USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ժողովուրդ». Փաստորեն, խիստ հայրենասեր, ազնիվ մի կերպար է Մանախը` իսկական քաղբանտարկյալ
2017-04-03 23:17:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը նոր երանգներ է ստանում:

Մանախը, որ ձերբակալվել էր «Ելք» դաշինքի անդամների վրա հարձակման գործով, չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ավելին` պնդել է, թե իր վրա են հարձակվել:

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար եւ վերջերս էր ազատ արձակվել բանտից:

Երեկ նրա փաստաբան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Իրական տուժողը նշված դեպքից Արթուր Այվազյանն է, իսկ զենքը, որը ցուցադրվում է այժմ համացանցում, իրենը չի: Նա տեսել է դրոշը ընկած, մոտեցել, վերցրել է, խրել հողի մեջ, ինչից էլ սկսվել է վիճաբանություն, քաշքշուկ»:

Փաստորեն, խիստ հայրենասեր, ազնիվ մի կերպար է Մանախը` իսկական քաղբանտարկյալ: Զենքն էլ, թերեւս, մոտիկից չի տեսել»:

Այս նյութը դիտել են - 2943 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook