը հանդիսանում է առաջին հերթին կոպիտ միջամտություն նրա անձնական կյանքին եւ նպատակ ունի ճնշում գործադրել անձամբ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ, քանի որ նրա կողմից են հրապարակվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կատարած ուսումնասիրությունները»,- գրված է հայտարարության մեջ։
Ոստիկանությունը, ի պատասխան մեր եւ այլ ԶԼՄ-ների հարցմանը, երեկ օրվա կեսին պարզաբանեց․ «Դանիել Իոաննիսյանի, նրա մոր, հոր եւ տատի կողմից 2008-2014թթ. ընթացքում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում ստացվել են մի շարք դիմումներ: Հինգ դիմումների վերաբերյալ նախապատրաստված նյութերն արխիվացվել են եւ ներկա դրությամբ ՀՀ ոստիկանությունում չեն:
Հիշյալ անձանցից այլ դիմումներ կամ ահազանգեր ստանալու փաստը հնարավոր չէ ճշտել, քանի որ 2008-2011թթ. ընթացքում ոստիկանության Մաշտոցի բաժին մուտքագրված դիմումների եւ բողոքների հաշվառման մատյանները, դրանց պահպանման ժամկետներն անցնելու կապակցությամբ ոչնչացվել են ՀՀ ոստիկանության պետի գերատեսչական հրամանով սահմանված կարգով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ անձի մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տվյալներ հրապարակելը, ինչպես որակված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, ՀՀ ոստիկանության գործելակերպը չէ, ուստի կոչ ենք անում ենթադրությունների հիման վրա ոստիկանությանը չվերագրել անհեռանկար, պարզունակ եւ օրինականության տեսանկյունից կասկածելի գործողություններ»:
Մնում է ենթադրել, որ ոստիկանության հետ Դանիելի ընտանեկան առնչությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակել է դատախազությունը։ Մինչ իրավապահներն իրար վրա են նետում տակառը, Իոաննիսյանը պատրաստվում է հրապարակել պետական այն չինովնիկների անունները, որոնց էլ դպրոցների տնօրենները փոխանցել են քաղաքացիների ցուցակները։ Դատախազության հայտարարությունը, որ դպրոցների տնօրենների կողմից իրականացված ցուցակագրումներում հանցակազմ չկա, նա բացասական է գնահատում։ «Հանցակազմը չպետք է փնտրեն առանձին տնօրենների արարքում։ Մեզ ու ոչ մեկին էլ չի հետաքրքրում՝ այդ տնօրենները լավն են, վատն են։ Սա համակարգ է, եւ համակարգի հանցագործությունը պետք է քննվի։ Սա մի բուրգ է՝ մեկ վարչական ռեսուրսով ու մեկ գագաթով»,- ասաց իրավապաշտպանը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»