- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մերժում -1
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան գործով քննիչների, դատավորների, ՔԿՀ-ների պաշտոնյաների, վերահսկող դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի: Երեկ Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչները ստացել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Դավիթ Գյուրջյանն ու Տիգրան Եգորյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էին ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որի պահանջն էր` Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննություն իրականացնել քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի, դատարաններում Արթուր Սարգսյանի կալանավորման միջնորդությունները ներկայացրած և պաշտպանած քննչական խմբի անդամ քննիչների, դատախազական հսկողություն իրականացնող դատախազ՝ Պ. Պետրոսյանի, կալանքի միջնորդությունները և դրանք բավարարելու մասին որոշումների դեմ ներկայացված բողոքները քննած նախագահող դատավորների, «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների վարչակազմի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու, պաշտոնեական անփութության, Արթուր Սարգսյանին խոշտանգելու, վերջինիս ապօրինի ձերբակալելու և ապօրինի կալանավորման փաստերի առթիվ:
«Հետքի» հետ զրույցում փաստաբան Դավիթ Գյուրջյանը նշեց՝ Գլխավոր դատախազության մերժման հիմքում դրված է այն, որ գործի շրջանակում որևէ փաստական հիմք չի հայտնաբերվել, որը հիմք կհանդիսանար դատավորների, քննիչների, ՔԿՀ պաշտոնյաների մասով քրեական հետապնդում նախաձեռնելու համար: Ըստ փաստաբանի, մերժման մեջ արձանագրված է նաև, որ եթե գործի նախաքննության ընթացքում որևէ հանգամանք վկայի իրենց բողոքում մատնանշած կետերի մասին, նոր այդ մասով կգնա քննություն:
«Եթե մի բան ընթացքում հայտնաբերվի, լավ, եթե ոչ՝ չենք պատրաստվում այդ ուղղությամբ քննություն տանել: Մերժման տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է»,-ընդգծեց Դավիթ Գյուրջյանը:
Արթուր Սարգսյանի իրավահաջորդի՝ Արսեն Սարգսյանի ներկայացուցիչներից Դավիթ Գյուրջյանը տեղեկացրեց, որ դատարանում պատրաստվում են բողոքարկել Գլխավոր դատախազության որոշումը:
Մերժում -2
Մինչ այդ, վերահսկող դատախազ Պ.Պետրոսյանի կողմից մերժվել էր քննիչ Էդիկ Հակոբյանի նշանակած Արթուր Սարգսյանի կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման դեմ բողոքը:
Բանն այն է, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի վերաբերյալ 40 օրում կատարվել էր երկու դատաբժշկական փորձաքննություն, երկրորդը ընդամենը մեկ շաբաթում՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում:
Այս տարվա հունվարի 23-ի դատաբժշկական փորձաքննությամբ հանձնաժողովային փորձագետները հաստատել էին, որ Արթուր Սարգսյանը, ի թիվս այլ հիվանդությունների, ունի նաև Բեխտերևի հիվանդություն, որը գտնվում է խրոնիկ պրոգրեսիվ ընթացքում և զուգորդվում է հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով: Փորձագիտական եզրակացությունը տված խմբում ներառված են եղել Առողջապահության փոխնախարար Տ.Գ.Սահակյանը, Ոստիկանության բուժվարչության պետ Վ.Վ.Մովսիսյանը, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ֆունկցիոնալ ախտորոշման և ֆիզիոթերապիայի բաժանմունքի պետ Հ.Ս. Հեբիմյանը և ԱՆ ԴԲԳԳԿ բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ, ԵՊԲՀ-ի դատական բժշկության ամբիոնի դոցենտ Գ.Կ. Հարությունյանը: Սակայն հունվարի 31-ին ստանալով այս եզրակացությունը՝ «Սասնա Ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը նույն օրը կայացրել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում՝ «բացարձակ կամայականորեն կասկածի տակ դնելով ստացված եզրակացությունը»,-նշված է փաստաբան Դավիթ Գյուրջյանի բողոքի մեջ:
Ընդամենը մեկ շաբաթում՝ փետրվարի 8-ին ստացվել է կրկնակի փորձաքննության եզրակացությունը: Այս անգամ տրվել է «տրամագծորեն հակառակ եզրակացություն՝ նույն փաստական տվյալների առկայության դեպքում: Այսինքն՝ նշված եզրակացությունը ապացուցում էր այն, ինչի կապակցությամբ և պաշտպանության կողմը մտահոգություն ուներ՝ եզրակացությունը այն էր, ինչը որ ամեն գնով ցանկանում է ձեռք բերել քննչական խմբի ղեկավարը»: Իսկ մեկ օր անց՝ փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանը երկրորդ անգամ ձերբակալվել է:
Ըստ Դավիթ Գյուրջյանի, որոշումը օրինական չէ, քանի որ «Էդիկ Հակոբյանը չի ունեցել որևէ օրենքով սահմանված հիմք այն նշանակելու համար, ինչն արտացոլվում է որոշման պատճառաբանական մասի բացակայության փաստով»: Սակայն վերահսկող դատախազ Պ.Պետրոսյանը որևէ խախտում չի արձանագրել քննիչ Էդիկ Հակոբյանի գործողություններում՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելը համարելով օրինական:
Դատախազի այս որոշումը Դավիթ Գյուրջյանը բողոքարկում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Մերժում -3
Արթուր Սարգսյանի գործով ևս մեկ մերժում է ստացվել օրերս՝ այս անգամ Քնչական կոմիտեի կողմից: Մերժվել է Արթուր Սարգսյանի հերձման ընթացքում օրգաններից ու հյուսվածքներից վերցված փորձանմուշների հանձնումը տուժող Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչներին՝ անկախ փորձագիտական կենտրոնում դրանց փորձաքննությունն իրականացնելու համար:
Զարուհի Մեջլումյան

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur







