USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՕՐՕ-ի ներկայացուցչների ահազանգը. սեւ գծեր ՀՀԿ-ի քվեաթերթիկների վրա a1plus
2017-04-01 20:06:00
Տպել Տպել

Կեղծարարները վերահսկելի քվեարկություն իրականացնելու եւս մեկ հնարք են կիրառում

Արմավիրի մարզի թիվ 7/15 (Մրգաշեն գյուղ) եւ Մեծամորի մեկ այլ ընտրատեղամասերում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչները ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ ՀՀԿ-ի քվեաթերթիկների մեծ մասի անկյունում սեւ գիծ է տպագրված, ինչը հնարավորություն է տալիս ընտրողների քվեարկության գաղտնիությունը հարցականի տակ դնել եւ նրանց ընտրությունը վերահսկելի դարձնել (լուսանկարը կցում ենք):

Ինչպես հայտնի է, նոր օրենսգրքի համաձայն ծրարների եզրերը կտրված է լինելու, որտեղից երեւալու է քվեաթերթիկի եզրային հատվածը, որի վրա էլ փակցվելու են հոլոգրաֆիկ դրոշմանիշները: ՕՐՕ-ի ներկայացուցչների ահազանգից հետո ԿԸՀ-ից այդ քվեաթերթիկները փոխարինվել են նորմալ քվեաթերթիկներով: Արմեն Մարտիրոսյանի հարցմանն ի պատասխան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, որ դա հիլիոտինի (կտրող սարքի)  անփույտ կիրառման հետեւանք է: Սակայն տարօրինակ է, որ այդ “անփութության” հետեւանքով սեւ գծեր են թողնվել միայն ՀՀԿ-ի քվեաթերթիկների վրա:

Այս հնարքը հնարավոր է որ իշխանությունների կողմից կիրառված լինի նաեւ այլ ընտրատեղամասերում, սակայն ընդդիմության կողմից նշանակված հանձնաժողովականների եւ վստահված անձանց ուշադրությունից վրիպած լինի: Մենք կոչ ենք անում Ժառանգության, ինչպեսեւ այլ ընդդիմադիր կուսակցությունների տեղերով նշանակված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին եւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի վստահված անձանց տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան ժ. 7:00-ի նիստի ժամանակ առաջին հերթին ուշադիր զննել քվեաթերթիկները եւ հայտնաբերելու դեպքում խոտանել բոլոր նման սեւ գծանշան ունեցող քվեաթեթրիկները՝ պահանջելով մինչեւ քվեարկության սկիզբը դրանց փոխարինումը պատշաճ նմուշի քվեաթերթիկներով: 

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի

տեղեկատվական կենտրոն

a1plus.am

Այս նյութը դիտել են - 2456 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook